ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2009 թվականի N 241-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 369-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 369-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. մարտի 24 Երևան
Տ. Սարգսյան