Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (28.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2016.11.09/2(36)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2013
Ստորագրման ամսաթիվ
31.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2016

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագիրը դրա Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև կիրառելու մասին

 

2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի կողմերը (այսուհետ` Պայմանագրի կողմեր)՝ մի կողմից, և Ուզբեկստանի Հանրապետությունը՝ մյուս կողմից,

 

ղեկավարվելով 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) նպատակներով, սկզբունքներով ու եզրույթներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից, սույն Արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված կարգով, Պայմանագրի բոլոր դրույթները կիրառվում են Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև հարաբերություններում` համաձայն սույն Արձանագրությամբ նախատեսված պայմանների:

 

Հոդված 2

 

1. Պայմանագրի Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև Պայմանագրի 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթների կիրառման նպատակով.

 

ա) այն դեպքերում, երբ Պայմանագրի 2-րդ հոդվածի դրույթները հղվում են Պայմանագրի 1-ին հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է սույն Արձանագրությանը կից 1-ին հավելվածը,

 

բ) այն դեպքերում, երբ Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները հղվում են Պայմանագրի 2-րդ հավելվածին, սույն Արձանագրության Կողմերի համար հասկացվում է սույն Արձանագրությանը կից 2-րդ հավելվածը:

 

2. Մինչև Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս ամսաթվերից որն ավելի շուտ կիրականանա.

 

ա) Պայմանագրի Կողմը և Ուզբեկստանի Հանրապետությունը չեն կիրառի Պայմանագրի 19-րդ հոդվածի դրույթները Պայմանագրի 2-րդ հոդվածի 8-րդ կետի և 17-րդ հոդվածի կիրառման հանդեպ այդպիսի Պայմանագրի Կողմի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերի կարգավորման համար,

 

բ) Պայմանագրի 5-րդ հոդվածում ՄԱԳՀ՝ 1994 III հոդվածին հղումը Ուզբեկստանի Հանրապետության և Պայմանագրի կողմերի միջև առևտրի հանդեպ Պայմանագրի կիրառման նպատակներով ընկալվում է որպես Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության հետ երկկողմ միջազգային պայմանագրերի համանման դրույթներին հղում՝ այդպիսի պայմանագրերի առկայության դեպքում,

 

գ) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 10-րդ հոդվածի դրույթներով. այդ դեպքում Պայմանագրի կողմերը պահպանում են Պայմանագրի 9-րդ հոդվածով սահմանված՝ միջոցներ կիրառելու իրավունքը Ուզբեկստանի Հանրապետությունից ծագած ապրանքների նկատմամբ,

 

դ) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 11-րդ հոդվածի առաջին պարբերության և 12-րդ հոդվածի դրույթներով: Ուզբեկստանի Հանրապետությունը Պայմանագրի կողմերի ապրանքների և այդպիսի ապրանքների արտադրական գործողությունների հանդեպ կկիրառի տեխնիկական, սանիտարական և ֆիտոսանիտարական միջոցներ` ազգային ռեժիմի կամ առավել բարենպաստ ռեժիմի հիման վրա՝ կախված նրանից, թե նշված ռեժիմներից որն է համարվում առավել բարենպաստ Պայմանագրի շահագրգիռ Կողմերի՝ ապրանքներ արտադրողի և/կամ արտահանողի համար,

 

ե) Ուզբեկստանի Հանրապետությունը կապված չէ Պայմանագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներից` վճարային հաշվեկշռի հավասարակշռության լուրջ խախտումների և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին ֆինանսավորման հետ առաջացած լուրջ դժվարությունների դեպքում,

 

զ) Պայմանագրի դրույթների իրականացման ժամանակ Պայմանագրի Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վիճելի հարցերը կլուծվեն Պայմանագրի համապատասխան Կողմի և Ուզբեկստանի Հանրապետության միջև՝ երկկողմ բանակցությունների հիման վրա,

 

է) Պայմանագրի Կողմերը կապված չեն Ուզբեկստանի Հանրապետության հանդեպ 2-րդ հոդվածի 8-րդ կետի, 5-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի առաջին պարբերության, 12-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 1-ին կետի և 17-րդ հոդվածի դրույթներով:

 

3. Անկախ Պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներից՝ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև առևտրում կիրառվում են 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Ապրանքի ծագման երկրի որոշման Կանոնները: Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև փոխադարձ համաձայնությամբ կարող են կիրառվել այլ բազմակողմ կամ երկկողմ պայմանագրեր ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների վերաբերյալ:

 

 Հոդված 3

 

Սույն Արձանագրությանը կից հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մաս:

 

Հոդված 4

 

1. Պայմանագրի կողմերը և Ուզբեկստանի Հանրապետությունը ձեռնարկում են սույն Արձանագրությամբ` իրենց պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

2. Մինչև Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելը կամ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը` կախված նրանից, թե այս ամսաթվերից որն ավելի շուտ կիրականանա, սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծվում են վեճի կողմերի միջև՝ խորհրդակցությունների միջոցով:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված ամսաթվից հետո սույն Արձանագրության մեկնաբանման և կիրառման վերաբերյալ Պայմանագրի կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 5

 

Սույն Արձանագրության բոլոր Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ դրա մեջ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք հանդիսանում են նրա անբաժանելի մասը և ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Արձանագրության 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 6

 

 Սույն Արձանագրությանը վերապահումներ չեն թույլատրվում:

 

Հոդված 7

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Ուզբեկստանի Հանրապետության և երկուսից ոչ պակաս՝ Պայմանագրի կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցագրերը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:

