Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-136-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.414
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

                 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին
բ) ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Կառավարություն
06.02.2009

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. ա) «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
բ) Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
09.02.2009

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

3. ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
բ) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
19.02.2009

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողով

4. ա) «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
բ) «Բանկերի և բանկային գործունեության մասին»
ՀՀ օրենքում լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին
գ) «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
դ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների և ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
ե) «Ապահովագրության
և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին
զ) «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
է) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
19.02.2009

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողով

5. ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ռ. Պետրոսյան

Գ. Սահակյան
Մ. Մնացականյան
Ա. Սահակյան
12.12.2008

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

6. «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Մ. Մինասյան
Ա. Բաբլոյան
Մ. Մնացականյան
Վ. Դալլաքյան
05.02.2009

Առողջապահության
հարցերի մշտական հանձնաժողով

7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ԱԺ պատգամավոր
Լ. Ալավերդյան
23.12.2008

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին

Կառավարություն
31.03.2009

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողով

2. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Կառավարություն
03.04.2009

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

6 ապրիլի 2009 թվականի,

քաղ. Երևան

Ն-136-4