Գլխավոր տեղեկություն
Համար
N 930-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.05.2008-06.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.22/47(419) Հոդ.908
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.06.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 930-Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 26-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության դատախազության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության համապատասխան իրավասու ստորաբաժանումները:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը նշանակում և վճարում է Հայրենական մեծ պատերազմի, ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց կենսաթոշակները, ինչպես նաև նշված կատեգորիաների անձանց մահվան դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները։

(1-ին կետը փոփ. 02.02.06 N 69-Ն, 15.05.08 N 445-Ն)

2. Հաստատել՝

ա) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

 բ) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

 գ) կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

 դ) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել կենսաթոշակի նշանակման (մերժման) մասին հաշվարկ-կարգադրության ձևը, զինվորական ծառայության ժամկետի և ապահովագրական ստաժի հաշվարկի ձևը, կենսաթոշակի վկայականի ձևը և կենսաթոշակի հաշվարկի քարտերի ձևերը:

(3-րդ կետը փոփ. 02.02.06 N 69-Ն, 15.05.08 N 445-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի հունվարի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ


Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 2
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման
 


 
Կ Ա Ր Գ

  ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կանոնները:

Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

Սույն կարգի համաձայն կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու իրավասություն ունեցող ստորաբաժանումների ցանկը (այսուհետ` կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում) հաստատում է համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկված զինծառայողներին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1457-Ն որոշմամբ սահմանված կարգով:

                  
II. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

2. Կենսաթոշակ նշանակելու համար անձը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառում չունեցող անձը) իր գրավոր դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկին համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում:

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչև 16 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը, կամ հոգաբարձուն):

Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, ապա նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում ներկայացնում է այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակի համար դիմելու անձամբ:

3. Կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումը տրվում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում:

Եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստացվում են փոստով, ապա ստացականը դիմումատուին առաքվում է նույն կարգով կամ տրվում է անձամբ իրեն:

Դիմումը գրանցվում է դիմումների հաշվառման մատյանում:

III. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼԸ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿԸ ՓՈԽԵԼԸ, ԿԱՍԵՑՎԱԾ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՎԵՐՍԿՍԵԼԸ

4. Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու համար տրված դիմումը և սահմանված անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը՝

ա) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձնագրի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

բ) փաստաթղթերի բնօրինակները համեմատում է դրանց պատճենների հետ, արձանագրում անհամապատասխանությունները և տարբերությունները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով ստուգում դրանց հավաստիությունը.

գ) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստացական, որտեղ նշում է դիմումն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` լրացուցիչ պահանջվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու ժամկետները.

դ) լրացուցիչ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում փաստաթղթի և դիմողին նախկինում տրված ստացականի վրա՝ առանց դրանց տեքստերը վնասելու, նշում է ստանալու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրում:

Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա, որի «Փորձաքննություն» տողում նշված առաջին ամսաթիվը համարվում է հաշմանդամություն սահմանելու օր:

Հաշմանդամության կենսաթոշակը, հաշմանդամության խմբի փոփոխման դեպքում, վերահաշվարկվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված` անձի հաշմանդամությունը հավաստող տեղեկանքի հիման վրա:

5. Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո սահմանված ժամկետներում քննարկում և ընդունում է որոշում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելու, կամ կենսաթոշակի տեսակը փոխելը մերժելու մասին:

Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակի հաշվարկումը (վերահաշվարկումը), վճարման կասեցումը կամ դադարեցումը ձևակերպում է համապատասխան կենսաթոշակի հաշվարկի քարտով և եզրակացությամբ, որը կարվում է կենսաթոշակի գործին:

Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին եզրակացության պատճենը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին առաքվում է փոստով կամ տրվում է անձամբ:

6. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի՝ ընտանիքի անդամի պահանջով բաժին առանձնացնելիս, անհրաժեշտության դեպքում, կազմվում է կենսաթոշակի նոր գործ՝ սույն կարգին համապատասխան:

7. 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի մասնակից պետությունների` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում՝ ըստ Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրան նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:

Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու մասին տեղեկանքի և կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակները վերահաշվարկում է՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր անգամ բազային կենսաթոշակի չափի բարձրացման մասին որոշում ընդունելուց հետո` առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի.

բ) կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ փաստաթուղթ ներակայացվելու դեպքում՝ գրավոր դիմումի հիման վրա:

9. Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով: Կենսաթոշակի վճարման կասեցումից կամ դադարեցումից հետո չստացված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է` հաշվի առնելով կասեցումից կամ դադարեցումից հետո ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի չափի հաշվարկման (վերահաշվարկման)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները: Վճարման ենթակա կենսաթոշակի չափը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու օրվա դրությամբ գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

10. Մինչև 1915 թվականը ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված, Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի՝ նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակին տրվում է այդ կենսաթոշակի 50 տոկոսի չափով ամենամսյա հավելում:

11. Կենսաթոշակ նշանակելիս՝ օտար լեզվով ձևակերպված փաստաթուղթն ընդունվում է հայերեն թարգմանությամբ: Թարգմանության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարի կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի կողմից:

IV. ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼԸ

12. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը կենսաթոշակառուին վճարվում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանման կողմից:

13. Օտարերկրյա պետություն (բացի 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի անդամ պետություններից) մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին հաշվառումից դուրս գալուց՝ իրավասու ստորաբաժանում նրա գրավոր դիմելուց հետո մեկ ամսվա ընթացքում կենսաթոշակ է վճարվում օրենքով սահմանված չափով, որից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցվում է, իսկ կենսաթոշակի գործին կցվում են կենսաթոշակառուի դիմումը և անձնագրի պատճենը: Վճարման ենթակա ժամանակահատվածը հաշվարկվում է կենսաթոշակառուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Սույն կետով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալուց հետո կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում կենսաթոշակ նշանակելու հարցով դիմած անձին կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից, բայց օրենքով սահմանված ժամկետն ավարտվելուց ոչ շուտ, որի համար նրան նախապես կենսաթոշակ է վճարվել:

14. Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում օրենքով նշանակված հաշմանդամության կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող, ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողներին կենսաթոշակ վճարվում է մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամիսը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է սեպտեմբեր ամսվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: Նշված ժամկետից ուշ տեղեկանք ներկայացվելու դեպքում կենսաթոշակի վճարումը վերսկսվում է տեղեկանքը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Ուսումնական տարվա ընթացքում ուսման դադարեցման դեպքում կենսաթոշակառուն դրա մասին տեղեկացնում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանմանը, որը սահմանված կարգով դադարեցնում է կենսաթոշակի վճարումը: Կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու օրվանից:

15. Անչափահաս կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ անձի կենսաթոշակը վճարվում է ծնողին (որդեգրողին, խնամակալին, հոգաբարձուին):

16 տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ ստանալու անձամբ:

16. Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին հաշվարկվող` օրենքով սահմանված հավելումները) վճարվում է թաղման նպաստ: Հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ ստանալու համար՝ օրենքով սահմանված ժամկետում գրավոր դիմում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում` ներկայացնելով կենսաթոշակառուի մահվան վկայականը և դրա պատճենը: Մահվան վկայականի բնօրինակը կնքվում է վճարումն իրականացրած մարմնի կողմից, որի վրա կատարվում է գրառում՝ «Թաղման նպաստը վճարված է»: Կենսաթոշակառուի մահվան վկայականի պատճենը մնում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումում, իսկ բնօրինակը վերադարձվում է դիմողին:

Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրացած և երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում թաղման նպաստ վճարվում է նրա ընտանիքի անդամի կամ հուղարկավորությունը կատարած անձի` օրենքով սահմանված ժամկետում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում ներկայացրած՝ սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթղթերի և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` մահացած անձի հաշմանդամությունը հաստատող եզրակացության (քաղվածք-տեղեկանքի) հիման վրա:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Նշված գումարները վճարվում են, եթե դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմումի հետ միասին ներկայացվում են օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում, իսկ այդ ժամկետից ուշ` ժառանգության իրավունքի վկայագիրը ներկայացնող ժառանգին:

Ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին օրենքով սահմանված կարգով նշանակվում է սոցիալական կենսաթոշակ` կերակրողին կորցնելու համար:

V. ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒԿԱՆՈՆՆԵՐԸ

17. Կենսաթոշակի գործը հաշվառում և վարում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը:

18. Կենսաթոշակ նշանակելու հաշվարկ-եզրակացությունը, դիմումը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հաջորդաբար կարվում են, կազմվում է կենսաթոշակի գործ, որի էջերը համարակալվում են: Կենսաթոշակի գործին տրվում է հերթական համար՝ գրանցելով հաշվառման գլխավոր մատյանում:

19. Կենսաթոշակի տեսակը փոխվելիս՝ կենսաթոշակի գործի տիտղոսաթերթի կենսաթոշակի տեսակի անվանման վրա գիծ է քաշվում և ընդգծվում է նոր կենսաթոշակի անվանումը: Դիմումը և ներկայացված նոր փաստաթղթերը կարվում են գործին և համարակալվում:

20. Կենսաթոշակի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող բոլոր տեղեկանքները:

21. Այն դեպքում, երբ կենսաթոշակ նշանակելը մերժվում է, դիմումը և մերժման մասին եզրակացությունը կարվում են, կազմվում է գործ և պահվում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանման արխիվում:

22. Կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է կենսաթոշակի վկայական, որում նշվում են կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, կենսաթոշակի գործի համարը, կենսաթոշակի տեսակը, կենսաթոշակի չափը, կենսաթոշակի նշանակման և վճարման ժամկետները: Վկայականը կնքում և ստորագրում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանման ղեկավարը:

Կենսաթոշակի վկայականը կորցնելու դեպքում՝ կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը կենսաթոշակառուին տալիս է նոր վկայական, որի առաջին էջում կատարում է «Կրկնօրինակ» գրառումը:

23. Եթե կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանում՝ ներկայացնելով բնակվելու մասին տեղեկանք: Նոր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումից պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում առկա փաստաթղթերի ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարման դադարեցման օրվանից:

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող ընտանիքի անդամի՝ բնակության այլ վայր տեղափոխվելու դեպքում՝ նրա գրավոր դիմումի համաձայն կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումն առանձնացնում է կենսաթոշակի՝ այդ անձի բաժինը, կազմում կենսաթոշակի նոր գործ և կենսաթոշակառուի կենսաթոշակի հաշվարկի քարտն ուղարկում հաշվառման նոր վայր:

24. Դադարեցված կենսաթոշակի գործերը 10 տարի պահվում են կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումում՝ ըստ համարների հերթականության: Դադարեցված կենսաթոշակի գործերը՝ նշված ժամկետը լրանալուց հետո ուղարկվում են արխիվ և պահպանվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. 1992 թվականի մայիսի 15-ի «ԱՊՀ անդամ պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի անդամ պետություններ կամ կենսաթոշակային ապահովության մասին Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ պայմանագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող անձի կենսաթոշակի գործը կարող է առաքվել փոստով կամ տրվել անձամբ կենսաթոշակառուին՝ հաշվառումից դուրս եկած լինելու և գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակային ապահովություն իրականացնող մարմնի պահանջագրի հիման վրա: Առաքվող կենսաթոշակի գործը թարգմանվում է ռուսերենով, որին կցվում է նաև կենսաթոշակի վերջին վճարման մասին տեղեկանք:

Նշված համաձայնագրի անդամ չհանդիսացող պետություն կենսաթոշակի գործ չի ուղարկվում:

Ելնելով կենսաթոշակառուի ծառայության առանձնահատկություններից՝ անհրաժեշտության դեպքում, կենսաթոշակի գործից կարող է տրամադրվել քաղվածք պահանջվող տեղեկությունների մասին:

26. Կենսաթոշակի գործը կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակող իրավասու ստորաբաժանումը մեկամսյա ժամկետում վերականգնում է գործը: 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման

Ձև

__________________________________________________________________

(կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը)

Քաղ. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Բնակության վայրը ______________________________________________________

(հաշվառման կամ փաստացի բնակության վայրը` ընդգծել)

_________________________________ հեռախոսահամարը _____________________


 Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

Սերիան _____________________ համարը __________________________________

Տրվել է _____________________________ ում կողմից ________________________

Սոցիալական քարտի համարը _______________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________________ սեռը __________________

 Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ ինձ նշանակել կենսաթոշակ, վերահաշվարկել կենսաթոշակը, փոխել կենսաթոշակի տեսակը (ընդգծել)

Կենսաթոշակի տեսակը ___________________________________________________

Այլ համակարգից կենսաթոշակ չի նշանակվել, նշանակվել է (ընդգծել)

Աշխատում եմ, չեմ աշխատում (ընդգծել)

Քաղ. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի __________________________________________

(մասնագետի անունը, ազգանունը)

Դիմումի գրանցման համարը __________ օրը, ամիսը, տարեթիվը _______________________

Կենսաթոշակ նշանակելու համար չբավականացնող փաստաթղթերը

Ներկայացնելու
ժամկետը

1.  
2.  
3.  

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին` իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:
Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլնի) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

___________________________________________________________________

(կտրման գիծ)

Ինձ հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն` տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին` իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:
Տեղյակ եմ նաև, որ կենսաթոշակի չափի փոփոխության կամ դրա վճարման դադարեցման դեպքում (ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի փոփոխության, աշխատանքի անցնելու և այլնի) պարտավոր եմ դրա մասին անմիջապես տեղյակ պահել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը:

Ներկայացված փաստաթղթերի` Ներկայացնելու օրը,
ամիսը, տարեթիվը

Դիմողին
վերադարձված
փաստաթղթերը

ցանկը

թիվը

   
1. Դիմում      
2. Աշխատանքային գրքույկ      
3. Աշխատանքային ստաժի
մասին փաստաթղթեր
     
4. Այլ փաստաթղթեր      
5.      
6.      
7.      

Դիմող

________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________
(ստորագրությունը)

Դիմելու օրը, ամսաթիվը, տարեթիվը

Ներկայացված լրացուցիչ
փաստաթղթերը
Ներկայացնելու
օրը, ամիսը,
տարեթիվը

Ընդունող
մասնագետի
ազգանունը

Ներկայացնողի
ազգանունը

1.      
2.      
3.      

___________________________________________________________________

(կտրման գիծ)

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Քաղ. _______________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Դիմումը և փաստաթղթերն ընդունեցի __________________________________________

(մասնագետի անունը, ազգանունը)

Դիմումի գրանցման համարը __________ օրը, ամիսը, տարեթիվը _______________________

Կենսաթոշակ նշանակելու համար լրացուցիչ
ներկայացվող փաստաթղթեր

Ներկայացնելու ժամկետը
(օրը, ամիսը, տարեթիվը)

1.  
2.  
3.  
4.  
5.  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման

Ձև

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

NN
ը/կ

Գրանց-
ման
ամսա-
թիվը

Բնակավայրը Զին.
կոչումը
Կենսաթոշակառուի
անունը, ազգանունը,
հայրանունը

Կենսաթոշակի
նշանակման կամ
մերժման մասին
որոշումը (գործի
համարը)

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 930-Ն որոշման

Ձև

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՏՅԱՆ

Կենսաթոշա-
կառուի
գործի
համարը

Գործի
գրանցման
ամսաթիվը

Զինծառայողի
կամ
կենսաթոշակ
ստացողի անունը,
ազգանունը,
հայրանունը

Բնակավայրը

Նույն զոհված
զինծառայողի
համար 2-րդ
կենսաթոշակ
ստացող
ընտանիքի
անդամի
կենսաթոշակի
գործի
համարը

Կենսաթոշակի
դադարեցման
մասին
նշումներ

Կենսաթոշակի
տեսակը

Այլ
նշումներ

               
               
               
               
               
               
               
               
               
               
               

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան