Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.03.2009-08.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.20/31(555) Հոդ.727
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.11.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 598-Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 05.03.09 N 225-Ն)

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.03.09 N 225-Ն)

1. Հաստատել սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 31
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 19-ի N 598-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ
, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
(վերնագիրը փոփ. 05.03.09 N 225-Ն)

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն կարգով սահմանվում են սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողության իրականացման ընթացքում սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության համար նմուշառման կարգը, ինչպես նաև նմուշների հաշվառմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

(1-ին կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

2. Սույն կարգը ենթակա է կիրառման` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` պետական վերահսկողության մարմին), սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից:

(2-րդ կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

ընտրանք՝ արտադրանքի միավորներ կամ մասեր (այսուհետ` նմուշներ կամ փորձանմուշներ), որոնք ընտրված են վերահսկվող խմբաքանակից կամ արտադրանքի հոսքից` վերահսկողության և սահմանված պահանջներին համապատասխանության մասին եզրակացություն տալու համար.

ընտրանքի ծավալ՝ ընտրանքը կազմող նմուշների թիվը կամ քանակը.

պահեստային նմուշ՝ արտադրանքը տնօրինողի ցանկությամբ ընտրանքի ծավալից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է արտադրանքը տնօրինողին:

 

III. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 05.03.09 N 225-Ն)

 

4. Նախքան նմուշառումը պետական վերահսկողության մարմնի տեսուչի կողմից տնտեսավարողին տեղեկացվում է փորձաքննության համար նմուշների ընտրության կարգի, նմուշների քանակի, պահեստային նմուշ ստանալու իրավունքի, նորմատիվ փաստաթղթերի, որոնց հիման վրա կատարվում է նմուշառումը, ինչպես նաև լաբորատոր փորձաքննության գործընթացում նմուշների հետ վարվելու կարգի ու փորձարկումների կատարման պայմանների մասին:

5. Պետական վերահսկողության իրականացման նպատակով խմբաքանակից կամ արտադրանքի հոսքից նմուշներն ընտրվում են տվյալ սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների տեխնիկական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակությանը համապատասխան քանակով:

(5-րդ կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

6. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից, որոնք կարող են ազդել հետազոտությունների արդյունքների վրա: Դրանք պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրված նյութերից:

7. Ընտրանքի ծավալը կազմող յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին, իսկ նմուշները կապարակնքվում կամ դրոշմակնքվում են:

8. Փորձաքննության համար նմուշառումը, նմուշների ծածկագրումը, կապարակնքումը կամ դրոշմակնքումը և նմուշառման ակտի ձևակերպումն իրականացնում է պետական վերահսկողության մարմնի տեսուչը` սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող` տնտեսավարող սուբյեկտի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:

(8-րդ կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

9. Նմուշառման ընթացքում պետական վերահսկողության մարմնի տեսուչի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև), որում ներառվում են`

1) սննդամթերքի կամ սննդային հավելման անվանումը,

2) նմուշառման վայրը, թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) և ժամը,

3) արտադրող երկրի, արտադրող կազմակերպության կամ մատակարարի (վաճառողի) անվանումները, սննդամթերքի կամ սննդային հավելման պահման տեղը և պայմանները,

4) նմուշառում իրականացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

5) արտադրող կազմակերպության կամ արտադրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցիչների պաշտոնները, անունները, ազգանունները, որոնց ներկայությամբ իրականացվում է նմուշառումը,

6) արտադրանքի արտադրման, պահման և (կամ) պիտանիության ժամկետը,

7) արտադրանքի խմբաքանակի համարը և քանակը (զանգվածը, ծավալը),

8) ընտրված նմուշների, այդ թվում` պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը, ծավալը),

9) տվյալ սննդամթերքի կամ սննդային հավելման ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը:

10. Սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների նմուշները պետք է պահել և փոխադրել կոնկրետ սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների տեխնիկական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պայմաններում:

(10-րդ կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

11. Սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների նմուշառումը, պահումը և փոխադրումը ճիշտ կատարելու համար պատասխանատու է նմուշառող պետական վերահսկողության մարմնի տեսուչը:

(11-րդ կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

12. Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող` տնտեսավարող սուբյեկտները փորձաքննության համար վերցվող նմուշները տրամադրում են անվճար, իսկ նմուշների տեղափոխման և լաբորատոր փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են պետական վերահսկողության մարմնի միջոցների հաշվին:

(12-րդ կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

13. Նույն տնտեսավարող սուբյեկտի` փորձաքննության համար արտադրանքի նույն խմբաքանակից կրկնակի նմուշառումը կատարվում է պետական վերահսկողության մարմնի միջոցների հաշվին:

14. Պահեստային նմուշը փորձաքննության է ուղարկվում ուղեկցող նամակով (N 2 ձև), իսկ փոխադրման և լաբորատոր փորձաքննության ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:

15. Պետական վերահսկողության նպատակով կատարված փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

 

IV. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

16. Պետական վերահսկողության մարմնի տեսուչը փորձաքննության նպատակով ընտրված նմուշներն ուղեկցող նամակով (N 2 ձև) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված լաբորատորիա:

17. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լաբորատորիաների ցանկը տրամադրում է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մարմնին:

18. Փորձանմուշներն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`

1) ուղեկցող նամակի առկայությունը,

2) փաթեթավորման պահպանվածությունը,

3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը,

4) ընտրված նմուշների քանակի համապատասխանությունն արտադրանքի և նմուշառման նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

19. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշառումը կատարվել է սույն կարգի 18-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշները չեն ընդունվում և վերադարձվում են` գրավոր հիմնավորմամբ:

 

V. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

20. Պետական վերահսկողության մարմինը փորձարկման նպատակով ընդունված արտադրանքի նմուշները (N 3 ձև) և լաբորատորիան (N 7 ձև) հաշվառում են առանձին գրանցամատյաններում:

21. Փորձարկվող նմուշների պահման ժամկետը պետք է համապատասխանի արտադրանքի պիտանիության ժամկետին, որը լրանալուց հետո նմուշները դուրս են գրվում և ոչնչացվում:

22. Փորձարկումների ավարտից հետո փորձարկման գործընթացում օգտագործված նմուշները կամ դրանց մնացորդները, ինչպես նաև փորձարկման չենթարկված նմուշները, որոնք հետագայում կարող են օգտագործվել, պետական վերահսկողության մարմնի միջոցով վերադարձվում են տնտեսավարողին` կազմելով նմուշների վերադարձման ակտ (N 4 ձև):

23. Այն դեպքում, երբ փորձարկման ժամանակ նմուշները ծախսվել են կամ հետագայում իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, կամ լրացել է դրանց պիտանիության ժամկետը, կազմվում է նմուշների դուրսգրման ակտ (N 5 ձև):

 

VI. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

24. Պետական վերահսկողության նպատակով ընտրված սննդամթերքի, անասնակերի, սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների նմուշները փորձարկվում են սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների տեխնիկական կանոնակարգով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին (փորձարկման մեթոդներին) համապատասխան:

(24-րդ կետը փոփ. 05.03.09 N 225-Ն)

25. Եթե լաբորատորիան հնարավորություն չունի իրականացնելու արտադրանքի առանձին ցուցանիշների փորձարկումներ, ապա այդ դեպքում արտադրանքի տվյալ ցուցանիշների փորձարկումները կարող են կատարվել այլ լաբորատորիաներում:

26. Լաբորատորիան 5-օրյա ժամկետում վերցված նմուշների փորձարկման արդյունքների մասին կազմում է փորձարկման արձանագրություն (N 6 ձև)` երեք օրինակից, որից երկու օրինակն ուղարկվում է պետական վերահսկողության մարմին, իսկ երրորդ օրինակը մնում է լաբորատորիայում:

27. Փորձարկման արձանագրությունն ստորագրում են փորձարկում կատարողները և լաբորատորիայի ղեկավարը: Փորձարկման արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով:

28. Փորձարկման արձանագրության յուրաքանչյուր էջ պարտադիր համարակալվում է` նշելով էջի և արձանագրության համարները:

29. Փորձարկման արձանագրության մեջ ուղղում կամ լրացում չի կատարվում, այլ կազմվում է նոր արձանագրություն, որը, որպես հավելված, կցվում է փորձարկման արձանագրությանը:

30. Պետական վերահսկողության մարմնի տեսուչը փորձարկման արձանագրություններն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում դրա մեկ օրինակը հանձնում է փորձարկման նմուշ տրամադրած տնտեսավարող սուբյեկտին:

31. Պետական վերահսկողության մարմինը և լաբորատորիան փորձարկման արձանագրությունները և ելակետային տվյալներ, հաշվարկներ ու ստացված տվյալներ պարունակող փաստաթղթերը պահում են չորս տարի ժամկետով:

 

VII. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

32. Անվտանգության ցուցանիշներից նույնիսկ մեկի վերլուծության բացասական արդյունքների դեպքում բացասական արդյունքների մասով անցկացվում է կրկնակի փորձարկում` նույն խմբաքանակից վերցված ընտրանքի ծավալից: Կրկնակի փորձարկումների արդյունքները, այդ թվում` նաև բացասականները, վերջնական են և տարածվում են ամբողջ խմբաքանակի վրա, որից ընտրված է նմուշը:

33. Ձկան հսկվող նմուշում մարդու համար վտանգավոր ճիճուների կենդանի թրթուրներ (նույնիսկ մեկ օրինակի դեպքում) հայտնաբերելիս` արտադրանքը մակաբուծական կրկնակի հետազոտման չի ենթարկվում, և արդյունքը համարվում է վերջնական:

34. Արտադրանքի ապրանքային տեսքը փչացնող, բայց մարդու կամ կենդանու համար վտանգ չներկայացնող մակաբույծներին վերաբերող մակաբուծական հետազոտման բացասական արդյունքների դեպքում իրականացվում է ընտրանքի միևնույն ծավալի կրկնակի հետազոտում:

(34-րդ կետը լրաց. 05.03.09 N 225-Ն)

35. Կրկնակի հետազոտման արդյունքները գումարվում են սկզբնական արդյունքներին, և այդ գումարային արդյունքը տարածվում է ամբողջ խմբաքանակի վրա:

 

VIII. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

36. Արտադրանքի նմուշառման մեթոդներն ու ընտրանքի ծավալը սահմանող իրավական ակտերն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանական սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 1416-Ն որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշումը:

37. Արտադրանքի նմուշառման մեթոդներն ու ընտրանքի ծավալը սահմանող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկը`

NN
ը/կ

Ստանդարտացման նորմատիվ
փաստաթղթի նշագիրը

Ստանդարտի անվանումը

Արտադրանքի տեսակը կամ խումբը,
որոնց վրա տարածվում է ստանդարտը

1

2

3

4

1.

ԳՕՍՏ 7269

Միս. Նմուշառման մեթոդներ և թարմության
որոշման զգայաբանական մեթոդներ

կենդանական սպանդի միս և ենթամթերք
(բացառությամբ փայծաղի, ուղեղի, թոքերի,
լյարդի և երիկամների)

2.

ԳՕՍՏ 7702.0

Թռչնամիս. Նմուշառման մեթոդներ. Որակի
գնահատման զգայաբանական մեթոդներ

թռչնամիս

3.

ԳՕՍՏ 9792

Երշիկեղեն և արտադրանք՝ խոզի, ոչխարի,
տավարի և այլ կենդանիների կենդանական
սպանդից և թռչնամսից

երշիկեղեն և մսամթերք՝
արտադրված կենդանական
սպանդի մսից ու թռչնամսից

4.

ԳՕՍՏ 7631

Ձուկ, ծովային կաթնասուններ և անողնաշարավորներ
և դրանց վերամշակումից ստացված մթերքներ.
Ընդունման կանոններ, որակի գնահատման
զգայաբանական մեթոդներ, լաբորատոր
փորձաքննության համար նմուշառման մեթոդներ

ձուկ, ծովային կաթնասուններ և
անողնաշարավորներ և
դրանց վերամշակումից
ստացված մթերքներ

5.

ՏՊ - ՀՍՏ-182-99

Ձու` հավի սննդային. Տեխնիկական
պայմաններ

ձու` հավի սննդային

6.

ԳՕՍՏ 30364.0

Ձվամթերք. Նմուշառման մեթոդներ և
զգայաբանական փորձաքննություն

ձվամթերք, սննդի մեջ
օգտագործման համար
նախատեսված չոր և հեղուկ
ձվամթերք

7.

ԳՕՍՏ 19792

Մեղր` բնական. Տեխնիկական պայմաններ

մեղր` բնական

8.

ԳՕՍՏ 3622

Կաթ և կաթնամթերք. Նմուշառում և դրանց
նախապատրաստումը փորձաքննության

վերամշակված կաթ և կաթնամթերք
(պահեստներում, բազաներում,
սառնարաններում, առևտրի և
հանրային սննդի ոլորտում
պահման իրացման ժամանակ)

9.

ԳՕՍՏ 13928

Մթերվող կաթ և սերուցք. Ընդունման կանոններ,
նմուշառման մեթոդներ և դրանց
նախապատրաստումը
փորձաքննության

մթերվող կաթ և սերուցք

10.

ԳՕՍՏ 26809

Կաթ և կաթնամթերք. Ընդունման կանոններ.
Նմուշառման մեթոդներ և նմուշների
նախապատրաստումը փորձաքննության

կաթ և կաթնամթերք

11.

ԳՕՍՏ 30004.2

Մայոնեզներ. Ընդունման կանոններ և
փորձարկման մեթոդներ

մայոնեզներ

12.

ԳՕՍՏ 976

Մարգարին և ճարպեր` խոհարարական,
ինչպես նաև հրուշակեղենի և հացաթխման
արդյունաբերությունում օգտագործվող.
Ընդունման կանոններ և փորձարկման մեթոդներ

մարգարին և ճարպեր (խոհարարական
օգտագործման, ինչպես նաև
հրուշակեղենի և հացաթխման
արդյունաբերությունում օգտագործվող)

13.

ԳՕՍՏ 5471

Բուսական յուղեր. Ընդունման կանոններ
և նմուշառման մեթոդներ

սննդային և տեխնիկական
բուսական յուղեր

14.

ԳՕՍՏ 27668

Ալյուր և թեփ. Ընդունում և
նմուշառման մեթոդներ

ալյուր և թեփ

15.

ԳՕՍՏ 5667

Հաց և հացաբուլկեղեն. Ընդունման կանոններ,
նմուշառման մեթոդներ. Զգայաբանական
ցուցանիշների և քաշի որոշման մեթոդներ

հաց, բուլկեղեն, համեղուն և
դիետիկ արտադրանք

16.

ԳՕՍՏ 5904

Հրուշակեղեն. Ընդունման կանոններ, նմուշառման
մեթոդներ և նմուշների նախապատրաստում

հրուշակեղեն

17.

ԳՕՍՏ 28483

Հացաթխման չորացրած դրոժներ.
Տեխնիկական պայմաններ

հացաթխման չորացրած դրոժներ

18.

ՀՍՏ 33-94

Հաց և հացաբուլկեղեն

հաց և հացաբուլկեղեն

19.

ԳՕՍՏ 14849

Մակարոնեղեն. Ընդունման կանոններ
և որակի որոշման մեթոդներ

մակարոնեղեն

20.

ԳՕՍՏ 8756.0

Պահածոյացված սննդամթերք. Նմուշառում և դրանց նախապատրաստումը փորձաքննության

պահածոյացված սննդամթերք
(բացառությամբ կաթնայինի)

21.

ԳՕՍՏ 26313

Մրգերի և բանջարեղենի վերամշակումից
ստացված սննդամթերք. Ընդունման
կանոններ, նմուշառման մեթոդներ

մրգերի և բանջարեղենի
վերամշակումից ստացված
սննդամթերք (բացառությամբ
աղադրած, թթվեցրած,
խորը սառեցրած մթերքների
և չորացրած մրգերի,
բանջարեղենի և կարտոֆիլի)

22.

ԳՕՍՏ 26312.1

Ձավարեղեն. Ընդունման կանոններ և
նմուշառման մեթոդներ

ձավարեղեն

23.

ԳՕՍՏ 13586.3

Հացահատիկ. Ընդունման կանոններ և
նմուշառման մեթոդներ

մթերվող և առաքվող հացահատիկ

24.

ԳՕՍՏ 7194

Թարմ կարտոֆիլ. Ընդունման կանոններ
և որակի որոշման մեթոդներ

թարմ կարտոֆիլ

25.

ԳՕՍՏ 31003
(ԻՍՕ 950:1979)

Հացահատիկային կուլտուրաներ.
Նմուշառման մեթոդներ

հացահատիկային կուլտուրաներ

26.

ԳՕՍՏ ԻՍՕ 2170

Հացահատիկային և լոբազգի կուլտուրաներ.
Աղացած մթերքի նմուշառում

հացահատիկային և լոբազգի
կուլտուրաների աղացած մթերքներ

27.

ԳՕՍՏ 31220

Կանաչ սուրճ. Նմուշների նախապատրաստում`
զգայաբանական ցուցանիշների որոշման համար

կանաչ սուրճ

28.

ԳՕՍՏ 15113.0

Սննդային խտանյութեր. Ընդունման կանոններ,
նմուշառում և նմուշների նախապատրաստում

սննդային խտանյութեր

29.

ԳՕՍՏ 29050

Համեմունքներ. Սև և սպիտակ պղպեղ.
Տեխնիկական պայմաններ

համեմունքներ` պղպեղից

30.

ԳՕՍՏ 17594

Դափնետերև` չոր. Տեխնիկական
պայմաններ

դափնետերև

31.

ԳՕՍՏ 13685

Կերակրի աղ. Փորձարկման մեթոդներ

կերակրի աղ

32.

ԳՕՍՏ 13979.0

Քուսպ, աղացած քուսպ և մանանեխի փոշի.
Ընդունման կանոններ և նմուշառման
մեթոդներ

յուղատու սերմերի վերամշակումից
ստացված քուսպ, աղացած քուսպ և
մանանեխի փոշի

33.

ԳՕՍՏ 11293

Ժելատին. Տեխնիկական պայմաններ

ժելատին

34.

ԳՕՍՏ 1936

Թեյ. Ընդունման կանոններ և
փորձաքննության մեթոդներ

սև, կանաչ, դեղին և այլ թեյեր

35.

ԳՕՍՏ 30145

Եթերայուղեր և եթերայուղային արտադրանք.
Ընդունման կանոններ, նմուշառում և
զգայաբանական
փորձաքննության մեթոդներ

եթերայուղեր և եթերայուղային
արտադրանք

36.

ԳՕՍՏ 6687.0

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրանք.
Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ

ոչ ալկոհոլային խմիչքների
արտադրանք

37.

ԳՕՍՏ 23268.0

Ջրեր` հանքային խմելու բուժիչ,
բուժիչ-սեղանի և սեղանի բնական.
Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ

շշալցված բնական հանքային
և խմելու ջրեր

38.

ԳՕՍՏ 12569

Շաքար. Ընդունման կանոններ և
նմուշառման մեթոդներ

շաքարավազ, ռաֆինացված շաքար
և շաքարահումք

39.

ԳՕՍՏ 12786

Գարեջուր. Ընդունման կանոններ
և նմուշառման մեթոդներ

գարեջուր

40.

ՀՍՏ 179-99

Գինեգործական արտադրանք.
Ընդունման կանոններ և նմուշառման մեթոդներ

գինեգործական արտադրանք

41.

ԳՕՍՏ Ռ 52472

Օղիներ և հատուկ օղիներ.
Ընդունման կանոններ և փորձաքննության մեթոդներ

օղիներ և հատուկ օղիներ

42.

ԳՕՍՏ 4828

Լիկյոր-օղու արտադրանք. Ընդունման
կանոններ և փորձաքննության մեթոդներ

լիկյոր-օղու արտադրանք

43.

ԳՕՍՏ 5964

Սպիրտ` էթիլային. Ընդունման կանոններ
և փորձաքննության մեթոդներ

էթիլային սպիտ

44.

ԳՕՍՏ 13496.0

Համակցված
կերեր, հումք.
Նմուշառման մեթոդներ

համակցված կերեր, պրեմիքսներ, սպիտակուցա-վիտամինային և ամիդովիտամինային հավելում-
ներ, կարբամիդային խտանյութ և հումք` դրանց արտադրության համար` կարբամիդ, կենդանական ծագման ալյուր, ձկնային և ծովային կաթնասուններից և խեցգետնակերպերից ստացվող ալյուր, կերային դրոժներ, շաքարի արտադրության մնացուկներ, խոտալյուր, վիտամինային կանաչ ալյուր, կերային ալյուր, խաղողի մզուկից ստացված կերային ալյուր, չոր եգիպտացորենային կերեր

45.

ԳՕՍՏ 27262

Բուսական ծագման կերեր.
Նմուշառման մեթոդներ

կանաչ կերեր, խոտ, ծղոտ, սիլոս, սենաժ, արհեստական չորացրած կերեր` խոտից

46.

ԳՕՍՏ 20083

Կերային դրոժներ. Տեխնիկական պայմաններ

կերային դրոժներ

47.

ԳՕՍՏ 20438

Ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք.
Ընդունման կանոններ. Որակի գնահատման զգայորոշման մեթոդ. Լաբորատոր փորձաքննության համար նմուշառման մեթոդներ

ջրիմուռներ, ծովային խոտեր և դրանց վերամշակումից ստացված արտադրանք

48.

ԳՕՍՏ 28736

Կերային արմատապտուղներ.
Տեխնիկական պայմաններ

կերային, շաքարային և կիսաշաքարային ճակնդեղ, գոնգեղ, գազար և շաղգամ

49.

ԳՕՍՏ 17536

Կենդանական ծագման ալյուր.
Տեխնիկական պայմաններ

կենդանական ծագման ալյուրներ՝ նախատեսված համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար

50.

ԳՕՍՏ 28189

Ոսկրային կիսաֆաբրիկատ. Տեխնիկական պայմաններ

ոսկրալյուրի կիսաֆաբրիկատ՝ նախատեսված չոր կենդանական կերերի ու համակցված կերերի արտադրության և թռչունների ու անասունների կերակրման համար

(ցանկը փոփ., լրաց 05.03.09 N 225-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

_________________________________________________________
(պետական վերահսկողության մարմնի անվանումը, գտնվելու վայրը)

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏ N ___

____ ___________200 թ.

____________________________________________________________ ում

(վայրը, որտեղ կատարվում է ընտրանքը)


ես` վերահսկողության մարմնի ներկայացուցիչ ________________________________ ,

(անունը, ազգանունը)


___________________________________________________ ներկայացուցիչ

(տնտեսվարողի անվանումը)


_______________________________________ ի ներկայությամբ` վերահսկողության

(պաշտոնը, անունը, ազգանունը)


նպատակով ընտրել եմ արտադրանքի նմուշներ` ________________________________

____________________________________ նորմատիվ փաստաթղթին համապատասխան:

(նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը)


Արտադրանքն ստացված է ըստ __________________________________________

(ապրանքատրանսպորտային բեռնագրի, անդորրագրի կամ


______________________________________________________________

պայմանագրի համարը, թվականը)


Արտադրող ______________________________________________________

(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը)


Մատակարար ____________________________________________________

(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը)


Պահման տեղը և պայմանները __________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Փաթեթավորումը, ապրանքանշումը և մակնշումը ______________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Զգայորոշման ցուցանիշների ստուգման (արտաքին զննման) արդյունքները ______________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Արտադրանքի
անվանումը

Չափի
միավորը

Խմբա-
քանակի
համարը

Խմբա-
քանակի
չափը

Պատ-
րաստման
թվականը

Պիտա-
նիության
ժամկետը

Փորձարկման
նպատակով
ընտրված
նմուշների
քանակը
(պահեստային
նմուշի
քանակը
նշվում է
առանձին)

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պետական վերահսկողության մարմնի
ներկայացուցիչ

__________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)


Տնտեսավարողի ներկայացուցիչ


__________________
(ստորագրությունը)


___________________
(անունը, ազգանունը)


Ձև N 2

________________________________________________________
(պետական վերահսկողության մարմնի անվանումը, գտնվելու վայրը)

ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ N ___

____ ___________200 թ.

___________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը)

_____________________
(ղեկավարի անունը, ազգանունը)


Արտադրանքի փորձաքննության համար խնդրում եմ _____________________________

(փորձարկման լաբորատորիայի


_________________________________________ ում կատարել համապատասխան

անվանումը, գրանցման համարը և թվականը)


____________________________________________ ին ընտրված` ստորև նշված

(նմուշառման նորմատիվ փաստաթղթի նշագիրը)


արտադրանքի նմուշների փորձարկումներ:

Արտադրանքի
անվանումը

Արտադրանքի
նմուշների
քանակը

Չափի
միավորը

Նմուշի
ծածկագիրը

Ցուցանիշներ, ըստ որոնց պետք է կատարել
փորձարկումները, և այդ ցուցանիշները
սահմանող նորմատիվ փաստաթղթի
նշանագիրը և համապատասխան
կետի համարը

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վճարումը երաշխավորում եմ:

Պետական վերահսկողության մարմնի

___________ տեսչության պետ


_________________
(ստորագրությունը)


_________________
(անունը, ազգանունը)

Ձև N 3

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ

NN
ը/կ

Պետական
վերահսկո-
ղության
մարմնի
անվանումը,
նմուշառման
ակտի համարը
և թվականը

Արտադրանքի
անվանումը

Արտադրանքի
պիտանիության
ժամկետը

Արտադրանքի
նմուշառման
թվականը

Արտադրանքի
նմուշների
քանակը

Փորձարկումների
արդյունքները
(արձանագրության
համարը,
թվականը)

Արտադրանքի
նմուշների
վերադարձման
ակտի համարը
և թվականը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 4

__________________________________________________________
(պետական վերահսկողության մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի անվանումը, գտնվելու վայրը)

ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱԿՏ N ___

____ ___________ 200 թ.

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Հանձնող մարմնի ղեկավար

 

_______________
(ստորագրությունը)

________________
(անունը, ազգանունը)

Ես` _______________________________________________________________ ,

(հանձնող մարմնի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը)


ստացող ____________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)


_____________________________________________________ ին վերադարձրել եմ

________________________________________________________ ի նմուշները`

(արտադրանքի անվանումը)


_________________________ քանակով:

Հանձնել է`

________________
(ստորագրությունը)

____________________
(անունը, ազգանունը)


Ստացել է`


________________
(ստորագրությունը)


____________________
(անունը, ազգանունը)

Ձև N 5

__________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)



ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Փորձարկման լաբորատորիայի ղեկավար


 

______________
(ստորագրությունը)

______________
(անունը, ազգանունը)

ՆՄՈՒՇՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԱԿՏ N ___

____ ___________ 200 թ.

_____________________________________________________________

(արտադրանքի անվանումը, ուղեկցող նամակի համարը, փորձարկվող նմուշների քանակը)


_____________________________________________________________

_____________________________________________________________

Նմուշների վիճակը փորձարկումից հետո ____________________________________

_____________________________________________________________

Նշված նմուշների պիտանիության ժամկետները լրացել են, և (կամ) փորձարկումների ժամանակ արտադրանքի փորձարկվող նմուշները դարձել են օգտագործման համար ոչ պիտանի (ընդգծել) (հիմքը` փորձարկման արձանագրություն N_____ , 200  թ. դրությամբ) և ենթակա են դուրսգրման:

Փորձարկման լաբորատորիայի
ներկայացուցիչներ


__________________
(ստորագրությունը)


___________________
(անունը, ազգանունը)


__________________
(ստորագրությունը)


___________________
(անունը, ազգանունը)


 


__________________
(ստորագրությունը)


___________________
(անունը, ազգանունը)


Ձև N 6

__________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)


__________________________________________________________
(լաբորատոր փորձաքննության ավարտի թվականը)


ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Ղեկավար ________________________

________________________

 

______________
(ստորագրությունը)

______________
(անունը, ազգանունը)

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___

____ ___________ 200 թ.

Արտադրանքի անվանումը ____________________________________________

(տիպը, տեսակը, մակնիշը և այլն)


____________________________________________________________

(արտադրանքի ծածկագիրը)


Տեղեկություններ նորմատիվ փաստաթղթի մասին ______________________________

(նորմատիվ փաստաթղթի անվանումը և նշագիրը)


_____________________________________________________________

Փորձարկվող նմուշների քանակը ________________________________________

(քանակը և նմուշների համարները)


_____________________________________________________________

Նմուշների ստացման թվականը _________________________________________

Նմուշները փորձարկման ներկայացնողը ____________________________________

(ներկայացնող մարմնի անվանումը և գտնվելու վայրը,


_____________________________________________________________

ուղեկցող նամակի համարը և թվականը)


Փորձարկումների կատարման վայրը* ______________________________________
_____________________________________________________________

  Արձանագրություն N ______ , Էջ` _______

Փորձարկումների արդյունքները`

NN
ը/կ

Նմուշի
ծածկա-
գիրը

Ցուցա-
նիշի
անվա-նումը

Ցուցանիշի
արժեքը
սահմանող
նորմատիվ
փաստա-
թղթի
համարը

Փոր-
ձարկման
մեթոդը
սահմա-
նող նոր-
մատիվ
փաստա-
թղթի
համարը

Չափի
միավորը

Ցուցանիշի
արժեքը

Եզրակա-
ցությունը`
ըստ փոր-
ձարկման
արդյունք-
ների

ըստ
նորմա-
տիվ փաս-
տա-
թղթի

փաս-
տացի
ստաց-
ված

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Եզրակացություն _________________________________________________ ի

(արտադրանքի անվանումը)


փորձարկման նմուշները համապատասխանում են (չեն համապատասխանում) _____________


____________________________________________________________ ի

(նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը և կետերի համարները)


պահանջներին` ըստ** _______________________________________________

_____________________________________________________________

* Լրացվում է այն դեպքում, երբ փորձարկումները կատարվում են փորձարկման լաբորատորիայի տարածքից դուրս:
** Լրացվում է այն դեպքում, երբ փորձարկումների արդյունքները բացասական են:

Արձանագրությունը կազմված է _________ էջից, __________ օրինակով:

Պատասխանատու կատարողներ


______________
(ստորագրությունը)


______________
(անունը, ազգանունը)

______________
(ստորագրությունը)

______________
(անունը, ազգանունը)

Փորձարկման լաբորատորիայի ղեկավար

______________
(ստորագրությունը)

______________
(անունը, ազգանունը)



Սույն փորձարկման արձանագրությունը չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել` առանց պետական վերահսկողության մարմնի և փորձարկման լաբորատորիայի գրավոր թույլտվության:

Ձև N 7

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ

NN
ը/կ

Պետական
վերահսկո-ղության
մարմնի անվանումը,
ուղեկցող նամակի
համարը և
թվականը

Արտադրանքի
անվանումը

Արտադրանքի
պիտանիության
ժամկետը

Արտադրանքի
նմուշի
ստացման
թվականը

Արտադրանքի
նմուշների
քանակը

Փորձարկումների
արդյունքները(արձանա-
գրության
համարը,
թվականը)

Արտադրանքի
նմուշների
դուրսգրման
կամ վերա-
դարձման
ակտի համարը
և թվականը

1

2

3

4

5

6

7

8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(հավելվածը փոփ., լրաց 05.03.09 N 225-Ն)