Ուզբեկստանի Հանրապետության և ցանկացած այլ՝ Պայմանագրի կողմի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդպիսի Կողմի կողմից սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին համապատասխան ծանուցագիրն ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր անց:

 

 Հոդված 8

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո բաց է Պայմանագրի կողմ հանդիսացող ցանկացած պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Միացող պետության համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2013 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով, ռուսերենով: Բնօրինակը պահվում է ԱՊՀ գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության:

 

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից՝

----------------------

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

/ստորագրություն/

Հայաստանի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Տաջիկստանի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Բելառուսի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Թուրքմենստանի Կառավարության կողմից՝

----------------------------

   

Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից՝

/ստորագրություն/

Ուզբեկստանի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

Ուկրաինայի կողմից՝

/ստորագրություն/

Մոլդովայի Հանրապետության կողմից՝

/ստորագրություն/

 

Հավելված 1

Ազատ առևտրի գոտու մասին

2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագիրը

դրա Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության

միջև կիրառելու մասին արձանագրության կից

 

I. Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող մաքսատուրքեր

 

1. Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուկրաինան չեն կիրառում մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքից ծագած ապրանքների ներմուծման նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետությունը կիրառում է մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքից ծագած ծխախոտի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 2402 20 900) ներմուծման նկատմամբ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի՝ Ազատ առևտրի գոտու մասին Պայմանագրի 1-ին հավելվածում նշված դրույքաչափերով, որոնք կվերացվեն 2014 թվականի հունվարի 1-ից:

 

2. Ուզբեկստանի Հանրապետությունը չի կիրառում մաքսատուրքեր Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի մաքսային տարածքից ծագած ապրանքների ներմուծման նկատմամբ:

 

II. Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` ապրանքների արտահանման հանդեպ կիրառվող մաքսատուրքեր

 

1. Հայաստանի Հանրապետությունը և Մոլդովայի Հանրապետությունը չեն կիրառում մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ:

 

Ղրղզստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում փոխադարձության հիմունքներով կիրառելու մաքսատուրքեր Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ:

 

Տաջիկստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում փոխադարձության հիմունքներով Ուզբեկստանի Հանրապետության նկատմամբ կիրառելու արտահանման մաքսատուրքեր, եթե Ուզբեկստանի Հանրապետությունը Տաջիկստանի Հանրապետության հետ փոխադարձ առևտրում կիրառի արտահանման մաքսատուրքեր:

 

Բելառուսի Հանրապետությունը կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Ապրանքային դիրքի անվանումը

Մաքսատուրքի դրույքաչափ

1205
կանճրակի (հլածուկի) սերմ` մանրացված կամ չմանրացված

100 եվրո 1000 կգ համար

2709 00, 2710 11 - 2710 19 490 0, 2710 19 510 - 2710 99 000 0, 2711 12 - 2711 19 000 0, 2712, 2713, 2902 20 0000-2902 43 0000
նավթ` հում, և նավթամթերք

Հատուկ բանաձև, որը նույնությամբ օգտագործվում է Ռուսաստանի Դաշնության կողմից:
Կիրառվում է Բելառուսի Հանրապետության տարածքից` Մաքսային միության մաքսային տարածքներից դուրս

3104
կալիումական պարարտանյութ

75 եվրո 1000 կգ համար

4101, 4103
մորթի` անմշակ

500 եվրո 1000 կգ համար

4104, 4106
դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ

10 %, բայց ոչ պակաս 90 եվրոյից 1000 կգ համար

4101 10 000 9
վառելափայտ

100 եվրո 1մ3 համար

4403 10 000 1, 4403 10 000 2, 4403 91 100 0, 4403 91 900 0, 4403 92 100 0, 4403 92 900 0
անտառանյութ` անմշակ

100 եվրո 1մ3 համար

4404 20 000 0
փայտ` սաղարթավոր տեսակների

100 եվրո 1մ3 համար

4407 91 150 0, 4407 91 310 0, 4407 91 390 0, 4407 91 900 0, 4407 92 000 0, 4407 93 100 0, 4407 93 500 0, 4407 93 900 0
անտառանյութ` մշակված

100 եվրո 1մ3 համար

Ղազախստանի Հանրապետությունը կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր՝ հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Ապրանքային դիրքի անվանումը

Մաքսատուրքի դրույքաչափ

1201 00
սոյայի փոճոկ` մանրացված կամ չմանրացված

20 %, բայց ոչ պակաս, քան 35 եվրո 1000 կգ համար

1205
կանճրակի (հլածուկի) սերմ` մանրացված կամ չմանրացված

15 %, բայց ոչ պակաս, քան 30 եվրո 1000 կգ համար

1206 00
արևածաղկի սերմ` մանրացված կամ չմանրացված

20 %, բայց ոչ պակաս, քան 30 եվրո 1000 կգ համար

2709 00 900 2, 2709 00 900 8
նավթ` հում

Հատուկ բանաձև

2710 11 110 0 - 2710 11 900 9
թեթև թորվածներ և մթերքներ

Մաքսատուրքի դրույքաչափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՍՎՏՊ=Կ x (Ց-138.6),
որտեղ ՍՎՏՊ-ն արտահանման մաքսատուրքի դրույքաչափն է,
Կ-ն պայմանական դրույքաչափի հաշվարկում օգտագործվող և, ստորև բերված աղյուսակին համապատասխան, ուղղիչ գործակցով բազմապատկած 0.35 և 0.4 գործակիցների միջին թվաբանականի 50% -ն է, Ց-ն հում նավթի միջին շուկայական գինն է, որը ձևավորվել է մոնիտորինգի ժամանակահատվածում:
Նավթից պատրաստված ապրանքների արտահանման մաքսատուրքերի հաստատված դրույքաչափերը եռամսյակային խմբագրվում են միջին շուկայական գների հիման վրա` հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի հումքի ամենամսյա մոնիտորինգը:
Ց-ն հում նավթի միջին շուկայական գինն է, որը ձևավորվել է մոնիտորինգի ժամանակահատվածում:

2710 19 110 0 -2 710 19 290 0
միջին թորվածքներ` մշակման հատուկ գործընթացների համար, քիմիական գործընթացներով փոխարկումների համար՝ բացառությամբ 2710 19 110 0 ենթադասին պատկանողների, այլ նպատակների համար

2710 19 410 0-2710 19 490 0
ծանր թորվածքներ. գազոյլ վառելիք

2710 19 510 1, 2710 19 510 9,
բացառությամբ հեղուկ վառելիքի ծանր թորվածքների
2710 19 550 1, 2710 19 550 9
ծանր թորվածքներ. հեղուկ վառելիք

2710 19 550 9
ծանր թորվածքներ. հեղուկ վառելիք

2710 19 610 1-2710 19 690 9
ծանր թորվածքներ. հեղուկ վառելիք

2713 20 000 0-2713 90 900 0
նավթային հանքաձյութ

2710 19 310 0-2710 19 350 0 0
ծանր թորվածքներ. գազոյլ վառելիք

Նավթից պատրաստված ապրանքների արտահանման մաքսատուրքերի հաստատված դրույքաչափերը եռամսյակային խմբագրվում են միջին շուկայական գների հիման վրա` հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի հումքի ամենամսյա մոնիտորինգը:

2711 21 000 0
բնական գազ

30 %

2711 29 000 0
գազեր` այլ

5 %

2705 00 000 0
գազ` քարածխային, ջրային, գեներատորային և նմանօրինակ գազեր

5 %

4101
չմշակված մորթիներ` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշներինը) կամ ձիազգի կենդանիների (շոգեխոնավ կամ խոնավաղած, չորացրած, մոխրած, աղ դրած կամ այլ կերպ կոնսերվացրած, բայց չդաբաղած, չմագաղաթացրած և հետագա մշակման չենթարկած), մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, երկտակված և չերկտակված

20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից
1000 կգ համար

4102
չմշակված` ոչխարների կամ գառների մորթիներ (շոգեխոնավ կամ խոնավաղած, չոր կամ չորացած, մոխրած, աղաջրած կամ այլ կերպ կոնսերվացրած, բայց չդաբաղած, չմագաղաթացրած և հետագա մշակման չենթարկած), բրդե ծածկույթով կամ առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի տվյալ խմբի 1գ ծանոթության մեջ նշվածներից

20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից
1000 կգ համար

4103
այլ չմշակված մորթիներ (շոգեխոնավ կամ խոնավաղած, չորացրած, մոխրած, աղաջրած կամ այլ կերպ կոնսերվացրած, բայց չդաբաղած, չմագաղաթացրած և հետագա մշակման չենթարկած), մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի տվյալ խմբի 1.բ կամ 1.գ ծանոթություններով բացառվածներից

20 %, բայց ոչ պակաս 200 եվրոյից
1000 կգ համար

5101
բուրդ` չսանդերքված կամ սանրագզման չենթարկած

10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից
1000 կգ համար

5102
կենդանիների մազեր` բարակ կամ կոպիտ, չսանդերքված կամ սանրագզման չենթարկված

10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից
1000 կգ համար

5103
թափոններ բրդի` բարակ կամ կոպիտ, կենդանիների մազերից, ներառյալ մանածագործական թափոնները, բայց բացառելով գզված հումքը

10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից
1000 կգ համար

5104 00 000 0
գզված հումք բրդից` կենդանիների նուրբ կամ կոշտ մազից

10 %, բայց ոչ պակաս 50 եվրոյից
1000 կգ համար

7204
թափոն և ջարդոն սև մետաղների. ձուլակտորներ սև մետաղների վերաձուլման համար (շիխտային ձուլակտորներ)

15 %, բայց ոչ պակաս 20 եվրոյից
1000 կգ համար

7302
արտադրատեսակներ սև մետաղներից` տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող. ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր, հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ` նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար

20 %, բայց ոչ պակաս 20 եվրոյից
1000 կգ համար

7404 00
թափոններ և ջարդոն` պղնձի

30 % , բայց ոչ պակաս 330 եվրոյից 1000 կգ համար

7601
ալյումին` անմշա, բացի ԱՏԳ ԱԱ 7601 10 000 0 ծածկագրով դասակարգված ալյումինաբերիլիումային համաձուլվածքներից

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7602 00
թափոն և ջարդոն` ալյումինի

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7603
փոշի և թեփուկներ` ալյումինի

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7604 10 100 0
ձողեր` ալյումինի, չլեգիրված

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7604 29 100 0
այլ ձողեր` ալյումինի ձուլվածքներից

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7605
հաղորդալար` ալյումինի

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7606
թիթեղներ, թերթեր, շերտեր կամ ժապավեններ` ալյումինի, 0.2 մմ-ից ավել հաստությամբ

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7607
փայլաթիթեղ` ալյումինի (թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ այլ նմանատիպ նյութերի հիմքի վրա կամ առանց ) հաստությամբ (չհաշված հիմքերը), ոչ ավել, քան 0.2 մմ-ը

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7608
խողովակներ կամ փողակներ` ալյումինի

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7609 00 000 0
կցամաս ֆիտինգ խողովակների կամ փողակների համար, ալյումինի (օրինակ` ագույցներ, արմունկներ, կցաշուրթեր)

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7610
ալյումինե մետաղական կոնստրուկցիաներ (բացառությամբ 9406 ապրանքային դիրքի շինարարական հավաքովի մետաղական կոնստրուկցիաների) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրանց հատվածամասեր, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքի համար, շինարարական կաղապարներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, շեմքեր դռների համար, բազրիքներ, հենարաններ և սյուներ), շերտեր թերթեր, ձողեր, տրամատներ, խողովակներ և ալյումինե համանման արտադրանք` նախատեսված շինարարական մետաղակոնստրուկցիաներում օգտագործելու համար

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7611 00 000 0
ալյումինե պահեստարաններ, գլանատակառներ, բաքեր և համանման տարաներ ցանկացած նյութի համար (բացառությամբ սեղմված և հեղուկացված գազի), 300 լիտրից ավել տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7612
ալյումինե տակառներ, թմբուկներ, բանկաներ և համանման տարաներ (ներառյալ կոշտ կամ ձևափոխվող գլանաձև տարաները) ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից), 300 լիտրից ոչ ավել տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7613 00 000 0
ալյումինե տարաներ սեղմված կամ հեղուկացված գազի համար

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7614
ալյումինե ոլորված մետաղալար, ճոպաններ, հյուսված լարեր և համանման արտադրանք` առանց էլեկտրական մեկուսացման

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7615
սեղանի, խոհանոցային կամ այլ կենցաղային կարիքների համար ալյումինե ապրանքներ և դրանց մասեր, ճիլոպներ խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` ալյումինից. սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

7616
այլ արտադրանք` ալյումինե

15 %, բայց ոչ պակաս 100 եվրոյից
1000 կգ համար

8607
երկաթուղային գնացքաքարշերի կամ շարժակառքերի, շարժիչային վագոնների կամ շարժական կազմի մասեր

20 %, բայց ոչ պակաս 15 եվրոյից
1000 կգ համար

Աղյուսակ` ուղղիչ գործակիցներով

 

Ապրանքի դասակարգումը` ըստ ԱՏԳ ապրանքային անվանացանկի

Ուղղիչ գործակից

Գ

2710 11 110 0-2710 11 900 9

 1.2

0.5 x (0.35+0.4)/2x1.2 =0.225

2710 19 110 0-2710 19 290 0

2710 19 410 0-2710 19 490 0

2710 19 510 1-2710 19 550 9

2710 19 610 1-2710 19 690 9

0.8

0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15

2710 19 310 0-2710 19 350 0

0.8

0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15

2713 20 000 0-2713 90 900 0

0.8

0.5 x (0.35+0.4)/2x0.8=0.15

Ղազախստանի Հանրապետությունը առանձին ապրանքների նկատմամբ կիրառում է ռենտային հարկեր արտահանման վրա` Ղազախստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան:

Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր՝ հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:

 

ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Ապրանքային դիրքի անվանումը

Մաքսատուրքի դրույքաչափ

0302359000
թյունա` կապույտ կամ սովորական

5%

0303
ձուկ` սառեցված, բացառությամբ ձկան փափկամսի և
0304
ապրանքային դիրքի ձկան մսի

5%

0306
խեցգետնակերպեր` պատյանով կամ առանց պատյանի, կենդանի, թարմ, սառեցված, չորացրած, աղած կամ աղաջուր դրած

10%

1201 00
սոյայի փոճոկ` մանրատած կամ չմանրատած

20 %, բայց ոչ պակաս 35 եվրոյից
1000 կգ համար

1205
կանճրակի կամ հլածուկի փոճոկ` մանրատած կամ չմանրատած

20 %, բայց ոչ պակաս 35 եվրոյից
1000 կգ համար

1206 00
արևածաղկի սերմեր` մանրատած կամ չմանրատած

20 %, բայց ոչ պակաս 30 եվրոյից 1000 կգ համար

1207 50
մանանեխի սերմ

10 %, բայց ոչ պակաս 25 եվրոյից 1000 կգ համար

1605
պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթներ կամ այլ ջրային անողնաշարներ

5%

2207,2208
էթիլ սպիրտ

6.5%

2503 00
ծծումբ` բոլոր տեսակների, բացի սուբլիմացված, նստեցրած կամ կոլոիդային ծծումբից

6.5%

2510
կալցիումի ֆոսֆատներ` բնական, ալյումինակալցիումային ֆոսֆատներ` բնական, կամ կիր` ֆոսֆատային

6.5%

2519
մագնեզիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ), մագնեզիում` հալվող, մագնեզիում` գերթրծված (եռակալված), ոչ մեծ քանակությամբ այլ օքսիդներ պարունակող կամ չպարունակող` եռակալումից առաջ ավելացվող, մագնեզիումի այլ օքսիդներ՝ խառնուրդներով կամ առանց խառնուրդների

6.5 %

ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Ապրանքային դիրքի անվանումը

Մաքսատուրքի դրույքաչափ

Պորտլանդ ցեմենտ, արզնահողային ցեմենտ, խարամային ցեմենտ, սուպերսուլֆատային ցեմենտ և նմանօրինակ հիդրավլիկական ցեմենտներ` ներկված և չներկված, պատրաստի և կիսապատրաստուկի ձևով

6.5 %

2524
անկիզաքար

3 %

2601
հանքաքար և խտահանք՝ երկաթի, ներառյալ թրծած պիրիտը

6.5 %

2613
հանքաքար և խտահանք՝ մոլիբդենի

6.5 %

2615
հանքաքար և խտահանք՝ ցիրկոնիումի

6.5 %

2620 19
սև մետաղների արտադրության այլ թափոններ

6.5 %

2704 00
կոքս և կիսակոքս՝ քարածխից, լիգնիտից կամ տորֆից, ածուխ՝ թորանոթի

6.5 %

2705 00 000 0
գազ` քարածխային, ջրային, գեներատորային կամ նմանօրինակ գազեր` բացառությամբ նավթային գազերի և այլ գազանման ածխաջրածինների

5 %

2706 00 000 0
խեժեր` քարածխային, հորատածխային, տորֆային և այլ հանքային խեժանյութեր` խոնավազրկած և չխոնավազրկած,մասնակիորեն կրկնազտված և չկրկնազտված, ներառյալ խեժի ,վերականգնումըե

5 %

2707
յուղեր կամ այլ արտադրանք` քարածխային խեժի բարձր ջերմաստիճանային մշակման. նմանօրինակ արտադրանք, որոնցում հոտավետ բաղկացուցիչների տեսակարար կշիռը գերազանցում է ոչ հոտավետին

5 %

2707 10
բենզոլ

հատուկ բանաձև

2707 20
տոլուոլ

հատուկ բանաձև

2707 30
քսիլոլ

հատուկ բանաձև

2708
կուպրի կոքս և կուպր՝ ստացված քարածխային խեժերից կամ այլ հանքային խեժից

5 %

2709 00
նավթ և նավթամթերք` հում, ստացված հանքաձյութային տեսակներից

հատուկ բանաձևով` կախված համաշխարհային շուկայում նավթի գնից

2710 11
թեթև թորվածքներ և մթերք

հատուկ բանաձև

2710 19
միջին թորվածքներ

հատուկ բանաձև

2710 91, 2710 99
մշակված նավթամթերք

հատուկ բանաձև

2711 11
գազ` բնական, հեղուկ

40 եվրո 1000 կգ համար

2711 12
պրոպան

հատուկ բանաձև

2711 13
բութան

հատուկ բանաձև

2711 14 000 0
էթիլեն, պրոպիլեն, բութիլեն և բութադիեն

հատուկ բանաձև

2711 19 000 0
այլ

հատուկ բանաձև

2711 21 000 0
գազ` բնական, գազանման վիճակում

30%
(Ուկրաինայի համար կիրառվում է հատուկ բանաձևով)

271129 000 0
գազ` այլ, գազանման վիճակում

5 %

2712 10
վազելին` նավթային

հատուկ բանաձև

271220
պարաֆին` 75%-ային զանգվածից պակաս յուղի պարունակությամբ

հատուկ բանաձև

2712 90 310 0
մշակման յուրահատուկ գործընթացների համար

հատուկ բանաձև

2712 90 330 0
քիմիական փոխարկումների համար գործընթացներում` բացի 2712 90 310 0 դիրքում նշվածներից

հատուկ բանաձև

2712 90 390 0
այլ նպատակների համար

հատուկ բանաձև

Այլ`

 

2712 90 910 0
1-ալկենների խառնուրդ` 80%-ային զանգված կամ ավել պարունակող 1- ալկենների ածխաջրածնային շղթայի ածխաջրածնի 24 ատոմների երկարությամբ, բայց ոչ ավել քան ածխաջրածնի 28 ատոմները

հատուկ բանաձև

2712 90 990 0
այլ

հատուկ բանաձև

2713 11 000 0
կոքս` նավթի, չկալցինացված

հատուկ բանաձև

2713 20 000 0
հանքաձյութ` նավթի

հատուկ բանաձև

2713 90
այլ մնացորդներ` նավթի կամ նավթամթեքների վերամշակումից, հանքաձյութային տեսակներից ստացված

հատուկ բանաձև

2714 90 000 0
հանքաձյութ և ասֆալտ` բնական, ասֆալտիդներ և ասֆալտի տեսակներ

5%

2715 00 000 0
հանքաձյութային խառնուրդներ բնական ասֆալտի հիմքի վրա, բնական հանքաձյութի, նավթային հանքաձյութի, հանքային խեժի կամ ձյութաթորումի մնացուկի (օրինակ` հանքաձյութային մածիկ, ասֆալտային խառնուրդներ ճանապարհային պատվածքի համար) հիմքի վրա

5%

2825
հիդրոզին և հիդրօքսիլամին և դրանց անօրգանական աղեր, անօրգանական այլ հիմքեր, այլ մետաղների օքսիդներ, հիդրօքսիդներ և պերօքսիդներ

6,5%

2902 20
բենզոլ

հատուկ բանաձև

2902 30
տոլուոլ

հատուկ բանաձև

2902 41 000 0
օ-քսիլոլ

հատուկ բանաձև

2902 42 000 0
մ-քսիլոլ

հատուկ բանաձև

2902 43 000 0
պ-քսիլոլ

հատուկ բանաձև

2905 13 000 0
բութան-1-ոլի (ն-բութիլային սպիրտ)

6,5%

3104, 3105
հանքային կամ քիմիական պարարտանյութեր

5%

3901, 3902
պոլիմերներ՝ էթիլենի, պրոպիլենի կամ այլ օլեֆինների` սկզբնական ձևերով

6,5%

4101, 4102, 4103
չմշակված մորթիներ

500 եվրո
1000 կգ համար

4104, 4105, 4107
դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ՝ խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի կամ գառան մորթուց. կաշի՝ դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով

10%, բայց ոչ պակաս 90 եվրոյից 1000 կգ համար

4401
վառելիքային փայտանյութ՝ գերանի, ճղոնի, ճյուղի, ցախի խրձի կամ համանման տեսքով, տաշեղ կամ ծեղ՝ փայտանյութից. թեփ և փայտանյութի թափոններ և կտորտանքներ` չեռակալված կամ եռակալված գերանի, բրիկետի, հատիկավոր կամ համանման տեսքով

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան

4403
անտառանյութեր՝ չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան

4406
փայտակոճեր երկաթուղային և տրամվայի գծերի համար

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան

4407
անտառանյութեր` երկայնակի սղոցած կամ ճեղքած, ռանդած կամ կեղևահանած, տաշած կամ չտաշած, հղկած կամ չհղկած բութակներով միացումներով կամ առանց միացումների, 6 մմ-ից ավել հաստությամբ

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան

4408 90
թերթեր՝ երեսապատման համար (ներառյալ շերտավոր փայտանյութի մասնատումից ստացվածները), սոսնձված նրբատախտակի կամ այլ նմանատիպ շերտավոր փայտանյութի համար, և այլ անտառանյութեր՝ երկայնակի սղոցված, մասնատված շերտերի կամ կեղևահանված, ռանդված կամ չռանդված, հղկված կամ չհղկված, բութակային միացումներ ունեցող կամ չունեցող, այլ տեսակի փայտանյութ 6 մմ-ից ոչ ավել հաստությամբ (բացառությամբ փշատերևային և արևադարձային տեսակների)

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան

4409, 4410, 4412, 4413, 4418, 4421
սղոցանյութեր` պրոֆիլավորված գծային տեսքով, փայտատաշեղային և փայտաթելքային սալիկներ, փայտանյութ` մամլած բլոկների, սալիկների, չորսուների կամ պրոֆիլավորված գծային տեսքով, իրեր` հյուսնագործական և ատաղձագործական, փայտե, շինարարական, այլ փայտե իրեր

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան

4701
փայտանյութի զանգված

10%

4703
թաղանթանյութ՝ փայտանյութի` նատրոնային կամ սուլֆատային. բացի լուծվող տեսակներից

10%

4703 21
կիսասպիտակեցրած կամ սպիտակեցրած փշատերևային տեսակներից

10%, բայց ոչ պակաս 40 եվրոյից 1000 կգ համար

4704
թաղանթանյութ՝ փայտանյութի` սուլֆիտային. բացի լուծվող տեսակներից

10%

4704 21
կիսասպիտակեցրած կամ սպիտակեցրած փշատերևային տեսակներից

5%, բայց ոչ պակաս
15 եվրոյից 1000 կգ համար

4706, 4707
նրբաթելային զանգված ` ստացված վերականգնված թղթից կամ ստվարաթղթից (մակուլատուրայից և թափոններից) կամ այլ նրբաթելային ցելյուլոզային նյութերից. ռեգեներացված թղթեր կամ ստվարաթուղթ (մակուլատուրա և թափոններ)

10%

4801
թուղթ` լրագրային, գլանափաթեթներով կամ թերթերով

5%

4802, 4804, 4805, 4808, 4811,4814, 4817, 4818, 4819,4820, 4823
թուղթ և ստվարաթուղթ, արտադրանք թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից

10%

7102, 7103, 7104, 7105, 7107, 7109, 7110, 7111, 7112
թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ` թանկարժեք մետաղներով երեսպատված, և դրանցից արտադրանք

6,5%

7204, 7302 10 9000 0
թափոններ և ջարդոն սև մետաղներից. սև մետաղների ձուլակտոր վերաձուլման համար (բովախառնուրդային ձուլակտորներ), օգտագործված ռելսեր

15%, բայց ոչ պակաս 15 եվրոյից
1000 կգ համար

7401, 7402, 7403
պղնձի շտայն. ցեմենտայնացման պղինձ (նստվածքային պղինձ), պղինձ` չզտված, պղնձե անոդ էլեկտրալիտիկ զտման համար, պղինձ` զտված, և չմշակված պղնձե ձուլվածքներ

10%

7404
պղնձի թափոն և ջարդոն

50%, բայց ոչ պակաս 420 եվրոյից
1000 կգ համար

7405
լիգատուրներ պղնձի հիմքի վրա

10%

7501, 7502
նիկելի շտայն, նիկելի օքսիդների ագլոմերատներ և այլ միջանկյալ մետաղագործական արտադրանք նիկելից. չմշակված նիկել

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան

7503
թափոններ և ջարդոն՝ նիկելից

30%, բայց ոչ պակաս 720 եվրոյից 1000կգ համար

7601
ալյումին` անմշակ

5%

7602
թափոններ և ջարդոն` ալյումինե

50%, բայց ոչ պակաս 380 եվրոյից
1000 կգ համար

7802
թափոն և ջարդոն` կապարից

30%, բայց ոչ պակաս 105 եվրոյից
1000 կգ համար

7901
ցինկ` անմշակ

5%

7902
թափոն և ջարդոն` ցինկի

30%, բայց ոչ պակաս 180 եվրոյից 1000 կգ համար

8001, 8002
Անագ` անմշակ. թափոններ և ջարդոն` անագի

6,5%

8101 94, 8101 97, 8102 94, 8102 97, 8103 20, 8103 30
վոլֆրամ` անմշակ. թափոն և ջարդոն` վոլֆրամի, մոլիբդեն` անմշակ. թափոն և ջարդոն` մոլիբդենի, տանտալ` անմշակ. թափոն և ջարդոն` տանտալի

6,5%

8105 30
թափոն և ջարդոն` կոբալտի

30%, բայց ոչ պակաս 1200 եվրոյից
1000 կգ համար

8106, 8107
բիսմութ և դրանից արտադրանք` ներառած թափոնը և ջարդոնը, կադմիում և դրանից արտադրանք ` ներառյալ թափոնը և ջարդոնը

6,5%

8108 20
Տիտան` անմշակ, փոշի

6,5%

8108 30
թափոն և ջարդոն` տիտանի

30%, բայց ոչ պակաս 225 եվրոյից
1000 կգ համար

8109 30, 8110 20, 8111 00, 8112 13, 8112 21, 8112 22, 8112 29, 8112 92 200 1, 8112 92 200 9, 8112 52
թափոն և ջարդոն` ցիրկոնիումի, անտիմոնի, մանգան և դրանից արտադրանք` ներառյալ թափոնը և ջարդոնը, թափոն և ջարդոն` բերիլիումի, քրոմ, թափոն և ջարդոն` գերմանիումի, թափոն և ջարդոն` վանադիումի, թափոն և ջարդոն` թալիումի, թափոն և ջարդոն նիոբիումի (կոլումբիում), ռենիումի, գալիումի, ինդիումի

6,5%

8607 19
մասեր` երկաթուղային լոկոմոտիվի կամ տրամվայների շարժական վագոնների կամ շարժական բաղկացուցիչների. լիսեռներ, անիվներ և դրանց մասեր

15%, բայց ոչ պակաս 15 եվրոյից
1000 կգ համար

 

Ուկրաինան կիրառում է Ուզբեկստանի Հանրապետության մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ մաքսատուրքեր` հետևյալ անվանացանկով և դրույքաչափերով:

 

 ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Ապրանքային դիրքի անվանումը

Մաքսատուրքի դրույքաչափ

1206 00 99 00
սերմեր արևածաղկի` մանրացված կամ չմանրացված

2007 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքի դրույքաչափը (16%) տարեկան նվազում է 1 տոկոսային կետով` մինչև 10%

7202 99 80 00
երկաթաքրոմ և այլ երկաթահամաձուլվածքներ

Արտահանման մաքսատուրքի դրույքաչափը` մաքսային արժեքի տոկոսներով, ԱՀԿ-ին Ուկրաինայի անդամակցության տարիներին համապատասխան`
առաջին - 30%
երկրորդ - 27%
երրորդ - 24%
չորրորդ - 24%
հինգերորդ - 21%
վեցերորդ - 18%
յոթերորդ-15%
(2010 և 2011
թվականներին - 24%)

7204 21
թափոն և ջարդոն` լեգիրված պողպատից, չժանգոտվող պողպատից

7204 29 00 00
թափոններ և ջարդոն այլ լեգիրված պողպատից

7204 50 00 00
թափոններ ձուլակտորներով (շիխտային ձուլակտորներ), վերահալման համար` լեգիրված պողպատից

7218 10 00 00
պողպատ չժանգոտվող` ձուլակտորների տեսքով և այլ առաջնային ձևերով

7401 00 00 00
շտայն` պղնձի, ցեմենտայնացման պղինձ (նստվածքային)

7402 00 00 00
պղինձ` չզտված, պղնձե անոդ` էլեկտրալիտիկ զտման համար

7403 12 00 00
ձուլման պատրաստուկ` զտված պղնձից մետաղալարի արտադրության համար

7403 13 00 00
բիլետներ` զտված պղնձից

7403 19 00 00
պղինձ` զտված, այլ

7403 21 00 00
համահալվածքներ պղնձի և ցինկի (արույրի) հիմքով

7403 22 00 00
համաձուլվածքներ պղնձի և անագի (բրոնզի) հիմքով

7403 29 00 00
այլ համաձուլվածքներ՝ պղնձից (բացառությամբ 7405 ապրանքային դիրքի լիգատուրի)

7404 00
թափոններ և ջարդոն` պղնձից

7405 00 00 00
լիգատուրներ պղնձի հիմքի վրա

7406
փոշիներ և թեփուկներ` պղնձից

7415 29 00 00
այլ արտադրանք պղնձից, առանց պարուրակի, բացի տափօղակներից (ներառյալ զսպանակաձև տափօղակները)

7415 39 00 00
այլ արտադրանք պղնձից` պարուրակով (բացի փայտի, այլ պարույրների, հեղույսների և պնդօղակների պտուտակներից)

7418 19 90 00
տնտեսական ապրանքներ պղնձից և դրա այլ մասերից

7419
այլ պղնձե արտադրանք

7419 99 10 00
կտորեղեն (ներառյալ` անսահմանափակ ժապավեն), վանդակներ և ցանցեր պղնձե մետաղալարից, լայնակի կտրվածքի չափով` 6 մմ-ը չգերազանցող, հատած-արտաձգած պղնձե թիթեղ

7503 00
թափոններ և ջարդոն` նիկելից

7602 00
թափոններ և ջարդոն` ալյումինե

7802 00 00 00
թափոններ և ջարդոն` կապարից

7902 00 00 00
թափոններ և ջարդոն` ցինկի

8002 00 00 00
թափոններ և ջարդոն` անագի

8101 97 00 00
թափոններ և ջարդոն` վոլֆրամի

8105 30 00 00
շտայն` կոբալտե, և այլ` կոբալտի մետաղագործական միջանկյալ արտադրանք, կոբալտ և իրեր կոբալտից, ներառյալ թափոնները և ջարդոնը, չմշակված կոբալտ, թափոններ և ջարդոն, փոշիներ, թափոններ և ջարդոն

8108 30 00 00
թափոններ և ջարդոն` տիտանի

8113 00 40 00
մետաղախեցեղեն և իրեր մետաղախեցեղենից` ներառյալ թափոնները և ջարդոնը

 

2. Ուզբեկստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների արտահանման նկատմամբ չի կիրառում մաքսատուրքեր:

 

Ուզբեկստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում փոխադարձ հիմունքների հիման վրա, սահմանափակ ապրանքների հանդեպ կիրառելու մաքսատուրքեր Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ուկրաինա արտահանման ժամանակ:

 

Հավելված 2

 

Ազատ առևտրի գոտու մասին

2011 թվականի հոկտեմբերի 18-ի Պայմանագիրը

դրա Կողմերի և Ուզբեկստանի Հանրապետության

միջև կիրառելու մասին արձանագրության կից

 

Պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանումներին ենթակա

 

արգելքներ և քանակական սահմանափակումներ

 

Ղրղզստանի Հանրապետություն

Արտահանման/ներմուծման քվոտավորում և արգելքներ

Ալկոհոլային արտադրանք` օղի և հատուկ օղի, օղու-լիկյորի արտադրանք, գինենյութեր, գինիներ, փրփրուն գինիներ, շամպայն, գինուց ըմպելիքներ, կոնյակ բրենդի, կալվադոս, գարեջուր, այլ թունդ ալկոհոլային խմիչքներ, այլ թույլ ալկոհոլային խմիչքներ (2203-2208 ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող)

Ներմուծման քվոտավորումը ալկոհոլային արտադրության` ներառյալ գարեջուրը, բացառությամբ կոնյակի սպիրտի և կոնյակի ու շամպայնի արտադրության համար նախատեսված գինենյութերի ներմուծման:

«Էթիլային սպիրտի` ալկոհոլային և սպիրտ պարունակող արտադրանքի արտադրության և շրջանառության պետական կարգավորման մասին» 2009 թվականի հոկտեմբերի 13-ի հմ. 269՝ Ղրղզստանի Հանրապետության օրենք:

Տարածվում է ԱՀԿ անդամ չհանդիսացող` ալկոհոլային արտադրանք ներմուծող երկրների վրա:

Քվոտաների ծավալները և քվոտավորման կարգը հաստատված են Ղրղզստանի Հանրապետության Կառավարության՝ «Ղրղզստանի Հանրապետություն ալկոհոլային արտադրանքի ներմուծման քվոտավորման և ներմուծման քվոտայի որոշման կարգը հաստատելու մասին» 2004 թվականի ապրիլի 5-ի հմ. 227 որոշմամբ:

Վերացման ամսաթիվը` 2015 թվականի հունվարի 1:

Ուզբեկստանի Հանրապետություն

 

Արտահանման արգելքներ և սահմանափակումներ

 

 

Համառոտ անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Վերացման ամսաթիվը

1.

Կենդանի կենդանիներ (անասուններ, թռչուններ)

0101-0105,
0106 19 100 0,
0106 39 100 0

Ուզբեկստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցության ամսաթիվը կամ 2020 թվականի դեկտեմբերի 31` կախված նրանից, թե այս երկու ամսաթվերից որն ավելի վաղ կիրականանա

2.

Միս և մսից ենթասննդամթերք

0201-0210

3.

Հացազգիներ`ցորեն,աշորա, գարի, վարսակ, բրինձ, եգիպտացորեն, հնդկացորեն

10

4.

Ալյուր և ձավարեղեն

1101 00-1106

5.

Բուսական ձեթեր

1507, 1512 (բացի տեխնիկական 1512 11 100 0, 1512 21 100 0),
1516

6.

Շաքար

1701-1702

7.

Արտադրություն հացաբուլկեղենից (բացի սեփական արտադրության թխվածքաբլիթներից, կարկանդակներից, հրուշակեղեն ալյուրից)

1905

8.

Կաշվե հումք (ներառյալ ոչ ստանդարտը), մորթեղենից հումք, այդ թվում` կարակուլե (ներառյալ ոչ ստանդարտը)

4101-4103,
4301-4302

9.

Շերամի որդի բոժոժներ`քանդելու պիտանի: Հումք մետաքսից (չմանած): Մետաքսե թափոններ (ներառյալ բոժոժները՝ քանդելու ոչ պիտանի, բոժոժային թելի թափոնները և փխրուն թափոնները)

5001 00 000 0
5002 00 000 0
5003 00 000 0

10.

Թափոն և ջարդոն գունավոր մետաղներից

740400, 7602 00, 7802 00 0000,
7902 00 0000,
8002 00 0000,
8101 97 000 0,
8102 97 000 0,
8103 30 000 0,
8104 20 000 0,
8105 30 000 0,
8106 00 100 0,
8107 30 000 0,
8108 30 000 0,
8109 30 000 0,
8110 20 000 0,
8111 00 190 0,
8112 13 000 0, 8112 22 000 0,
8112 92 210

11.

Գեղարվեստական, պատմական, գիտական կամ մշակութային զգալի արժեք ներկայացնող՝ արվեստի որևէ ստեղծագործություն, հնաոճ իրեր (նկարներ, քանդակներ, արձանիկներ և այլն)

97

Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսի 28-ին