ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2009 թվականի N 116-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՏՈՐՈՆՏՈ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի առաջատար մասնագետ (թարգմանիչ) Գ. Ղուկասյանին 2009 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 1-ը գործուղել Տորոնտո (Կանադա)` մասնակցելու Հայ օգնության միության դպրոցի հիմնադրման 30-ամյակի տոնակատարությանը, հանդիպումներ ունենալու Կանադայի հայ համայնքի և համայնքային այլ կազմակերպությունների հետ, հանդես գալու ԶԼՄ-ներում և 2009 թվականի մարտի 1-6-ը` Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` մասնակցելու «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության «2009 թվականի ազգային քարոզչություն» համաժողովին` նպատակ ունենալով նպաստելու Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը:
2. Հ. Հակոբյանի և Գ. Ղուկասյանի` Տորոնտո և Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հ. Հակոբյանի և Գ. Ղուկասյանի` Տորոնտո և Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տորոնտո և Վաշինգտոն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 18 Երևան |
|