ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2008 թվականի N 62-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1558-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 285-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը «օրենքի» բառից հետո լրացնել «8-րդ հոդվածի 1-ին կետով,» բառերով.
2) որոշման 7-րդ կետի «բ» ենթակետը «կանոնադրությունն» բառից հետո լրացնել «դրանում նախատեսելով դրույթ կազմակերպությանն ամրացված պետական գույքի վարձակալությունից ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսանալու մասին,» բառերով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային վերապահելու մասին» N 1558-Ն որոշումը:
3. Հետ վերցնել հիմնադրի կողմից անհատույց օգտագործման իրավունքով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Աճառյան 63 հասցեում գտնվող` 7 005 000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող և 723.9 քառ. մետր մակերեսով շենքն ու 12 341 472 դրամ կադաստրային արժեք ունեցող և 2728 քառ. մետր մակերեսով հողատարածքը և նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(3-րդ կետը փոփ. 26.03.09 N 289-Ն)
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի անժամկետ ու անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:
6. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են կազմակերպության միջոցների հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|