Գլխավոր տեղեկություն
Համար
N 506-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2009 թվականի N 506-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 73-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 73-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) չեղյալ ճանաչել 40, 41, 42, 43, 89, 92, 93, 95-րդ և 133-րդ կետերը.

2) հավելվածը 89-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 89.1-ին, 89.2-րդ և 89.3-րդ կետերով.

 

 

89.1.

ՀՀ կառա-վարություն

ՀՀ կառավարու-թյանն առըն- թեր պետական եկամուտների կոմիտե

Առանձին հարկ վճարողների գծով առկա գերավճարների (հիմնականում` ԱԱՀ-ի գծով) հաշվանցման և (կամ) վերադարձման գործընթացի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը

2007-2008 թթ. և 2009 թ. հաշվետու ժամանակաշրջան

89.2.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտերի կոմիտե

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

Բուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների մասին կազմված ակտերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանության, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների` բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2006-2008 թթ. և 2009 թ. հաշվետու ժամանակաշրջան

89.3.

ՀՀ կառավա-րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Իջևանի տարածքային հարկային տեսչություն

Բյուջետային եկամուտների հավաքագրման բնագավառում տեսչության լիազորությունների իրականացման աշխատանքների կատարման, վճարողների հաշվառման, անձնական հաշվառման քարտերի վարման, տեսչության կողմից կատարված փաստաթղթային ստուգումների մասին կազմված ակտերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանության, ակտերով արձանագրված պարտավորությունների գանձման, ինչպես նաև հավաքագրվող գումարների` բյուջե փոխանցման ժամկետների պահպանման օրինականության ստուգում

2006-2008 թթ. և 2009 թ. հաշվետու ժամանակաշրջան

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 22

Երևան