Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.01/17(683) Հոդ.312
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2009 թվականի N 285-Ն

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով 2008 թվականին կնքված շինարարական աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված առանձին աշխատանքների կատարման համար քաղաքաշինական բնագավառը կարգավորող նորմերով սահմանված առանձնահատկությունների պահպանման անհրաժեշտությունից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ֆինանսական հատկացումների շրջանակներում այդ շինարարական աշխատանքների շարունակման համար պայմանագրում փոփոխությունների կատարումը պայմանավորված չէ գնման առանձին ընթացակարգի կազմակերպումից խուսափելու հետ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «06. Վարչական օբյեկտների շինարարություն» ծախսային ծրագրով նախատեսված 522000.0 հազ. դրամ միջոցներից մինչև 242000.0 հազ. դրամ հատկացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի վարչական շենքի շինարարական աշխատանքների ձեռքբերմանը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և «Սոգլասիե-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված N ՇԲ-27/12-77 պայմանագրում ծավալային, գումարային և ժամկետային փոփոխություններ կատարելու միջոցով` համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 19

Երևան