Գլխավոր տեղեկություն
Համար
N 351-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.05.2009-20.02.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.420
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 351-Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ձերբակալված և կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատարաններ կալանավորված անձանց փոխադրումներն ապահովելու մասին» N 1124-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 14

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
ապրիլի 2-ի N 351-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) կողմից ձերբակալվածներին պահելու վայր (այսուհետ` ՁՊՎ), քրեակատարողական հիմնարկ, դատարան, բժշկական հաստատություն ուղեկցման, ինչպես նաև դատարանի աշխատակազմի ղեկավարի միջնորդության (համաձայնության) առկայության դեպքում` ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց դատարան ուղեկցման և պահպանման, ինչպես նաև ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց քննչական գործողությունների կատարման վայր ուղեկցման և պահպանման կարգը:

2. Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումները (այսուհետ`

ուղեկցող ստորաբաժանում):

3. Ուղեկցող ստորաբաժանումներն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

4. Ուղեկցող ստորաբաժանման պետն ուղեկցող ստորաբաժանման ծառայողներից կազմավորում է ուղեկցող պահակախումբ, որը բաղկացած է պահակախմբի ավագից և ուղեկցողներից:

5. Պահակախումբը կարող է լինել սովորական և ուժեղացված:

6. Պահակախմբի կազմը, տեսակը, թվաքանակը և զինվածությունը որոշում է ուղեկցող ստորաբաժանման պետը:

7. Սովորական պահակախումբը բաղկացած է`

1) 1-2 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 2 ուղեկցող.

2) 3-6 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 3 ուղեկցող.

3) 7-10 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 7 ուղեկցող:

8. Եթե ուղեկցող պահակախումբը բաղկացած է 6 և ավելի ուղեկցողներից, ապա նշանակվում է ուղեկցող պահակախմբի ավագի օգնական:

9. Ուժեղացված պահակախումբ կազմավորվում է`

1) երբ հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ ուղեկցվողը կարող է դիմել փախուստի, վնասել իրեն կամ իրեն ուղեկցող կամ այլ անձանց.

2) ուղեկցման օրը կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում:

10. Ուժեղացված պահակախումբը կազմավորվում է հետևյալ հաշվարկով`

1) 1 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 3 ուղեկցող.

2) 2-4 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 6 ուղեկցող.

3) 5-6 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 8 ուղեկցող.

4) 9-10 ձերբակալված և (կամ) կալանավորված անձի համար` 12 ուղեկցող:

 

II. ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Ուղեկցող ստորաբաժանման կողմից ուղեկցման երթուղիները մշակվում են հիմնական և լրացուցիչ (պահեստային) տարբերակներով, որոնք հաստատում է` Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, իսկ մարզերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչության պետը:

12. Ուղեկցման երթուղիները մշակվում են տրանսպորտային միջոցների և քաղաքացիների ամենափոքր ծանրաբեռնվածություն ունեցող փողոցներով:

13. Եթե սպասարկվող դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա կազմակերպվում է օղակաձև ուղեկցում` ՁՊՎ-ների, քրեակատարողական հիմնարկների և դատարանների միջև, ինչը նպաստում է ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործմանը:

14. Ուղեկցման ժամանակացույցները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:

15. Դատարանն սպասարկման ընդունելիս` ուղեկցող ստորաբաժանման պետի և դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից կազմվում է դատարանն սպասարկման ընդունելու մասին ակտ, որում նշվում են`

1) դատարանի և ուղեկցող ստորաբաժանման անվանումները և դրանց ճշգրիտ հասցեները.

2) հատուկ տրանսպորտային միջոցով մինչև դատարանի շենք և հետ ուղեկցելու երթուղիները։

16. Ակտի մեկ օրինակն ուղարկվում է Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին, մարզերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչության պետին, իսկ մյուսը` դատարանի աշխատակազմի ղեկավարին:

17. Դատարանի աշխատակազմի ղեկավարն արտագնա դատական նիստի նշանակված օրվանից առնվազն 3 օր առաջ արտագնա դատական նիստի մասին տեղեկացնում է ուղեկցող ստորաբաժանման պետին:

18. Ձերբակալված և կալանավորված անձինք ուղեկցվում են հատուկ տրանսպորտային միջոցով, որը պարտադիր պետք է ունենա ռադիոկապ, բարձրախոս, լուսաձայնային սարք ու մեկ միասնական գունագրաֆիկ երանգավորում և պետք է ապահովված լինի նստատեղերով:

19. Ձերբակալված և (կամ) կալանավորված անձն ուղեկցման ժամանակ պետք է ունենա նստելու հնարավորություն:

20. Չորս և ավելի ժամ տևողությամբ ուղեկցման ընթացքում, որը ներառում է ուղեկցման ճանապարհը և (կամ) քննչական գործողությունը, ինչպես նաև ուղեկցման ճանապարհը և (կամ) դատական նիստը, ձերբակալված և (կամ) կալանավորված անձը պետք է ապահովվի սննդով:

21. Երկարատև ուղեկցումների ժամանակ, կալանավորված անձի ցանկությամբ, նրան հնարավորություն է տրվում հոգալու իր բնական կարիքները:

22. Ձերբակալված և (կամ) կալանավորված անձը կարճ տարածություններում ուղեկցվում է հետիոտն` համաձայն N 1 ձևի, որն իրականացվում է հատուկ տրանսպորտային միջոցից մինչև՝

1) դատարանի խցերը, իսկ արտագնա դատական նիստերի դեպքում` մինչև կալանավորված անձանց պահելու համար նախատեսված սենյակները.

2) քրեակատարողական հիմնարկների հերթապահ մաս.

3) քննչական գործողությունների կատարման վայր.

4) բժշկական հաստատություններ:

23. Հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է դատարանին, քրեակատարողական հիմնարկին, բժշկական հաստատությանը կամ քննչական գործողությունների կատարման վայրին հնարավորինս մոտ: Եթե հատուկ տրանսպորտային միջոցի կանգնեցման համար նախատեսված է հատուկ վայր, ապա հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է այդ վայրում:

24. Ճանապարհին արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում, երբ սեփական ուժերով հնարավոր չէ ապահովել ձերբակալված և (կամ) կալանավորված անձի հուսալի մեկուսացումը և պահպանումը, պահակախմբի ավագը դիմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մոտակա տարածքային բաժին:

25. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժնի պետը համապատասխան միջոցներ է ձեռնարկում ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց իր տրամադրության տակ գտնվող ուժերով և միջոցներով Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժնի ենթակայությամբ գործող ՁՊՎ տեղափոխելու համար:

 

III. ՈՒՂԵԿՑՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

26. Ուղեկցող ստորաբաժանման ամբողջ կազմը պետք է լինի համազգեստով և զինված:

27. Զենքի տեսակը որոշում է ուղեկցող ստորաբաժանման պետը` կախված օպերատիվ իրավիճակից, առաջադրված խնդրի կատարման կարգից ու ձևից:

28. Ուղեկցողը զենքը գործադրում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

29. Հատուկ տրանսպորտային միջոցների և դրանց խցերի զննումից հետո ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց տեղաբաշխման ժամանակ ուղեկցողը զենքը հանձնում է պահակախմբի ավագին:

30. Յուրաքանչյուր ուղեկցող պարտավոր է ունենալ սուլիչ, վիրակապային փաթեթ, իսկ պահակախմբի ավագը` նաև փաստաթղթերի պայուսակ, ձեռնաշղթաներ և դյուրակիր ռադիոկայան:

31. Ուղեկցողներին կարող են տրամադրվել նաև դյուրակիր ռադիոկայաններ, էլեկտրամեգաֆոններ, էլեկտրալապտերներ, տեղագրական քարտեզներ, կողմնացույցներ, հեռադիտակներ, դրոշակներ, ձեռնաշղթաներ և ծառայողական շներ` կախված ուղեկցման պայմաններից և կարգից:

32. Ուղեկցող ստորաբաժանման պետը, ուղեկցող պահակախումբ կազմավորելիս, պարտավոր է՝

1) որոշել ուղեկցող պահակախմբի կոնկրետ խնդիրները, դրանց կատարման եղանակներն ու ժամկետները, ուղեկցող պահակախմբի և ուղեկցող ստորաբաժանման միջև կապի և ուղեկցման ճանապարհին Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների հետ համագործակցության կարգը.

2) որոշել ուղեկցման երթուղին` սույն կարգի 11-րդ կետին համապատասխան, նախապատրաստել սույն կարգով սահմանված` ուղեկցման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

3) պահակախումբն ապահովել տրանսպորտով, կապի և անհրաժեշտ ազդանշանային միջոցներով, զենքով ու ռազմամթերքով, հատուկ միջոցներով, անհրաժեշտության դեպքում՝ պարենով.

4) կազմակերպել ուղեկցող պահակախմբի հրահանգավորումը և ծառայության վերահսկողությունը:

33. Ուղեկցող ստորաբաժանման հերթապահը (մարզերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարզային վարչության հերթապահը)`

1) ապահովում է ուղեկցումների օպերատիվ ղեկավարումը և մշտական կապի մեջ է գտնվում նրանց հետ.

2) հետևում է ծառայության ավարտից հետո ուղեկցող պահակախմբի կողմից զենքի, ռազմամթերքի ու հատուկ միջոցների ժամանակին և ամբողջությամբ վերադարձմանը:

34. Ուղեկցող պահակախմբի ավագը պարտավոր է՝

1) ՁՊՎ-ի հերթապահին կամ քրեակատարողական հիմնարկի հաշվառման բաժին ներկայացնել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ուղեկցելու մասին հայտի հիման վրա կազմված` ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ընդունման- հանձնման պահանջագիրը.

2) ստանալ սույն կարգով նախատեսված` ուղեկցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կապի և հատուկ միջոցները, կազմակերպել դրանց ճիշտ օգտագործումը.

3) տիրապետել ուղեկցման երթուղու առանձնահատկություններին, կազմակերպել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց հետիոտն և հատուկ տրանսպորտային միջոցով ուղեկցումը և ապահովել այդ ընթացքում նրանց անվտանգությունը` օրինակելի սխեմաներին համապատասխան` համաձայն NN 1 և 5 ձևերի.

4) կատարել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ու նրանց իրերի զննություն և կազմել դրա մասին արձանագրություն` համաձայն N 2 ձևի.

5) ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ու նրանց իրերի զննության, ինչպես նաև ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց հատուկ տրանսպորտային միջոցի խցերում տեղավորելու ընթացքում պահպանության վերցնել ուղեկցողների հաշվեցուցակային զենքերը.

6) ուղեկցողներին նախապատրաստել առաջադրանքի կատարմանը.

7) հաստատել ուղեկցողների միջև համագործակցության կարգը.

8) ուղեկցման հիմնական երթուղու վրա իրավիճակի բարդացման դեպքում փոխադրվել պահեստային երթուղի, որի մասին անհապաղ տեղեկացնել ուղեկցող ստորաբաժանման հերթապահին.

9) ձերբակալված և (կամ) կալանավորված անձի փախուստի դեպքում դրա մասին անհապաղ հայտնել ուղեկցող ստորաբաժանման հերթապահին, կալանավորված անձի փախուստի դեպքում՝ նաև քրեակատարողական վարչության հերթապահ բաժնին և կազմակերպել նրա անհապաղ հետապնդումը.

10) սույն կարգի 42-րդ կետով նախատեսված դեպքում դատարանում համագործակցել դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի հետ:

35. Ուղեկցող պահակախմբի ավագին արգելվում է փոխել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ուղեկցման կարգը, թողնել պահակախումբը (ուղեկցումը), բացառությամբ հիվանդության և վնասվածքի դեպքերի, ինչի մասին անհապաղ տեղեկացնում է ուղեկցող ստորաբաժանման հերթապահին: Այս դեպքում ուղեկցող պահակախմբի ավագը թողնում է ուղեկցումը` միայն ուղեկցող ստորաբաժանման հերթապահի կողմից իրեն փոխարինող նշանակվելուց հետո:

36. Ուղեկցող պահակախմբի ավագի օգնականը ենթարկվում է պահակախմբի ավագին, կատարում նրա բոլոր կարգադրությունները և պարտավոր է`

1) հետևել օգտագործվող նյութատեխնիկական միջոցների վիճակին.

2) կատարել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ու նրանց իրերի զննություն և կազմել դրա մասին արձանագրություն` համաձայն N 2 ձևի.

3) պահակախմբի ավագի բացակայության կամ նրա կողմից պարտականությունների կատարման անհնարինության դեպքում ստանձնել նրա պարտականությունները.

4) սույն կարգի 42-րդ կետով նախատեսված դեպքում դատարանում համագործակցել դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի հետ:

37. Ուղեկցողը ենթարկվում է պահակախմբի ավագին և նրա օգնականին:

Ուղեկցողը պարտավոր է`

1) իմանալ իր պարտականությունները և կատարել դրանք.

2) գտնվել նշանակված վայրում և առանց թույլտվության չհեռանալ այնտեղից.

3) ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց նկատմամբ լինել հարգալից և աչալուրջ.

4) պահպանել անձնական անվտանգության կանոնները, կանխել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց վտանգավոր արարքները.

5) պահակախմբի ավագի կարգադրությամբ կատարել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ու նրանց իրերի զննություն և կազմել դրա մասին արձանագրություն` համաձայն N 2 ձևի.

6) սույն կարգի 42-րդ կետով նախատեսված դեպքում դատարանում համագործակցել դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի հետ.

7) չշեղվել ծառայության կատարումից.

8) չխոսել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց հետ` բացի այն դեպքերից, երբ հարկավոր է տալ հրահանգ շարժման կարգի և ուղեկցման ժամանակ վարքագծի կանոնների վերաբերյալ.

9) ձերբակալված և (կամ) կալանավորված անձանցից չստանալ կամ նրանց չհանձնել կողմնակի իրեր, առարկաներ.

10) չտարածել տեղեկություններ երթուղու և դրա վերջնակետի մասին:

38. Ոստիկան-վարորդը մտնում է ուղեկցող պահակախմբի կազմի մեջ ու ենթարկվում պահակախմբի ավագին, նրա օգնականին և պատասխանատու է հատուկ տրանսպորտային միջոցի անխափան շահագործման համար:

39. Ոստիկան-վարորդը պարտավոր է`

1) ուսումնասիրել ուղեկցման երթուղին և դրա առանձնահատկությունները.

2) ապահովել հատուկ տրանսպորտային միջոցի սարքին վիճակը և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները.

3) հստակ կատարել ավագի հրահանգները երթուղու վրա շարժման արագության վերաբերյալ, նրա հրահանգով, կամ թափքում գտնվող ուղեկցողներից նման ազդանշան ստանալու դեպքում անմիջապես կանգնեցնել մեքենան.

4) հատուկ տրանսպորտային միջոցի խցիկից դուրս գալիս` անջատել շարժիչը, բանալիները պահել իր մոտ, ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց իջեցնելիս կամ նստեցնելիս` գտնվել մեքենայի առջևի մասում և ուշադիր հետևել նրանց պահվածքին.

5) ուղեկցման ընթացքում առանց հսկողության չթողնել իրեն ամրակցված հատուկ տրանսպորտային միջոցը.

6) հատուկ տրանսպորտային միջոցի վարումը չփոխանցել այլ անձի` բացառությամբ հիվանդության և վնասվածքի դեպքերի, որոնց մասին անհապաղ հայտնել ուղեկցող պահակախմբի ավագին` իրեն փոխարինող նշանակելու համար:

 

IV. ՈՒՂԵԿՑՄԱՆ (ՊԱՀՊԱՆՄԱՆ) ՀԻՄՔԵՐԸ

 

40. Ձերբակալված և կալանավորված անձանց` պահանջվող վայր ուղեկցումը (պահպանությունը) իրականացվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր հայտերի հիման վրա:

41. Հայտում նշվում են ձերբակալված և (կամ) կալանավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ինչ հանցագործության կատարման մեջ է կասկածվում կամ մեղադրվում, այն ՁՊՎ-ի կամ քրեակատարողական հիմնարկի անվանումը և գտնվելու վայրը, որտեղ պահվում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձը, այն ՁՊՎ-ի, քրեակատարողական հիմնարկի, դատարանի կամ քննչական գործողությունների կատարման վայրի անվանումը և գտնվելու վայրը, որտեղ ուղեկցվելու (պահպանվելու) է ձերբակալված և (կամ) կալանավորված անձը, պահանջվող վայր ձերբակալված և (կամ) կալանավորված անձին ներկայացնելու օրը և ժամը:

42. Ձերբակալված և կալանավորված անձանց պահպանությունը դատարանում ուղեկցող ստորաբաժանումների և դատական կարգադրիչների հետ համատեղ իրականացնելու անհրաժեշտության դեպքում դատարանի աշխատակազմի ղեկավարը միջնորդություն է ներկայացնում` դրա մասին նշում կատարելով հայտում, միաժամանակ նշելով նաև պահանջվող ուժերի քանակը:

43. Ձերբակալված կամ կալանավորված անձին ուղեկցելու մասին հայտերն ուղարկվում են քննչական գործողությունների կամ դատական նիստի նշանակված օրվանից առնվազն 3 օր առաջ:

44. Եթե դատարանի շենքը և ՁՊՎ-ն կամ քրեակատարողական հիմնարկը գտնվում են տարբեր բնակավայրերում, որոնց միջև պահակախմբի երթուղի հաստատված չէ, ապա ուղեկցման մասին հայտն ուղարկվում է առնվազն 7 օր առաջ:

45. Հայտի մեկ օրինակն ուղարկվում է ուղեկցող ստորաբաժանում, մյուսը` ՁՊՎ կամ քրեակատարողական հիմնարկ:

46. ՁՊՎ-ում և քրեակատարողական հիմնարկում ստացված հայտը հիմք է հանդիսանում ձերբակալված և (կամ) կալանավորված անձին ուղեկցող պահակախմբին հանձնելու համար, իսկ ուղեկցող ստորաբաժանումում ստացված հայտը` պահակախումբ տրամադրելու համար:

47. Քրեական վարույթն իրականացնող մարմնի` ձերբակալված կամ կալանավորված անձին ուղեկցելու մասին հայտում ձերբակալված և (կամ) կալանավորված անձի պահպանությունը դատարանում դատական կարգադրիչների հետ համատեղ ուղեկցող ստորաբաժանումների կողմից իրականացվելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում ուղեկցող ստորաբաժանման պետը հայտն ստանալուց անմիջապես հետո հեռախոսակապի միջոցով դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունը դատարանում դատական կարգադրիչների հետ համատեղ ուղեկցող պահակախմբի կողմից իրականացվելու անհրաժեշտությունը:

48. Դատարանի աշխատակազմի ղեկավարի համաձայնությունն ստանալու դեպքում` ուղեկցող ստորաբաժանման պետն ուղեկցող պահակախումբը տրամադրում է` այն հաշվարկով, որ ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունը դատարանում իրականացվի ուղեկցող ստորաբաժանումների և դատական կարգադրիչների հետ համատեղ:

49. Սույն կարգի 48-րդ կետով նախատեսված համաձայնության առկայության դեպքում` ուղեկցող պահակախմբի ավագը, դատարան ներկայանալով, հայտը տրամադրում է դատարանի աշխատակազմի ղեկավարին, որը հայտում կատարում է նշում ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունը դատարանում ուղեկցող ստորաբաժանումների և դատական կարգադրիչների հետ համատեղ իրականացնելու վերաբերյալ իր համաձայնության մասին:

50. Ուղեկցող ստորաբաժանման բացակայության դեպքում, դատախազի կամ քննիչի գրավոր հանձնարարությամբ, ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք կարող են ուղեկցվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի ծառայողների միջոցով` պահպանելով սույն կարգով սահմանված ուղեկցման կանոնները:

51. Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելու դեպքում նրանց անձնական գործերը դրվում են փակ ծրարի մեջ, որին փակցվում է տեղեկանք` համաձայն N 3 ձևի, որում նշվում է այն վայրը, ուր ուղարկվում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձը: Անձնական գործերը հանձնվում են ուղեկցող պահակախմբի ավագին:

52. ՁՊՎ-ից կամ քրեակատարողական հիմնարկից տեղափոխվող կալանավորված անձանց վերաբերյալ կազմվում է նաև ուղեկցական ցուցակ` համաձայն N 4 ձևի, երեք օրինակից, որոնցից երկուսը հանձնվում է ուղեկցող պահակախմբի ավագին (մի օրինակը` ուղեկցող ստորաբաժանման համար, իսկ մյուսը` այն վայրի համար, ուր տեղափոխվում է կալանավորված անձը), երրորդ օրինակը, կալանավորված անձանց և նրանց անձնական գործերն ընդունելու մասին ուղեկցող պահակախմբի ավագի ստորագրությամբ, մնում է քրեակատարողական հիմնարկում:

53. Եթե նույն պահակախմբի ուղեկցությամբ տեղափոխվում են տարբեր հասցեներ ուղեկցվող կալանավորված անձինք, ապա կազմվում են առանձին ուղեկցական ցուցակներ` տեղափոխման հասցեների թվով:

 

V. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

54. Ձերբակալված և կալանավորված անձինք ընդունվում են մեկ-մեկ, որի ընթացքում պարտադիր հարցում է կատարվում նրանց առողջական վիճակի մասին: Գանգատներ լինելու դեպքում հրավիրվում է բուժաշխատող: Բուժաշխատող է հրավիրվում նաև ակնհայտ հղիության նշաններ ունեցող կանանց ուղեկցման ընդունելիս: Բուժզննության արդյունքների, ինչպես նաև բժշկի կողմից ուղեկցումը թույլատրելու կամ արգելելու մասին գրառում է կատարվում անձնական գործում:

55. Ուղեկցման ենթակա չեն`

1) առանց սույն կարգով նախատեսված փաստաթղթերի ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք, ինչպես նաև այն ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք, որոնց վերաբերյալ կազմված փաստաթղթերում հայտնաբերվել են անճշտություններ.

2) հիվանդները, որոնց բժիշկն արգելել է տեղափոխել.

3) հղի կանայք, որոնց բժիշկն արգելել է տեղափոխել.

4) եղանակային պայմաններին անհամապատասխան հագնված անձինք:

56. Ուղեկցող պահակախումբն ապահովվում է առաջին բժշկական օգնության դեղարկղով։ Պահակախմբի յուրաքանչյուր ուղեկցող պետք է կարողանա ցուցաբերել առաջին բժշկական օգնություն:

57. Ձերբակալված և (կամ) կալանավորված անձի առողջական վիճակը երթուղու ճանապարհին վատանալու դեպքում պահակախմբի ավագը դրա մասին անհապաղ հայտնում է ուղեկցող ստորաբաժանման հերթապահին` միաժամանակ ապահովելով ձերբակալված և (կամ) կալանավորված անձի տեղափոխումը մոտակա բժշկական հաստատություն, անհրաժեշտության դեպքում օգտագործելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի տրանսպորտային միջոցները:

58. Բժշկական հաստատությունում` ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինը:

59. Ուղեկցող ստորաբաժանման հերթապահը ձերբակալված և կալանավորված անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին հայտնում է քրեակատարողական հիմնարկի հերթապահին, դատարանի աշխատակազմի ղեկավարին, քրեական վարույթն իրականացնող մարմնին:

60. Ձերբակալված և կալանավորված անձի առողջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինը դրա մասին հայտնում է ուղեկցող ստորաբաժանման հերթապահին, որն էլ ուղեկցող պահակախմբի ուժերով կազմակերպում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձի տեղափոխումը բժշկական հաստատությունից իր նախկին պահման վայր (ՁՊՎ կամ քրեակատարողական հիմնարկ):

