Գլխավոր տեղեկություն
Համար
N 126-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.194
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.05.2004
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004156


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մայիսի 2004 թ.

N 126-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 21.04.09 թիվ 91-Ն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել հուշադրամների ուրվագծերի ընտրության և հուշադրամների հատման ու մատակարարման մրցութային պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2004 թ. մայիսի 26
Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 126-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ

(հավելվածն ուժը կորցրել է 21.04.09 թիվ 91-Ն)

 

 

Հավելված 2

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թվականի մայիսի 19-ի
թիվ 126-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

2004 թ.

 

1. Արշիլ Գորկու 100-ամյակ (ոսկի)

2. Գանձասար (արծաթ)

3. 2006 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթ (արծաթ)

4. Չնախատեսված թողարկում

 

ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հուշադրամի անվանումը Անվա-
նական արժեքը
Մետաղը և հարգը Քաշը (գրամ) Տրամա-
գիծը (մմ)
Դրամաշուրթը Որակը Տպաքա-
նակը (հատ)
Արշիլ Գորկու
100-ամյակ
10.000 դրամ Ոսկի,
999օ
8,6 22,0 Ատամ-
նավոր
Պրուֆ 1000
Գանձասար 100 դրամ Արծաթ,
999օ
31,1 38,0 Ատամ-
նավոր
Պրուֆ 500
2006 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթ 100 դրամ Արծաթ,
925օ
28,28 38,61 Հարթ Պրուֆ Մինչև 50.000

 

2005 թ.

 

1. Մարտիրոս Սարյանի 125-ամյակ (ոսկի)

2. Անանիա Շիրակացու 1400-ամյակ (արծաթ)

3. Չնախատեսված թողարկում

4. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (ոսկի)

5. Հայաստանի Հանրապետության զինված ուժեր (արծաթ)

6. Վռամշապուհ արքա (արծաթ) 

7. Սահակ Ա Պարթև (արծաթ)

8. Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակ (արծաթ)

 

 

ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Հուշադրամի անվանումը Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը (գրամ) Տրամա- գիծը (մմ) Դրամա-
շուրթը
Որակը Տպաքա-
նակը (հատ)
Մարտիրոս Սարյանի
125- ամյակ
10.000 դրամ Ոսկի,
999օ
8,6 22,0 Ատամնավոր Պրուֆ 1000
Անանիա Շիրակացու
1400-ամյակ
100 դրամ Արծաթ,
925օ
31,1 40,0 Ատամնավոր Պրուֆ 500

Հայաստանի Հանրապետության զինված ուժեր

50.000 դրամ

Ոսկի, 9990

8,6 22,0

Ատամնավոր

Պրուֆ 1000

Հայաստանի Հանրապետության զինված ուժեր

5000 դրամ

Արծաթ,
925օ

31,1 38,0 

Ատամնավոր

Պրուֆ

500

Վռամշապուհ արքա

100 դրամ

Արծաթ,
925օ

31.1

40.0

Ատամնավոր

պրուֆ

500

Սահակ Ա
Պարթև

100 դրամ

Արծաթ,
925օ
31.1  40.0

Ատամնավոր

պրուֆ 500

Արտեմ Միկոյանի
ծննդյան 100-ամյակ

100 դրամ

Արծաթ,
925օ 

31.1 40.0

Ատամնավոր

պրուֆ 

500

(հավելվածը լրաց. 12.10.04 N 241-Ն, 16.02.05 N 56-Ն, փոփ. 03.03.05 N 94-Ն, լրաց. 16.08.05 N 420-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան