Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.15/19(685) Հոդ.391
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2009 թվականի N 317-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 2039-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 2 հավելվածում մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ),

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության պետ,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ,

Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ».

2) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետում «մաքսային ծառայության մասով ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության մաքսային գործի կատարելագործման և բիզնես միջավայրի խթանման բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ընդհանուր բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ուսումնական կենտրոնի տնօրենը» բառերը փոխարինել «հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության մաքսային ընթացակարգերի բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քարտուղարության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության կազմակերպման-վերահսկողական բաժնի պետը, մաքսային հսկողության վարչության ապրանքների դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի պետը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 7

Երևան