61. Սույն կարգի 60-րդ կետով նախատեսված դեպքերում` ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ուղեկցումը պահանջվող վայր իրականացվում է նոր հայտի հիման վրա:

 

VI. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

62. Պահակախմբի ավագը, մինչև ձերբակալված և կալանավորված անձանց հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելը, ստուգում է թափքի վիճակը, լուսավորությունը, խոսակցական սարքավորման, կապի միջոցների, օդափոխության, դռների և խցերի փականների սարքին լինելը, նստարանների և այլ սարքավորումների ամրացվածությունը, հեռացնում է այն առարկաները, որոնք կարող են օգտագործվել փախուստի կամ հարձակման համար, և վերացնում է հայտնաբերված թերությունները: Հատուկ տրանսպորտային միջոցը պետք է լինի սարքին և լիցքավորված:

63. Ձերբակալված և կալանավորված անձանց ընդունելիս` հատուկ տրանսպորտային միջոցը հնարավորինս մոտեցվում է այն շինության մուտքի դռանը, որտեղ պահվում են ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք:

64. Ձերբակալված և կալանավորված անձինք շարքով մեկ-մեկ մոտեցվում են մեքենայի թափքի դռանը։ Պահակախմբի ավագը նրանց ուղարկում է թափք` ստուգելով ըստ անունների ու ազգանունների և բարձրաձայն հաշվելով: Միաժամանակ, ուղեկցողներից մեկն առանց զենքի, ավագի հրահանգների համաձայն, նրանց տեղավորում է խցերում` բարձրաձայն կրկնելով հաշիվը: Մյուս ուղեկցողներն ապահովում են անվտանգությունը` թույլ չտալով կողմնակի քաղաքացիների կուտակումներ:

65. Ձերբակալված կամ կալանավորված անձանց տեղավորում են հատուկ տրանսպորտային միջոցի թափքի խցերում` ապահովելով նրանց անջատ պահելու պահանջները:

66. Ձերբակալված կամ կալանավորված տղամարդկանց և կանանց, ինչպես նաև անչափահասների ուղեկցումն իրականացվում է միմյանցից անջատ: Մյուս ձերբակալված և (կամ) կալանավորված անձանցից առանձին և միմյանցից անջատ ուղեկցվում են բաց թոքախտով հիվանդները, հոգեկան և վարակիչ հիվանդները: Ելնելով քննության շահերից, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ձերբակալված և (կամ) կալանավորված անձը փոխադրվում է ձերբակալված և (կամ) կալանավորված այլ անձանցից անջատ:

67. Ձերբակալված կամ կալանավորված անձին հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելուց հետո պահակախմբի ավագն ստուգում է մեկուսացման պահանջները, տալիս է հրահանգներ նրանց տեղավորելու մասին և զբաղեցնում իր տեղը խցիկում: Խցերի բանալիները պահվում են պահակախմբի ավագի մոտ:

68. Հատուկ տրանսպորտային միջոցի խցերն ուղեկցման ընթացքում պետք է լուսավորված լինեն:

69. Հատուկ տրանսպորտային միջոցի թափքում երկու ուղեկցողի առկայության դեպքում նրանցից մեկը նշանակվում է ավագ:

70. Ուղեկցման ընթացքում ուղեկցողը հետևում է ձերբակալվածների և (կամ) կալանավորների վարքին` նրանց թույլ չտալով ներսից ծածկել դիտացանցը, աղմկել, ծխել, փչացնել թափքի սարքավորումները, խոսել մյուս խցերում գտնվողների հետ: Նշված պահանջները չկատարելու դեպքում ուղեկցողը կանգառի ազդանշան է տալիս ավագին և նրա հետ միասին միջոցներ է ձեռնարկում խախտումները կանխելու և վերացնելու համար:

71. Շարժման ընթացքում յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ անգամ կատարվում են կանգառներ` 10-15 րոպե տևողությամբ:

72. Կանգառների տեղերն ընտրվում են բաց տեղանքում: Ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունը բաց տեղանքում և շինությունների մոտ իրականացվում է օրինակելի սխեմային համապատասխան` համաձայն N 6 ձևի:

73. Պահակախմբի ավագը կանգառների ժամանակ կազմակերպում է մեքենայի արտաքին պահպանությունը և, անհրաժեշտության դեպքում, ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք դուրս են բերվում մեկ-մեկ` երկու ուղեկցողով: Ամեն դուրսբերումից հետո դռները պետք է փակվեն բանալիով:

74. 300C-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ 2 ժամից ավելի ճանապարհին գտնվելու դեպքում, ինչպես նաև առատ ձյան պայմաններում, երբ շարժումը դժվարանում է, պահակախմբի ավագը ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց հանձնում է մոտակա ՁՊՎ` մինչև եղանակային պայմանների բարելավումը, ինչի մասին զեկուցում է ուղեկցող ստորաբաժանման հերթապահին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժնի հերթապահին:

75. Ուղեկցող ստորաբաժանման հերթապահը սույն կարգի 74-րդ կետով նախատեսված դեպքերի մասին հայտնում է քրեակատարողական հիմնարկի հերթապահին, դատարանի աշխատակազմի ղեկավարին, քրեական վարույթն իրականացնող մարմնին:

76. Ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք եղանակային պայմանների բարելավման դեպքում տեղափոխվում են իրենց նախկին պահման վայրեր, որից հետո պահանջվող վայր ուղեկցումն իրականացվում է նոր հայտի հիման վրա:

 

VII. ՈՒՂԵԿՑՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ: ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ` ՀԱՄԱՏԵՂ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ (ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ) ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

77. Պահակախումբն ուղեկցող ստորաբաժանման տեղակայման վայրից դուրս է գալիս այն հաշվարկով, որպեսզի ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց դատարան հասցնի դատական նիստն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ:

78. Դատարան ժամանելով` պահակախմբի ավագը դատարանի աշխատակազմի ղեկավարին հայտնում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց բերելու մասին, որից հետո ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք ուղեկցվում են մինչև ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահելու համար նախատեսված խցեր, որտեղ և կազմակերպվում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց հանձնումը դատական կարգադրիչներին:

79. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված դեպքում, դատական նիստի ընթացքում, ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունն իրականացնելու գործում ուղեկցող պահակախումբն աջակցություն է ցուցաբերում դատական կարգադրիչներին` համագործակցելով նրանց հետ:

80. Սույն կարգի 79-րդ կետում նշված կարգով համագործակցելիս դատարանում` ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունն ուղեկցող ստորաբաժանումների կողմից իրականացվում է օրինակելի սխեմային համապատասխան` համաձայն N 7 ձևի։

81. Դատական նիստի հետաձգման կամ ավարտի դեպքում` ձերբակալված և (կամ) կալանավորված անձինք հանձնվում են ուղեկցող պահակախմբին:

82. Ուղեկցող պահակախմբի ավագի և դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի միջև կազմվում է ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ընդունման և հանձնման մասին ակտ, որում նշվում են ընդունման օրը, ժամը, վայրը, ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ընդունող հանձնող անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը:

83. Արդարացման դատավճռի հրապարակման կամ ձերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու ժամկետը չերկարաձգելու կամ խափանման միջոց կալանքը դատաքննության ընթացքում փոփոխվելու դեպքում դատարանի դահլիճից ամբաստանյալի, ձերբակալված կամ կալանավորված անձանց ազատ արձակելու դեպքում դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից ուղեկցման մասին հայտում կատարվում է նշում:

 

VIII. ՈՒՂԵԿՑՈՒՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐ: ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ

 

84. Քննչական գործողություններ իրականացնելու վայր ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց ուղեկցելու մասին գրավոր հայտ ստանալիս` պահակախմբի ավագը պարտավոր է ծանոթանալ նրանց անձնական գործերին, ուսումնասիրել շինությունը կամ տեղանքը, որտեղ նախատեսված է քննչական գործողությունների կատարումը, և դրանք իրականացնող անձանց հետ որոշել նրանց պահպանության կարգը:

85. Քննչական գործողությունների իրականացման վայրում ուղեկցողները պարտավոր են գտնվել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց կողքին, ուղեկցել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց քննչական գործողությունների բնույթով պայմանավորված նրանց բոլոր տեղափոխությունների ժամանակ, կատարել ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց անձնական զննություն` հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելուց առաջ:

86. Շինություններում քննչական գործողությունների կատարման ժամանակ ուղեկցող պահակախումբը տեղաբաշխվում է այնպես, որպեսզի ուղեկցողների մի մասը մշտապես գտնվի շինության պատուհանների և դռների մոտ:

87. Քննչական գործողության ավարտի կամ հաջորդ օրերին դրա շարունակման անհրաժեշտության մասին քննիչն ուղեկցման մասին հայտում կատարում է նշում և հաստատում իր ստորագրությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԵՏԻՈՏՆ ՈՒՂԵԿՑՄԱՆ

 

Ձև N 2

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) (ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ) ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԵՐԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

___ ________ 200 թ.

ժամը _______

 

Ես`__________________________________________________________

(արձանագրություն կազմողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

_____________________________________________________________

 

Զննեցի ________________________________________________________

(զննության ենթարկվողի տվյալները)

_____________________________________________________________

 

Արդյունքները

 

Զննության ընթացքում հայտնաբերված առարկաների, իրերի, փաստաթղթերի, արժեքների ցանկը և դրանց տնօրինումը

_____________________________________________________________

(նշել յուրաքանչյուր առարկան, որը վերցվել է պահպանության)

 

_____________________________________________________________

 

_____________________________________________________________

 

_____________________________________________________________

 

_______________________________________

(արձանագրությունը կազմողի ստորագրությունը)

 

Զննությանը մասնակցել են՝

 

1. _________________________

_______________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

2. _________________________

_______________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Արձանագրությանը ծանոթացա, համաձայն եմ _____________________________

(զննության ենթարկվողի ստորագրությունը)

 

դարձերեսը

 

Արձանագրությանը համաձայն չլինելու դեպքում զննության ենթարկվողի հայտարարությունները և առարկությունները ____________________________

 

_____________________________

(զննություն կատարողի ստորագրությունը)

 

Զննության ընթացքում պահպանության ընդունված դրամը, արժեքները, իրերն ու փաստաթղթերն ստացա ________________________________________

___________________________________________________________

(առարկությունների դեպքում կատարել նշում)

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

(ստացողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

_______________________

 

(ստորագրությունը)

____ ___________ 200 թ.

 

 

 

 

Ձև N 3

___________________________________________________________

(տեղեկանքը կազմող մարմնի անվանումը)

___________________________________________________________

 

_____ ____________ 200 թ.

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ N __________

 

1. Ձերբակալված և կալանավորված անձի անունը, ազգանունը, հայրանունը

___________________________________________________________

___________________________________________________________

2. Ծննդյան տարեթիվը, վայրը _______________________________________

3. Ուր է ուղարկվում (դատարան, _____________________________________

քրեակատարողական հիմնարկ, ______________________________________

ՁՊՎ, քննչական գործողությունների կատարման վայր) _____________________

4. Ուղեկցման հիմքը __________________________________________

5. Տեղեկություններ դատվածության մասին, ____________________________

ինչ հոդվածով է կասկածվում (մեղադրվում) ____________________________

6. Պահանջվում է արդյոք ուժեղացված պահպանություն և ինչու _______________

7. Բժշկի տեղեկանքը _____________________________________________

(առողջ է, հիվանդ է թոքախտով,

__________________________________________________________

վարակիչ կամ մաշկավեներական հիվանդությամբ,

__________________________________________________________

հոգեկան հիվանդ է, հաշմանդամ է, կարող է արդյոք առանց բժշկի տեղափոխվել)

__________________________________________________________

__________________________________________________________

 

Բժիշկ _________________________

_______________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

Պետ _________________________

_______________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Լուսանկարի

տեղը

Կ. Տ.

 

Ծանոթագրություն: Տեղեկանքը լրացվում է միայն թանաքով, ընթեռնելի (պարզ, հստակ) և առանց բառերի կրճատման: Բոլոր հարցերը պետք է ամբողջովին լուսաբանվեն: Փաթեթի բացման դեպքում տեղեկանքը կցվում է անձնական գործին: Փախուստի հակում ունեցողների տեղեկանքի վրա պետք է նշվի «Հակված է փախուստի` «ՀՓ» մակագրությունը:

 

Ձև N 4

 

ՈՒ Ղ Ե Կ Ց Ա Կ Ա Ն  Ց ՈՒ Ց Ա Կ

__________________________________________________________

(ՁՊՎ-ի կամ քրեակատարողական հիմնարկի անվանումը)

 

Կալանավորված անձանց թիվը _______________________________________

(ՔԿ հիմնարկի անվանումը)

 

Ուղեկցման հիմքերը _____________________________________________

 

___ ________ 200 թ.

թիվ ____________

 

NN
ը/կ

Անձնական
գործերի թիվը

Ազգանունը, անունը, հայրանունը

Ծննդյան տարե-թիվը

Քրեական օրենսգրքի հոդվածը, որով մեղադրվում է

Ծանոթա-գրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կ.Տ. Քրեակատարողական հիմնարկի պետ __________________________

 

Ցուցակում նշված կալանավորված անձանց`_____ մարդ և նրանց ____ հատ անձնական գործերն ընդունեց

 

Պահակախմբի ավագ ____________________________________________

(ստորագրությունը, կոչումը, անունը, ազգանունը)

 

Ցուցակում նշված կալանավորված անձանց և

 

նրանց անձնական գործերն ընդունեց __________________________________

(ընդունողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

 _________________________

____ _________ 20  թ.

(ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հատուկ տրանսպորտային միջոց նստեցնելիս` ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունը

 

2. Ձերբակալված և (կամ) կալանավորված անձանց պահպանությունը երթևեկության ընթացքում

 

Ձև N 6

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ս Խ Ե Մ Ա

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԱՑ ՏԵՂԱՆՔՈՒՄ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

Ձև N 7

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ս Խ Ե Մ Ա

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.11.2016, N 1128-Ն 26.11.2016, N 351-Ն
04.02.2016, N 89-Ն 20.02.2016, N 351-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան