Գլխավոր տեղեկություն
Համար
N 365-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.06.2009-09.07.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.12/22(477) Հոդ.442
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 365-Ն

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազրկության նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 29
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 23-ի N 365-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից նպաստառու գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորվող գործազրկության նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)

2. Գործազրկության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից և նախատեսվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:

(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)

3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Ոչ լրիվ ամսվա համար գործազրկության նպաստի չափը որոշվում է գործազրկության նպաստի ամսական գումարը բաժանելով 30.4-ի (միջին ամսական օրերի թվի) վրա և բազմապատկելով այն օրերի թվով (հաշվարկի մեջ ներառվում են շաբաթ և կիրակի օրերը), որոնց համար գործազուրկն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք:

(4-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն)


II. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

5. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի հիման վրա կազմում է տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստ ստացողի, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածում նշված անձին վճարվող գործազրկության նպաստի վճարման ցուցակը (այսուհետ` վճարման ցուցակ) (ձև N 1)` և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է կազմակերպության մասնաճյուղին:

(5-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն)

6. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստի վճարման և կազմակերպության կողմից գործազրկության նպաստի վճարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 2)` կից գրությամբ, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է գործակալության պետին:

7. Գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագրերը (NN 3 և 4 ձևեր):

(7-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, 14.05.09 N 518-Ն)

8. Նախարարությունը գործակալությունից գործազրկության նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին է փոխանցում գործազրկության նպաստի գումարը: Գործազրկության նպաստի վճարման ծառայության դիմաց վճարի ֆինանսավորման հայտ-պահանջագրի հիման վրա նախարարությունը կենտրոնական գանձապետարան է ներկայացնում բյուջետային փոխանցագիր:

(8-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, փոփ., լրաց. 14.05.09 N 518-Ն)

9. Գործակալությունը գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է կազմակերպության հաշվարկային հաշվին:

(9-րդ կետը խմբ. 14.05.09 N 518-Ն)

10. Կազմակեպությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իր մասնաճյուղերի միջոցով կատարում է գործազրկության նպաստի վճարում` վճարման ցուցակում ընդգրկված`

ա) նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

բ) նպաստառու գործազուրկի փոխարեն այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

գ) նպաստ ստանալու իրավունք ունեցած և մահացած նպաստառու գործազուրկի փոխարեն նրա ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` նրանց անձնագրի և նպաստառու գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:

11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ:

12. Կազմակերպության մասնաճյուղը յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի պատճենը, և վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտը` այն կազմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է տարածքային կենտրոն:

(12-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն)

13. Կազմակերպությունը գործազրկության նպաստի վճարման համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերում առկա մնացորդ գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշվին, իսկ չվճարված գործազրկության նպաստի մնացորդ գումարների վերաբերյալ, ըստ տարածքային կենտրոնների, տեղեկատվություն է ներկայացնում գործակալություն:

(13-րդ կետը փոփ. 14.05.09 N 518-Ն)

14. Կազմակերպության կողմից փոխանցված գործազրկության նպաստի մնացորդ գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է նախարարության անվամբ բացված գանձապետական հաշվին:

(14-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, 14.05.09 N 518-Ն)

15. Տարածքային կենտրոնը սույն կարգի 12-րդ կետում նշված վճարման ցուցակի հիման վրա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում կատարում է նշում գործազուրկի կողմից գործազրկության նպաստ ստանալու կամ չստանալու մասին:


III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալության պետին է ներկայացնում գործազրկության նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հաշվետվություն:

17. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ գործազրկության նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(17-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն, 14.05.09 N 518-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

___________________________ գործազրկության նպաստի վճարման

(զբաղվածության տարածքային (մարզային) կենտրոն)

 

NN
ը/կ

Ազգանունը,
անունը

Անձնագրի
սերիան,
համարը

Սոցիա-
լական քարտի
համարը

Հաշվառ-
ման քարտի
համարը

Չվճարված կամ չստացված անցած ժամանակահատվածի համար

Ընթացիկ
ամսվա
գումարը

Ընդա-
մենը`
գումար

Ստորա-
գրու-
թյունը

Ծանոթա-
գրություն

ամիսը
(ամիս-
ները)

տարե-
թիվը

գու-
մարի
չափը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ              

 

Տնօրեն

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Կատարող

__________________

_______________

 

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

_____ __________________ 200  թ.

 

(Ձևը լրաց. 27.03.08 N 285-Ն)

Ձև N 2

 

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ_______________ ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԿԵՆՏՐՈՆԻ

 

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

_______ ___________________ 20  թ.

 

NN
ը/կ

Ծախսի անվանումը

Ստացողների
թիվը

Գումարը
(դրամ)

1.

Գործազրկության նպաստ

ընդամենը

այդ թվում`

 

 

 

տվյալ ամսվա համար

 

 

 

նախորդ ժամանակահատվածի համար

 

 

 

Տնօրեն

____________________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Կատարող

____________________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ __________________ 20  թ.

 

(Ձևը լրաց. 27.03.08 N 285-Ն, խմբ. 14.05.09 N 518-Ն)

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

_______ ___________________ 20  թ.

 

NN
ը/կ

Ծախսի անվանումը

Ստացողների
թիվը

Գումարը
(դրամ)

1.

Գործազրկության նպաստ

ընդամենը

այդ թվում`

 

 

 

տվյալ ամսվա համար

 

 

 

նախորդ ժամանակահատվածի համար

 

 

 

Գործակալության պետ

____________________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Կատարող

____________________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ __________________ 20  թ.

 

(Ձևը լրաց. 27.03.08 N 285-Ն, խմբ. 14.05.09 N 518-Ն)

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

_______ ___________________ 20  թ.

 

NN
ը/կ

Ծախսի անվանումը

Գործազրկության նպաստի գումարը

Ծառայության դիմաց վճարվող գումարը
(տոկոս)

1.

Գործազրկության նպաստի վճարման ծառայության դիմաց վճար
(դրամ)

 

 

 

Գործակալության պետ

____________________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Կատարող

____________________ __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

_____ __________________ 200  թ.

(Ձևը լրաց. 14.05.09 N 518-Ն)