Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագիրը դրա Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև կիրառելու մասին
2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի կողմերը (այսուհետ` Պայմանագրի կողմեր)՝ մի կողմից, և Ուզբեկստանի Հանրապետությունը՝ մյուս կողմից,
ղեկավարվելով 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) նպատակներով, սկզբունքներով ու եզրույթներով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից, սույն Արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված կարգով, Պայմանագրի բոլոր դրույթները կիրառվում են Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև հարաբերություններում` համաձայն սույն Արձանագրությամբ նախատեսված պայմանների:
Հոդված 2
1. Պայմանագրի Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև Պայմանագրի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթների կիրառման նպատակով.
ա) այն դեպքերում, երբ Պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթները հղվում են Պայմանագրի 1-ին հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է սույն Արձանագրությանը կից 1-ին հավելվածը,
բ) այն դեպքերում, երբ Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները հղվում են Պայմանագրի 2-րդ հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է սույն Արձանագրությանը կից 2-րդ հավելվածը:
2. Մինչև Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս ամսաթվերից որն ավելի շուտ կիրականանա.
ա) Պայմանագրի Կողմը և Ուզբեկստանի Հանրապետությունը չեն կիրառի Պայմանագրի 19-րդ հոդվածի դրույթները Պայմանագրի 2-րդ հոդվածի 8-րդ կետի և 17-րդ հոդվածի կիրառման հանդեպ այդպիսի Պայմանագրի Կողմի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերի կարգավորման համար,
բ) Պայմանագրի 5-րդ հոդվածում ՄԱԳՀ՝ 1994 III հոդվածին հղումը Ուզբեկստանի Հանրապետության և Պայմանագրի կողմերի միջև առևտրի հանդեպ Պայմանագրի կիրառման նպատակներով ընկալվում է որպես Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության հետ երկկողմ միջազգային պայմանագրերի համանման դրույթներին հղում՝ այդպիսի պայմանագրերի առկայության դեպքում,
գ) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 10-րդ հոդվածի դրույթներով. այդ դեպքում Պայմանագրի կողմերը պահպանում են Պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված՝ միջոցներ կիրառելու իրավունքը Ուզբեկստանի Հանրապետությունից ծագած ապրանքների նկատմամբ,
դ) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 11-րդ հոդվածի առաջին պարբերության և 12-րդ հոդվածի դրույթներով: Ուզբեկստանի Հանրապետությունը Պայմանագրի կողմերի ապրանքների և այդպիսի ապրանքների արտադրական գործողությունների հանդեպ կկիրառի տեխնիկական, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցներ` ազգային ռեժիմի կամ առավել բարենպաստ ռեժիմի հիման վրա՝ կախված նրանից, թե նշված ռեժիմներից որն է համարվում առավել բարենպաստ Պայմանագրի շահագրգիռ Կողմերի՝ ապրանքներ արտադրողի և/կամ արտահանողի համար,
ե) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից` վճարային հաշվեկշռի հավասարակշռության լուրջ խախտումների և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին ֆինանսավորման հետ առաջացած լուրջ դժվարությունների դեպքում,
զ) Պայմանագրի դրույթների իրականացման ժամանակ Պայմանագրի Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վիճելի հարցերը կլուծվեն Պայմանագրի համապատասխան Կողմի և Ուզբեկստանի Հանրապետության միջև՝ երկկողմ բանակցությունների հիման վրա,
է) Պայմանագրի Կողմերը կապված չեն Ուզբեկստանի Հանրապետության հանդեպ 2-րդ հոդվածի 8-րդ կետի, 5-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի առաջին պարբերության, 12-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 1-ին կետի և 17-րդ հոդվածի դրույթներով:
3. Անկախ Պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներից՝ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրում կիրառվում են 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Ապրանքի ծագման երկրի որոշման Կանոնները: Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև փոխադարձ համաձայնությամբ կարող են կիրառվել այլ բազմակողմ կամ երկկողմ պայմանագրեր ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների վերաբերյալ:
Հոդված 3
Սույն Արձանագրությանը կից հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մաս:
Հոդված 4
1. Պայմանագրի կողմերը և Ուզբեկստանի Հանրապետությունը ձեռնարկում են սույն Արձանագրությամբ` իրենց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:
2. Մինչև Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս ամսաթվերից որն ավելի շուտ կիրականանա, սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծվում են վեճի կողմերի միջև՝ խորհրդակցությունների միջոցով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ամսաթվից հետո սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 5
Սույն Արձանագրության բոլոր Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ դրա մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա անբաժանելի մասը և ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Արձանագրության 7-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 6
Սույն Արձանագրությանը վերապահումներ չեն թույլատրվում:
Հոդված 7
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Ուզբեկստանի Հանրապետության և երկուսից ոչ պակաս՝ Պայմանագրի կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:
Ուզբեկստանի Հանրապետության և ցանկացած այլ՝ Պայմանագրի կողմի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդպիսի Կողմի կողմից սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին համապատասխան ծանուցագիրն ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:
Հոդված 8
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Պայմանագրի կողմ հանդիսացող ցանկացած պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացող պետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ ---------------------- |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ /ստորագրություն/ |
Հայաստանի Հանրապետության կողմից՝ /ստորագրություն/ |
Տաջիկստանի Հանրապետության կողմից՝ /ստորագրություն/ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ /ստորագրություն/ |
Թուրքմենստանի Կառավարության կողմից՝ ---------------------------- |
Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ /ստորագրություն/ |
Ուզբեկստանի Հանրապետության կողմից՝ /ստորագրություն/ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ /ստորագրություն/ |
Ուկրաինայի կողմից՝ /ստորագրություն/ |
Մոլդովայի Հանրապետության կողմից՝ /ստորագրություն/ |
Հավելված 1
Ազատ առևտրի գոտու մասին
2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագիրը
դրա Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության
միջև կիրառելու մասին արձանագրության կից
I. Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող մաքսատուրքեր
1. Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուկրաինան չեն կիրառում մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքից ծագած ապրանքների ներմուծման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետությունը կիրառում է մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքից ծագած ծխախոտի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 2402 20 900) ներմուծման նկատմամբ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի 1-ին հավելվածում նշված դրույքաչափերով, որոնք կվերացվեն 2014 թվականի հունվարի 1-ից:
2. Ուզբեկստանի Հանրապետությունը չի կիրառում մաքսատուրքեր Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի մաքսային տարածքից ծագած ապրանքների ներմուծման նկատմամբ:
II. Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` ապրանքների արտահանման հանդեպ կիրառվող մաքսատուրքեր
1. Հայաստանի Հանրապետությունը և Մոլդովայի Հանրապետությունը չեն կիրառում մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ:
Ղրղզստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում փոխադարձության հիմունքներով կիրառելու մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ:
Տաջիկստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում փոխադարձության հիմունքներով Ուզբեկստանի Հանրապետության նկատմամբ կիրառելու արտահանման մաքսատուրքեր, եթե Ուզբեկստանի Հանրապետությունը Տաջիկստանի Հանրապետության հետ փոխադարձ առևտրում կիրառի արտահանման մաքսատուրքեր:
Բելառուսի Հանրապետությունը կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Մաքսատուրքի դրույքաչափ |
1205 |
100 եվրո 1000 կգ համար |
2709 00, 2710 11 - 2710 19 490 0, 2710 19 510 - 2710 99 000 0, 2711 12 - 2711 19 000 0, 2712, 2713, 2902 20 0000-2902 43 0000 |
Հատուկ բանաձև, որը նույնությամբ օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: |
3104 |
75 եվրո 1000 կգ համար |
4101, 4103 |
500 եվրո 1000 կգ համար |
4104, 4106 |
10 %, բայց ոչ պակաս 90 եվրոյից 1000 կգ համար |
4101 10 000 9 |
100 եվրո 1մ3 համար |
4403 10 000 1, 4403 10 000 2, 4403 91 100 0, 4403 91 900 0, 4403 92 100 0, 4403 92 900 0 |
100 եվրո 1մ3 համար |
4404 20 000 0 |
100 եվրո 1մ3 համար |
4407 91 150 0, 4407 91 310 0, 4407 91 390 0, 4407 91 900 0, 4407 92 000 0, 4407 93 100 0, 4407 93 500 0, 4407 93 900 0 |
100 եվրո 1մ3 համար |
Ղազախստանի Հանրապետությունը կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր՝ հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Մաքսատուրքի դրույքաչափ |
1201 00 |
20 %, բայց ոչ պակաս, քան 35 եվրո 1000 կգ համար |
1205 |
15 %, բայց ոչ պակաս, քան 30 եվրո 1000 կգ համար |
1206 00 |
20 %, բայց ոչ պակաս, քան 30 եվրո 1000 կգ համար |
2709 00 900 2, 2709 00 900 8 |
Հատուկ բանաձև |
2710 11 110 0 - 2710 11 900 9 |
Մաքսատուրքի դրույքաչափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. |
2710 19 110 0 -2 710 19 290 0 | |
2710 19 410 0-2710 19 490 0 | |
2710 19 510 1, 2710 19 510 9, | |
2710 19 550 9 | |
2710 19 610 1-2710 19 690 9 | |
2713 20 000 0-2713 90 900 0 | |
2710 19 310 0-2710 19 350 0 0 |
Նավթից պատրաստված ապրանքների արտահանման մաքսատուրքերի հաստատված դրույքաչափերը եռամսյակային խմբագրվում են միջին շուկայական գների հիման վրա` հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի հումքի ամենամսյա մոնիտորինգը: |
2711 21 000 0 |
30 % |
2711 29 000 0 |
5 % |
2705 00 000 0 |
5 % |
4101 |
20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից |
4102 |
20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից |
4103 |
20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից |
5101 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
5102 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
5103 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
5104 00 000 0 |
10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից |
7204 |
15 %, բայց ոչ պակաս 20 եվրոյից |
7302 |
20 %, բայց ոչ պակաս 20 եվրոյից |
7404 00 |
30 % , բայց ոչ պակաս 330 եվրոյից 1000 կգ համար |
7601 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7602 00 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7603 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7604 10 100 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7604 29 100 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7605 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7606 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7607 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7608 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7609 00 000 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7610 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7611 00 000 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7612 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7613 00 000 0 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7614 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7615 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
7616 |
15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից |
8607 |
20 %, բայց ոչ պակաս 15 եվրոյից |
Աղյուսակ` ուղղիչ գործակիցներով
Ապրանքի դասակարգումը` ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի |
Ուղղիչ գործակից |
Գ |
2710 11 110 0-2710 11 900 9 |
1.2 |
0.5 x (0.35+0.4)/2x1.2 =0.225 |
2710 19 110 0-2710 19 290 0 | ||
2710 19 410 0-2710 19 490 0 | ||
2710 19 510 1-2710 19 550 9 | ||
2710 19 610 1-2710 19 690 9 |
0.8 |
0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15 |
2710 19 310 0-2710 19 350 0 |
0.8 |
0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15 |
2713 20 000 0-2713 90 900 0 |
0.8 |
0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15 |
Ղազախստանի Հանրապետությունը առանձին ապրանքների նկատմամբ կիրառում է ռենտային հարկեր արտահանման վրա` Ղազախստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան: |
Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր՝ հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Մաքսատուրքի դրույքաչափ |
0302359000 |
5% |
0303 |
5% |
0306 |
10% |
1201 00 |
20 %, բայց ոչ պակաս 35 եվրոյից |
1205 |
20 %, բայց ոչ պակաս 35 եվրոյից |
1206 00 |
20 %, բայց ոչ պակաս 30 եվրոյից 1000 կգ համար |
1207 50 |
10 %, բայց ոչ պակաս 25 եվրոյից 1000 կգ համար |
1605 |
5% |
2207,2208 |
6.5% |
2503 00 |
6.5% |
2510 |
6.5% |
2519 |
6.5 % |
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Մաքսատուրքի դրույքաչափ |
Պորտլանդ ցեմենտ, արզնահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և նմանօրինակ հիդրավլիկական ցեմենտներ` ներկված և չներկված, պատրաստի և կիսապատրաստուկի ձևով |
6.5 % |
2524 |
3 % |
2601 |
6.5 % |
2613 |
6.5 % |
2615 |
6.5 % |
2620 19 |
6.5 % |
2704 00 |
6.5 % |
2705 00 000 0 |
5 % |
2706 00 000 0 |
5 % |
2707 |
5 % |
2707 10 |
հատուկ բանաձև |
2707 20 |
հատուկ բանաձև |
2707 30 |
հատուկ բանաձև |
2708 |
5 % |
2709 00 |
հատուկ բանաձևով` կախված համաշխարհային շուկայում նավթի գնից |
2710 11 |
հատուկ բանաձև |
2710 19 |
հատուկ բանաձև |
2710 91, 2710 99 |
հատուկ բանաձև |
2711 11 |
40 եվրո 1000 կգ համար |
2711 12 |
հատուկ բանաձև |
2711 13 |
հատուկ բանաձև |
2711 14 000 0 |
հատուկ բանաձև |
2711 19 000 0 |
հատուկ բանաձև |
2711 21 000 0 |
30% |
271129 000 0 |
5 % |
2712 10 |
հատուկ բանաձև |
271220 |
հատուկ բանաձև |
2712 90 310 0 |
հատուկ բանաձև |
2712 90 330 0 |
հատուկ բանաձև |
2712 90 390 0 |
հատուկ բանաձև |
Այլ` |
|
2712 90 910 0 |
հատուկ բանաձև |
2712 90 990 0 |
հատուկ բանաձև |
2713 11 000 0 |
հատուկ բանաձև |
2713 20 000 0 |
հատուկ բանաձև |
2713 90 |
հատուկ բանաձև |
2714 90 000 0 |
5% |
2715 00 000 0 |
5% |
2825 |
6,5% |
2902 20 |
հատուկ բանաձև |
2902 30 |
հատուկ բանաձև |
2902 41 000 0 |
հատուկ բանաձև |
2902 42 000 0 |
հատուկ բանաձև |
2902 43 000 0 |
հատուկ բանաձև |
2905 13 000 0 |
6,5% |
3104, 3105 |
5% |
3901, 3902 |
6,5% |
4101, 4102, 4103 |
500 եվրո |
4104, 4105, 4107 |
10%, բայց ոչ պակաս 90 եվրոյից 1000 կգ համար |
4401 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4403 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4406 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4407 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4408 90 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4409, 4410, 4412, 4413, 4418, 4421 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
4701 |
10% |
4703 |
10% |
4703 21 |
10%, բայց ոչ պակաս 40 եվրոյից 1000 կգ համար |
4704 |
10% |
4704 21 |
5%, բայց ոչ պակաս |
4706, 4707 |
10% |
4801 |
5% |
4802, 4804, 4805, 4808, 4811,4814, 4817, 4818, 4819,4820, 4823 |
10% |
7102, 7103, 7104, 7105, 7107, 7109, 7110, 7111, 7112 |
6,5% |
7204, 7302 10 9000 0 |
15%, բայց ոչ պակաս 15 եվրոյից |
7401, 7402, 7403 |
10% |
7404 |
50%, բայց ոչ պակաս 420 եվրոյից |
7405 |
10% |
7501, 7502 |
Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան |
7503 |
30%, բայց ոչ պակաս 720 եվրոյից 1000կգ համար |
7601 |
5% |
7602 |
50%, բայց ոչ պակաս 380 եվրոյից |
7802 |
30%, բայց ոչ պակաս 105 եվրոյից |
7901 |
5% |
7902 |
30%, բայց ոչ պակաս 180 եվրոյից 1000 կգ համար |
8001, 8002 |
6,5% |
8101 94, 8101 97, 8102 94, 8102 97, 8103 20, 8103 30 |
6,5% |
8105 30 |
30%, բայց ոչ պակաս 1200 եվրոյից |
8106, 8107 |
6,5% |
8108 20 |
6,5% |
8108 30 |
30%, բայց ոչ պակաս 225 եվրոյից |
8109 30, 8110 20, 8111 00, 8112 13, 8112 21, 8112 22, 8112 29, 8112 92 200 1, 8112 92 200 9, 8112 52 |
6,5% |
8607 19 |
15%, բայց ոչ պակաս 15 եվրոյից |
Ուկրաինան կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր` հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Մաքսատուրքի դրույքաչափ |
1206 00 99 00 |
2007 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքի դրույքաչափը (16%) տարեկան նվազում է 1 տոկոսային կետով` մինչև 10% |
7202 99 80 00 |
Արտահանման մաքսատուրքի դրույքաչափը` մաքսային արժեքի տոկոսներով, ԱՀԿ-ին Ուկրաինայի անդամակցության տարիներին համապատասխան` |
7204 21 | |
7204 29 00 00 | |
7204 50 00 00 | |
7218 10 00 00 | |
7401 00 00 00 | |
7402 00 00 00 | |
7403 12 00 00 | |
7403 13 00 00 | |
7403 19 00 00 | |
7403 21 00 00 | |
7403 22 00 00 | |
7403 29 00 00 | |
7404 00 | |
7405 00 00 00 | |
7406 | |
7415 29 00 00 | |
7415 39 00 00 | |
7418 19 90 00 | |
7419 | |
7419 99 10 00 | |
7503 00 | |
7602 00 | |
7802 00 00 00 | |
7902 00 00 00 | |
8002 00 00 00 | |
8101 97 00 00 | |
8105 30 00 00 | |
8108 30 00 00 | |
8113 00 40 00 |
2. Ուզբեկստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ չի կիրառում մաքսատուրքեր:
Ուզբեկստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում փոխադարձ հիմունքների հիման վրա, սահմանափակ ապրանքների հանդեպ կիրառելու մաքսատուրքեր Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուկրաինա արտահանման ժամանակ:
Հավելված 2
Ազատ առևտրի գոտու մասին
2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագիրը
դրա Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության
միջև կիրառելու մասին արձանագրության կից
Պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանումներին ենթակա
արգելքներ և քանակական սահմանափակումներ
Ղրղզստանի Հանրապետություն | ||
Ալկոհոլային արտադրանք` օղի և հատուկ օղի, օղու-լիկյորի արտադրանք, գինենյութեր, գինիներ, փրփրուն գինիներ, շամպայն, գինուց ըմպելիքներ, կոնյակ բրենդի, կալվադոս, գարեջուր, այլ թունդ ալկոհոլային խմիչքներ, այլ թույլ ալկոհոլային խմիչքներ (2203-2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող) |
Ներմուծման քվոտավորումը ալկոհոլային արտադրության` ներառյալ գարեջուրը, բացառությամբ կոնյակի սպիրտի և կոնյակի ու շամպայնի արտադրության համար նախատեսված գինենյութերի ներմուծման: «Էթիլային սպիրտի` ալկոհոլային և սպիրտ պարունակող արտադրանքի արտադրության և շրջանառության պետական կարգավորման մասին» 2009 թվականի հոկտեմբերի 13-ի հմ. 269՝ Ղրղզստանի Հանրապետության օրենք: Տարածվում է ԱՀԿ անդամ չհանդիսացող` ալկոհոլային արտադրանք ներմուծող երկրների վրա: |
Քվոտաների ծավալները և քվոտավորման կարգը հաստատված են Ղրղզստանի Հանրապետության Կառավարության՝ «Ղրղզստանի Հանրապետություն ալկոհոլային արտադրանքի ներմուծման քվոտավորման և ներմուծման քվոտայի որոշման կարգը հաստատելու մասին» 2004 թվականի ապրիլի 5-ի հմ. 227 որոշմամբ: Վերացման ամսաթիվը` 2015 թվականի հունվարի 1: |
Ուզբեկստանի Հանրապետություն
Արտահանման արգելքներ և սահմանափակումներ
Համառոտ անվանումը |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Վերացման ամսաթիվը | |
1. |
Կենդանի կենդանիներ (անասուններ, թռչուններ) |
0101-0105, |
Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցության ամսաթիվը կամ 2020 թվականի դեկտեմբերի 31` կախված նրանից, թե այս երկու ամսաթվերից որն ավելի վաղ կիրականանա |
2. |
Միս և մսից ենթասննդամթերք |
0201-0210 | |
3. |
Հացազգիներ`ցորեն,աշորա, գարի, վարսակ, բրինձ, եգիպտացորեն, հնդկացորեն |
10 | |
4. |
Ալյուր և ձավարեղեն |
1101 00-1106 | |
5. |
Բուսական ձեթեր |
1507, 1512 (բացի տեխնիկական 1512 11 100 0, 1512 21 100 0), | |
6. |
Շաքար |
1701-1702 | |
7. |
Արտադրություն հացաբուլկեղենից (բացի սեփական արտադրության թխվածքաբլիթներից, կարկանդակներից, հրուշակեղեն ալյուրից) |
1905 | |
8. |
Կաշվե հումք (ներառյալ ոչ ստանդարտը), մորթեղենից հումք, այդ թվում` կարակուլե (ներառյալ ոչ ստանդարտը) |
4101-4103, | |
9. |
Շերամի որդի բոժոժներ`քանդելու պիտանի: Հումք մետաքսից (չմանած): Մետաքսե թափոններ (ներառյալ բոժոժները՝ քանդելու ոչ պիտանի, բոժոժային թելի թափոնները և փխրուն թափոնները) |
5001 00 000 0 | |
10. |
Թափոն և ջարդոն գունավոր մետաղներից |
740400, 7602 00, 7802 00 0000, | |
11. |
Գեղարվեստական, պատմական, գիտական կամ մշակութային զգալի արժեք ներկայացնող՝ արվեստի որևէ ստեղծագործություն, հնաոճ իրեր (նկարներ, քանդակներ, արձանիկներ և այլն) |
97 |
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 28-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|