ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2009 թ. |
N 2-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 53 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 31, 63 հոդվածների դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ԱՐԼՈՔՆԵԹ» ՍՊ ընկերությանը տալ Արարատ քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա։
2. Արարատ քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել լիցենզային վճար երկու հարյուր հազար դրամ։
Նախագահ |
Գ. Ամալյան |