Գլխավոր տեղեկություն
Համար
N 600-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2009-03.09.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.10/29(695) Հոդ.693
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2009 թվականի N 600-Ն

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հունիսի 3
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 30-ի N 600-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության չափորոշիչները, որոնց կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում` սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով:

2. Հետաձգման թույլտվություն ստանալու համար ներմուծող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` Հայաստանի Հանրապետություն ներմուծումից առնվազն մեկ ամիս առաջ:

3. Դիմումին կից ներկայացվում են`

1) ներդրումային ծրագիր, որը պետք է պարունակի`

ա. դիմող կազմակերպության և ծրագրի մասին տեղեկություններ,

բ. անձնակազմի մասնագիտացվածության, առկա և սպասվող աշխատատեղերի, առկա և սպասվող միջին աշխատավարձերի մասին տեղեկություններ,

գ. արտադրական տեխնոլոգիաների, հնարավոր նորարարական տեխնոլոգիաների, հումքի մատակարարման, այլ կազմակերպությունների հետ համագործակցության և ծրագրի` տեխնիկապես իրականացվելիության մասին տեղեկություններ,

դ. իրացման կազմակերպման, առկա և կանխատեսվող իրացման ծավալների, մարքեթինգային քաղաքականության, արտաքին և ներքին շուկաների ծավալների, մրցակցային առավելությունների, գործընկերների մասին տեղեկություններ,

ե. վճարված հարկերի, պարտադիր վճարների, գերավճարների և պարտքային պարտավորությունների մասին տեղեկություններ,

զ. առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցության մասին տեղեկություններ,

է. իր հայեցողությամբ` ծրագրին վերաբերող յուրահատուկ անհրաժեշտ այլ տեղեկություններ.

2) տեղեկատվություն` լրացված և հաստատված կազմակերպության տնօրենի (անհատ ձեռնարկատիրոջ) կամ նրանց լիազորած անձանց կողմից` համաձայն ձևի.

3) նախորդ տարվա համար անկախ աուդիտի եզրակացություն (ցանկալի է, որ աուդիտ իրականացնող կազմակերպությունն ունենա միջազգային որակավորում):

4. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ մուտքագրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ուղարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության, և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիքի:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտերի կոմիտեն հանձնարարականն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք` կցելով ծրագրի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով սահմանված չափորոշիչների գնահատականները:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ծրագիրը գնահատում են համաձայն ներդրումային ծրագրի գնահատման հետևյալ չափորոշիչների`

1) իրատեսականություն և հեռանկարայնություն (5).

2) ռիսկայնության աստիճան (3).

3) տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (5).

4) անձնակազմի մասնագիտական որակավորում (2).

5) զբաղվածության ընդլայնում (7).

6) նորարարություն և մրցակցային առավելություն (3).

7) արտահանման խթանում և (կամ) ներմուծման փոխարինում (7).

8) պատշաճ մարքեթինգային քաղաքականություն (7).

9) բարեխիղճ վարկային պատմություն և պարտքային պարտավորությունների պարտաճանաչ կատարում (5).

10) կազմակերպության գործունեության հաջողված պատմություն (2).

11) համաֆինանսավորման առկայություն (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով) (4)։

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 5-օրյա ժամկետում պատրաստում է իր եզրակացությունը` ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները:

8. Ծրագրի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշիչի միջին թվաբանական արդյունքը:

9. Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:

10. Դրական կամ բացասական եզրակացության դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է ներմուծող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն`

 

ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ) ԿԱՄ ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը

Անվանումը

Մոդելը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արտա-
հանման երկիրը

Արժեքը
(դրամ)

Ներմուծման ժամկետը

տարի

կիսամյակ
(եռամսյակ)

                     
                     
                     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.2011, N 1119-Ն 03.09.2011, N 600-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան