Գլխավոր տեղեկություն
Համար
N 551-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.656
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2009 թվականի N 551-Ն

 

2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, 2009 ԹՎԱԿԱՆԻՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագիրն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 17-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մեկ հեկտար մշակովի հողատարածքի՝ փաստացի ցանված (աշնանացան և գարնանացան ցորենի ու գարու ցանքատարածությունների մինչև 7.0 հեկտարը ներառյալ) յուրաքանչյուր մեկ հեկտար մշակովի հողատարածքի հաշվով պետական աջակցության գումարը (ներառյալ պարարտացման համար ծախսերի մասնակի փոխհատուցումը) 2009 թվականի համար կազմում է 35000 դրամ:

2. Հաստատել`

1) 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) 2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների ու համայնքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշման 2-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 14-ի N 551-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրվում է սույն կարգի համաձայն կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա:

3. Սույն կարգի իմաստով պետական աջակցությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզերում գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով պատկանող մշակովի հողատարածքների վրա փաստացի ցանված գարնանացան և աշնանացան ցորենի, գարնանացան և աշնանացան գարու ցանքատարածությունների յուրաքանչյուր հեկտարի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող անհատույց դրամական հատկացումն է:

4. Պետական աջակցության օբյեկտ չեն համարվում տնամերձ հողատարածքները, ինչպես նաև գյուղատնտեսական հողօգտագործողներին սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով պատկանող` 7 հեկտարից ավելի մշակովի հողատարածքները:

5. Գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից փաստացի ցանված գարնանացան և աշնանացան ցորենի, գարնանացան և աշնանացան գարու ցանքերի զբաղեցրած տարածքներից ավելի տարածքի մասին տեղեկատվություն ներկայացնելը հիմք է գյուղատնտեսական հողօգտագործողին տվյալ տարվա պետական աջակցությունից զրկելու համար, իսկ նույն անձի կողմից հաջորդ տարում փաստացի ցանված գարնանացան և աշնանացան ցորենի, գարնանացան և աշնանացան գարու ցանքերի զբաղեցրած տարածքներից ավելի տարածքի մասին տեղեկատվություն կրկին ներկայացնելը հիմք է տվյալ գյուղատնտեսական հողօգտագործողին երեք տարվա համար պետական աջակցությունից զրկելու համար:

6. Համայնքի գյուղատնտեսական հողօգտագործողների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) ընդհանուր թվի 5 տոկոսը գերազանցող թվով գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից` փաստացի ցանված գարնանացան և աշնանացան ցորենի, գարնանացան և աշնանացան գարու ցանքերի զբաղեցրած տարածքներից ավելի տարածքի մասին տեղեկատվություն ներկայացնելը հիմք է համայնքին տվյալ տարում նախատեսված պետական աջակցությունից զրկելու համար:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրվում է գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների (համաձայնությամբ) և գյուղատնտեսական հողօգտագործողների միջև կնքված պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրերի հիման վրա:

8. Պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրում նշվում են`

1) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման այն ծրագրի անվանումը և համառոտ բովանդակությունը, որի շրջանակներում հատկացվում է պետական աջակցությունը.

2) պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքների նկարագիրը.

3) կատարվող աշխատանքների` մեկ հեկտարի համար սահմանված պետական աջակցության գումարը.

4) պայմանագրի շրջանակներում կատարման ենթակա աշխատանքների առավելագույն ծավալը.

5) պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը ներկայացնելու ժամկետը և ձևը.

6) պետական աջակցության տրամադրման դադարեցման պայմանները.

7) պայմանագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը.

8) այլ դրույթներ, որոնք պայմանագրի կողմերը կգտնեն նպատակահարմար:

9. Պետական աջակցություն ակնկալող գյուղատնտեսական հողօգտագործողները տեղական ինքնակառավարման մարմիններ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) գյուղատնտեսական հողօգտագործողների (սեփականատիրոջ, համասեփականատերերի) հողի սեփականության իրավունքի վկայականը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից (ներկայացվում է լուսապատճենի հետ միասին): Փաստաթղթերը ներկայացվում են մինչև պետական աջակցության տրամադրման տարվա մայիսի 30-ը.

2) գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից վարձակալված հողատարածքի համար վարձակալության իրավունքի վկայականը (ներկայացվում է լուսապատճենի հետ միասին): Փաստաթղթերը ներկայացվում են մինչև պետական աջակցության տրամադրման տարվա մայիսի 30-ը.

3) պետական աջակցության տրամադրման ենթակա տարում գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից` սեփականության կամ վարձակալության իրավունքով իրենց պատկանող հողատարածքների վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի (գարնանացան ցորենի և գարու) նախատեսվող ցանքատարածությունների մասին տեղեկանք` համաձայն N 1 ձևի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև սուբսիդավորման տարվա մայիսի 30-ը.

4) պետական աջակցության տրամադրման ենթակա տարում գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից` սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով իրենց պատկանող հողատարածքների վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի (աշնանացան ցորենի և գարու) նախատեսվող ցանքատարածությունների մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև սուբսիդավորման տարվա հոկտեմբերի 15-ը.

5) պետական աջակցության տրամադրման ենթակա տարում գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից` սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով իրենց պատկանող հողատարածքի վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի (գարնանացան ցորենի և գարու) փաստացի ցանքատարածությունների մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև պետական աջակցության տրամադրման տարվա հունիսի 30-ը.

6) պետական աջակցության տրամադրման ենթակա տարում գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից` սեփականության և (կամ) վարձակալության իրավունքով իրենց պատկանող հողատարածքի վրա (բացառությամբ տնամերձի) գյուղատնտեսական մշակաբույսերի (աշնանացան ցորենի և գարու) փաստացի ցանքատարածությունների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի: Տեղեկատվությունը ներկայացվում է մինչև պետական աջակցության տրամադրման տարվա նոյեմբերի 1-ը:

10. Պետական աջակցության տրամադրման գործընթացն իրականացվելու է հետևյալ փուլերով`

1) գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման կարգի, գործընթացի և դրա պայմանների մասին իրազեկում.

2) գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից պետական աջակցության մասին հայտերի նախապատրաստում և դրանք տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացնելը.

3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտերի ճշգրտում և ամփոփում.

4) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված և ամփոփված պետական աջակցությանը վերաբերող ելակետային փաստաթղթերը գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազորված մարմին ներկայացնելը.

5) պետական աջակցության տրամադրման ենթակա` փաստացի մշակովի հողատարածքների մասին ամփոփ տվյալների հավաստիացում` համապատասխան համայնքի ավագանու անդամների առնվազն 50 տոկոսի կողմից.

6) պետական աջակցության տրամադրման գործընթացի իրականացում` գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից փաստացի ցանված գարնանացան և աշնանացան ցորենի, գարնանացան և աշնանացան գարու ցանքատարածությունների հիման վրա:

11. Տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվում է ապահովել տվյալ համայնքում գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը:

12. Պետական աջակցության գումարների փոխանցումից հետո` մինչև պետական աջակցության տրամադրման տարվա դեկտեմբերի 15-ը գյուղատնտեսության ոլորտի կառավարման պետական լիազորված մարմինն իրականացնում է կատարված աշխատանքների մոնիթորինգ` պետական աջակցության տրամադրման մասին պայմանագրում ներառված պարտավորությունների կատարման, պետական աջակցության ծրագրի արդյունքների և արդյունավետության գնահատման համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական

աջակցություն» ծրագրով ՀՀ _______________ մարզի ________________

նախկին վարչական շրջանի ____________________բարձր լեռնային համայնքի

գյուղատնտեսական հողօգտագործողներին սեփականության և (կամ) վարձակալության

իրավունքով պատկանող` մինչև 7.0 հեկտար (բացառությամբ տնամերձի) գարնանացան

հացահատիկային մշակաբույսերի` նախատեսվող ցանքատարածությունների մասին

 

Հայտը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ներկայացնելու վերջին ժամկետը սահմանվել է 2009 թվականի մայիսի 30-ը:

 

 

Ընդամենը` սեփակա-նության և վարձակա-լության իրավունքի վկայա-կաններով
(հեկտար)

Ընդամենը` նախատեսվող գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարա-ծությունները
(հեկտար)
(4 + 5) = 3     

որից`

1 հա-ի հաշվով պետական աջակցու-թյան գումարը (դրամ)

Նախա-տեսված պետական աջակ-ցության գումարը
(դրամ)
(3 x 6) = 7

գարի

ցորեն

Որպես սեփականություն տնօրինվող հողատա-րածքի վրա ցանքատա-րածությունները (սեփականության իրավունքի վկայականը` տրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից)

 

 

 

 

35000.0

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի
վրա ցանքատա-րածությունները (վարձակալության իրավունքի վկայականը` տրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից)

 

 

 

 

35000.0

 

Ընդամենը` վկայականներով հողատարածքները

 

x

x

x

x

x

Ընդամենը` պետական աջակցության
հեկտարը և գումարը

x

 

 

 

 

 

 

Հայտատու (հողօգտագործող)

______________

(ստորագրությունը)

______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Համայնքի ղեկավար

______________

(ստորագրությունը)

______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ.Տ.

 

______ __________________________ 2009թ.

 

Ավագանու անդամներ`

 

1. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

2. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

 3.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

4. ______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

5.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական

աջակցություն» ծրագրով ՀՀ __________ մարզի _____________________

նախկին վարչական շրջանի ____________________բարձր լեռնային համայնքի

գյուղատնտեսական հողօգտագործողներին սեփականության և (կամ) վարձակալության

իրավունքով պատկանող` մինչև 7.0 հեկտար (բացառությամբ տնամերձի) աշնանացան

հացահատիկային մշակաբույսերի նախատեսվող ցանքատարածությունների մասին

 

Հայտը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ներկայացնելու վերջին ժամկետը սահմանվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ը:

 

 

Ընդամենը` սեփակա-նության և վարձակա-լության իրավունքի վկայական-
ներով
(հեկտար)

Ընդամենը` նախատեսվող աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարա-ծությունները
(հեկտար)
(4 + 5) = 3

որից`

1 հա-ի հաշվով պետական աջակցության գումարը (դրամ)

Նախա-տեսված
պետական աջակցու-
թյան գումարը
(դրամ)
(3 x 6) = 7

գարի

ցորեն

Որպես սեփականություն տնօրինվող հողատարածքի վրա ցանքատարածությունները (սեփականության իրավունքի վկայականը` տրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից)

 

 

 

 

35000.0

 

Վարձակալությամբ օգտագործվող հողատարածքի վրա ցանքատարածությունները (վարձակալության իրավունքի վկայականը` տրված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից)

 

 

 

 

35000.0

 

Ընդամենը` վկայականներով հողատարածքները

 

x

x

x

x

x

Ընդամենը` պետական աջակցության
հեկտարը և գումարը

x

 

 

 

 

 

 

Հայտատու (հողօգտագործող)

______________

(ստորագրությունը)

______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Համայնքի ղեկավար

______________

(ստորագրությունը)

______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ.Տ.

 

______ __________________________ 2009թ.

 

Ավագանու անդամներ`

 

1. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

2. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

3.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

4. ______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

5.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական

աջակցություն» ծրագրով ՀՀ ______________ մարզի _________________

նախկին վարչական շրջանի ____________________բարձր լեռնային համայնքի

գյուղատնտեսական հողօգտագործողներին սեփականության և (կամ) վարձակալության

իրավունքով պատկանող` մինչև 7.0 հեկտար (բացառությամբ տնամերձի) գարնանացան

հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանքատարածությունների մասին

 

Տեղեկանքը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ներկայացնելու վերջին ժամկետը սահմանվել է 2009 թվականի հունիսի 30-ը:

 

Գարնանացան ցորեն
(հեկտար)

Գարնանացան գարի
(հեկտար)

Ընդամենը`
գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները
(հեկտար)
(1 + 2) = 3

1 հա-ի հաշվով պետական աջակցության գումարը
(դրամ)

Նախատեսված պետական աջակցության գումարը
(դրամ)
(3 x 4) = 5

1

2

3

4

5

 

 

 

35000.0

 

 

Համայնքի ղեկավար

______________

(ստորագրությունը)

______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ.Տ.

 

______ __________________________ 2009թ.

 

Ավագանու անդամներ`

 

1. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

2. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

3.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

4. ______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

5.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2009 թվականին «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական

աջակցություն» ծրագրով ՀՀ _______________ մարզի _____________

նախկին վարչական շրջանի ________________ բարձր լեռնային համայնքի

գյուղատնտեսական հողօգտագործողներին սեփականության և (կամ) վարձակալության

իրավունքով պատկանող` մինչև 7.0 հեկտար (բացառությամբ տնամերձի) աշնանացան

հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանքատարածությունների մասին

 

Տեղեկանքը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ներկայացնելու վերջին ժամկետը սահմանվել է 2009 թվականի նոյեմբերի 1-ը:

 

Աշնանացան
ցորեն
(հեկտար)

Աշնանացան
գարի
(հեկտար)

Ընդամենը`
աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարա-ծությունները
(հեկտար)
(1 + 2) = 3     

1 հա-ի հաշվով պետական աջակցության գումարը
(դրամ)

Նախատեսված պետական աջակցության գումարը
(դրամ)
(3 x 4) = 5

1

2

3

4

5

 

 

 

35000.0

 

 

Համայնքի ղեկավար

______________

(ստորագրությունը)

______________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ.Տ.

 

______ __________________________ 2009թ.

 

Ավագանու անդամներ`

 

1. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

2. ______________ __________________________

(ստորագրությունը)                 (ազգանունը, անունը, հայրանունը)

 

3.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

4. ______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

5.______________ __________________________

(ստորագրությունը)                  (ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 14-ի N 551-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2009 ԹՎԱԿԱՆԻՆ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

 

Մարզի
անվանումը

Նախկին

վարչական

շրջանի
անվանումը

Համայնքի անվանումը

Համայնք-ների
թիվը

1

2

3

4

Արագա-ծոտն

Արագած

Բերքառատ, Նորաշեն, Ծիլքար, Ավշեն, Սիփան, Ջամշլու, Ալագյազ, Գեղարոտ, Ճարճակիս, Լեռնապար, Միջնատուն, Սադունց, Ռյա թազա, Կանիաշիր,  Ծաղկահովիտ, Միրաք, Վարդաբլուր, Շենկանի, Գեղադիր, Գեղաձոր, Մելիքգյուղ, Հնաբերդ

 22

Թալին

Կարմրաշեն, Շղարշիկ,  Ոսկեթաս, Գառնահովիտ, Զովասար, Ծաղկասար, Մեծաձոր (Ավտոնա), Վերին Բազմաբերդ, Իրինդ

  9

Ապարան

Արագած, ք. Ապարան, Եղիպատրուշ, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Ձորագլուխ, Մուլքի, Նիգավան, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Թթուջուր, Վարդենուտ, Շենավան, Վարդենիս

 15

Գեղար-քունիք

Ճամբարակ

Աղբերք, Դրախտիկ, Ջիլ, Արտանիշ, Շորժա, Վահան, Արծվաշեն, Այգուտ, Անտառամեջ, Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Ձորավանք, Ճամբարակ, Մարտունի

 16

Մարտունի

Ձորագյուղ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Վարդաձոր, Զոլաքար, Աստղաձոր, Ծովինար, Երանոս, Լիճք, Մարտունի, Վաղաշեն, Վարդենիկ, Ծովասար, Ծակքար, Արծվանիստ

 17

Վարդենիս

Այրք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղաքար, Լճավան, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Ներքին Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Ջաղացաձոր, Սոթք, Վերին Շորժա, Տրետուք, Լուսակունք, Ախպրաձոր, ք. Վարդենիս, Ակունք, Դարանակ, Ծափաթաղ, Շատվան, Փամբակ, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանևան, Տորֆավան, Փոքր Մասրիկ

 36

 

Գավառ

ք. Գավառ, Գանձակ, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Հայրավանք, Նորատուս

 12

Սևան

Ծովագյուղ, Սեմյոնովկա, ք. Սևան, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Վարսեր, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք

 11

Կոտայք

Հրազդան

Հանքավան, Լեռնանիստ, Ծաղկաձոր, Արտավազ

  4

Աբովյան

Զովաշեն, Հատիս, Սևաբերդ, Գեղարդ

  4

Լոռի

Տաշիր

Մեծավան, Նորաշեն, Սարչապետ

  3

Սպիտակ

Գոգարան

  1

Շիրակ

Ամասիա

Արդենիս, Աղվորիկ, Բերդաշեն, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ալվար, Ծաղկուտ, Հովտուն, Շաղիկ, Հողմիկ, Բանդիվան, Արեգնադեմ

 13

Աշոցք

Բավրա, Կարմրավան, Վարդաղբյուր, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Հարթաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սիզավետ, Զույգաղբյուր, Բաշգյուղ, Մեծ Սեպասար, Աշոցք, Ձորաշեն, Կրասար, Սարապատ, Արփենի, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար, Ցողամարգ

 24

Արթիկ

Հառիճ, Նահապետավան, Լեռնակերտ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Արևշատ

  7

Անի

Լանջիկ, Սառնաղբյուր, Քարաբերդ

  3

Ախուրյան

Քեթի, Լեռնուտ, Կրաշեն, Մեծ Սարիար, Փոքրաշեն

  5

Վայոց ձոր

Վայք

Կարմրաշեն, Մարտիրոս, Սերս, Արտավան, Բարձրունի

  5

Եղեգնաձոր

Գնիշիկ, Վարդահովիտ, Խաչիկ, Հորբատեղ

  4

Սյունիք

Սիսիան

Ծղուկ, Գորայք, Սառնակունք, Սպանդարյան, Նժդեհ, Արևիս, Իշխանասար, Սալվարդ, Թանահատ

  9

Մեղրի

Տաշտուն

  1

Ընդամենը

 221

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան