Գլխավոր տեղեկություն
Համար
N 604-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2009-06.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.17/31(697) Հոդ.714
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2009 թվականի N 604-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով Երևան քաղաքին է փոխանցվում (նվիրաբերվում)`

1) «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում այդ պահին հաշվառված (հիմնարկին ամրացված) գույքը` ներառյալ Երևանի ավագանու և քաղաքապետի նստավայրը` Երևանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող շենքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը.

2) Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի լիազորությունները և դրանց ամրացված գույքը, այդ թվում` անշարժ գույքի համար առանձնացված հողամասերը` համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական մասնակցությամբ մի շարք առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասը` համաձայն N 2 հավելվածի.

4) Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` սույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման համաձայն պետական գրանցման ենթակա` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների կառուցապատման մակերեսի չափերով հողամասերը։

2. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածում չներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնադրի, ինչպես նաև լիազորված պետական մարմնի լիազորությունները, որպես պատվիրակված լիազորություն, փոխանցել Երևանի ընտրված քաղաքապետին։

3. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների։

4. Սահմանել, որ Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը։

5. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության` սույն որոշման N 1 հավելվածի ցանկում չընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը ենթակա է հանձնման «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունիսի 6

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 604-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ

 

Հ/Հ

Անշարժ գույքի անվանումը

Կազմակեր-
պաիրա-
վական
ձևը 

Ամրացված անշարժ գույքի

Ամրացված այլ գույքի

Հասցեն

Մակերեսը

Շահա-
գործման տարե-
թիվը

Սկզբնական
արժեքը
(հազ.դրամ)

Հաշվեկշռային
արժեքը
(հազ.դրամ)

տեսակը

Քանակը

Չափի միավորը

Սկզբնական
արժեքը
(հազ .դրամ)

Հաշվե-
կշռային
արժեքը
(հազ.դրամ)

Շենք, շինության
(ք.մ)

Շենք, շինության
համար
առանձ-
նացված
հողամասի
(հա)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1. 

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի
իրականացման գրասենյակ»

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

2.

Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց

ՊՈԱԿ

Չայկովսկու 27

3890.1

0.289657

1975

17845.0

17651.0

-

-

-

-

-

31.7

23

3.

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

4.

Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց

ՊՈԱԿ

Բագրատունյաց 8ա

3527.8

0.333165

1974

14889.0

11886.0

-

-

-

-

-

5.

Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոց

ՊՈԱԿ

Մամիկոնյանց 34բ

2024.5

0.2109

1961

9617.0

3739.0

-

-

-

-

-

6.

Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց

ՊՈԱԿ

Ոոստովյան 23

1259.8

0.12598

1963

6121.0

3550.0

-

-

-

-

-

7.

Երևանի Ալ. Հեքիմյանի անվան Երաժշտական դպրոց

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

8.

Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց

ՊՈԱԿ

Նորք 5-րդ փող.
29

594.1

0.12466

1950

100997.0

100947.0

-

-

-

-

-

9.

Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

10.

Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոց

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

11.

Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց

ՊՈԱԿ

Դրոյի 4ա

1810.64

0.1458.75

1971

305420.3

-

-

-

-

-

-

12.

Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց

ՊՈԱԿ

Ավանեսովի 10

874.7

0.04993

1970

1653.0

444.0

-

-

-

-

-

13.

Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց

ՊՈԱԿ

Գայի 17

1389.4

0.042

1975

12994.0

9226.0

-

-

-

-

-

14.

 

Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց

ՊՈԱԿ

Կիլիկիա մարզահամալիր

1708.1

-

1970

14328.0

775.0

-

-

-

-

-

114.0

15.

Երևանի Հ2 մանկապատանեկան համալիր
մարզադպրոց

ՊՈԱԿ

Կոմիտասի 37

666.2

-

1984

772.6

-

-

-

-

-

-

16.

Ա. Ազարյանի անվան մարմնամարզության ՕՀ
մանկապատանեկան
մարգադպրոց

ՊՈԱԿ

Մոսկովյան 3

1487.0

0.2713

1969

9123.2

6021.2

-

-

-

-

-

17.

Հանդբոլի մասնագիտացված և այլ խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց 

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

18.

Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց

ՊՈԱԿ

-

-

-

-

-

 

-

-

-

-

-

19.

Երևան քաղաքի Պատմության թանգարան

ՊՈԱԿ

Արգիշտի 1

3104.0

-

2005

628831.0

628831.0

թանգա-
րանային
ֆոնդ

88831

հատ

-

-

20.

ժամանակակից արվեստի թանգարան

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

թանգա-
րանային

1629

հատ

-

-

21.

Պատմահնագիտական թանգարան

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

թանգա-
րանային
ֆոնդ

1550

հատ

-

-

22.

Կարեն Դեմիրճյան թանգարան

ՊՈԱԿ

Ղ. Փարպեցու 7

550.4

0.0968.75

2002

48400.0

46737.0

թանգա-
րանային
ֆոնդ

5899

հատ

-

-

 23.

Երևանի Հրաչյա Ղափլանյան անվան դրամատիկական թատրոն

ՊՈԱԿ

Իսահակյան 28

4495.1

0.17187

1968

2328.6

703.8

-

-

-

-

-

Իսահակյան 28

51.3

0.006

1996

144.4

43.0

-

-

-

-

-

Աղբյուր Սերոբի 1

139.0

-

1998

2370.6

1372.2

-

-

-

-

-

24.

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն

ՊՈԱԿ

Մոսկովյան 3

2021.0

0.2275.4

1938

14745.0

12533.0

-

-

-

-

-

25.

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն

ՊՈԱԿ

Խորենացու 18

453.7

0.038523

2004

16716.4

16716.4

-

-

-

-

-

26

«Երևանի կենդանաբանական այգի»

ՊՈԱԿ

Մյասնիկյան 20

9848.9

34.0

1941-2005

17695.2

15595.3

կենդա-
նիներ

3120

գլուխ

38612.7

38612.7

27.

Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան

ՊՈԱԿ

Ամիրյան 2

3408.2

0.13473

1935

3080.1

924.0

գրադա
րանային
ֆոնդ

630997

կտոր

82448.4

82448.4

28.

Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

29.

Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն

ՊՈԱԿ

Մոսկովյան 3

1000

-

1938

23868.0

2727.0

-

-

-

-

-

30.

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական
ֆիլհարմոնիա

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

31.

«Երևան» փողային նվագախումբ

ՊՈԱԿ

-

-

-

-

-

-

-

-

-

-

-

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 604-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻՆ

 

հ/հ

Կազմակերպության անվանումը

Հասցեն

Պետական
բաժնեմաս-
նակցության
չափը
(%)

Կանոնադրական
կապիտալի չափը
(դրամ)

Բաժնետոմսերի
քանակը
(հատ)

Սեփական կապիտալի
չափը (հազ.դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

«Երևաննախագիծ» ՊՓԲԸ

Փ. Բուզանդի 1/3

100

18305300

183053

103595

2.

«Քաղաքաշինություն» ՊՓԲԸ

Փ. Բուզանդի 1/3

100

1000000

40

53323

3.

«Նոր բարեկարգում» ՊՓԲԸ

Փ. Բուզանդի 1/3

100

100000

20

2055

4.

Ջրային կառույցների ՊՓԲԸ

Բաղրամյան 60

100

141390

3

29218.0

5.

«Երքաղլույս» ՊՓԲԸ

Մասիսի 102

100

36384000

32

118176.0

6.

«Գերատեսչական շենքերի
պահպանման և շահագործման»
ՊՓԲԸ

Արգիշտի 1

100

6182115

1123

20568.0

7.

«Բնակչության հատուկ սպասարկման» ՊՓԲԸ

Արշակունյաց 18

100

3687000

133

169769.0

8. 

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

Չարենցի 1

100

100000

10

-5910

9.

«Մայրաքաղաք-Երևան» ՓԲԸ

Արգիշտի 1

100

100000

10

2676.0

10.

«Հայ-Արտ» Մշակութային կենտրոն ՓԲԸ

Մաշտոցի 7ա

100

100000

5

28814.0

11.

«Ձևավորում» ՊՓԲԸ

Արգիշտի 1

100

120000

20

121.0

12.

«Հողի և ունեցվածքի գործառնությունների» ՊՓԲԸ

Մ. Խորենացի 20ա

100

103000

103

14912.0

13.

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ

Հ.Ներսիսյան 7

100

233334000

38889

499422.0

14.

«Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ

Սևակի 5

100

1107190000

110719

1392743.0

15.

«Նոր-Արաբկիր» ԱԿ ԴՓԲԸ

Հր. Քոչարի 21

100

14620

1462

52270.0

16.

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ

Արտաշիսյան 46ա

100

90183000

30061

217327.0

17.

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ

Չնքուշի 4

100

43040000

10760

125354.0

18.

«Նորք Մարաշ բժշկական կենտրոն» ԱՊՓԲԸ

Ա. Արմենակյան 13

100

104930000

10493

429280.0

19.

«Շտապբուժօգնություն» ԱՊՓԲԸ

Թևոսյան 5

100

235625260

31564

274164.0

20.

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ԱՊՓԲԸ

Ռուբինյանց 7

100

106120000

10612

122490.0

21.

«Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ԱՊՓԲԸ

Մամիկոնյաց 29

100

900000

90

2114.0

22.

«Թիվ 4 ԲՍՄ» ԱՊՓԲԸ

Բագրատունյաց 58

100

3300300

380

3200.0

23.

«Թիվ 5 ԲՍՄ» ԱՊՓԲԸ

Ջրվեժ, Մայակ թաղամաս

100

120000

12

-379.0

24.

«Թիվ 1 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Լեոյի 17

100

2550020

335

2023.0

25.

«Թիվ 4 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Մոսկովյան 13

100

12459520

4867

16214.0

26.

«Թիվ 5 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Նորք. Հովսեփյան 8

100

15151104

9864

20321.0

27.

«Թիվ 7 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Կիլիկիա, Կոնյակի գործարանի 4

100

600250

350

804.0

28.

«Թիվ 8 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Բաղրամյան 51ա

100

43199367

7247

44980.0

29.

«Թիվ 12 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Խուդյակով փող.

100

48248224

12014

49309.0

30.

«Թիվ 13 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Ն.Շենգավիթ 9 փող. 32 շ

100

10885875

1365

23214.0

31.

«Թիվ 15 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Սեբաստիայի 9

100

9036951

2233

56915.0

32.

«Թիվ 17 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Տիգրան Մեծի 36ա

100

20425240

2440

26665.0

33.

«Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Անդրանիկի 2ա

100

21490000

2149

83050.0

34.

«Թիվ 20 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Դավթաշենի 4-րդ թաղ.

100

94625340

12405

73749.0

35.

«Թիվ 22 պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Նոր-Նորքի 9-րդ զանգվ. 103շ

100

6510000

651

22661.0

36.

«Նորագավիթ» ԱՊՓԲԸ

Նորագավիթ 8փ, 10շ

100

620000

62

4706.0

37.

«Թիվ 9 մանկական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ

Զ. Անդրանիկի 2

100

660114

126

8751.0

38.

«Երևանտրանս» ՓԲԸ

Թևոսյան 5

100

285448275

129455

439983.0

39.

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ

Թևոսյան 12

100

1271170000

127117

37977.0

40.

«Ավտոբուս» ՓԲԸ

Շիրակի 9

100

6480000

648

97075

41.

«Երևան-Ավիա» ՍՊԸ

Փ.Բուզանդի 1/3

41

451000

-

1785000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան