Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.03/28(694) Հոդ.668
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
25.05.2009
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

25 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 03-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 05.02.2009 թվականի թիվ ՀՕ-46, 07.04.2009 թվականի թիվ ՀՕ-91 Հայաստանի Հանրապետության օրենքները և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ`

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման հավելվածներում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հավելված 1-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«16. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն են դատարանների աշխատակազմերը, արդարադատության խորհրդի աշխատակազմը և դատական կարգադրիչների ծառայությունը:»:

2. Հավելված 1-ի 22-րդ կետի «գ» ենթակետում «փոփոխում է» բառից հետո ավելացնել «դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը, առանձնացված ստորաբաժանումների ցանկը, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների և» բառերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հավելված 1-ի 27-րդ կետի «զ» ենթակետը:

4. Հավելված 1-ի 27-րդ կետի «թ» ենթակետից հանել «դատական կարգադրիչների կոչումներ,» բառերը:

5. Հավելված 1-ի 27-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«ժ) տրամադրում է արձակուրդ Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին, առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին և դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.»:

6. Հավելված 1-ի 27-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«ժա) Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատական ծառայության պաշտոնների և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը, ինչպես նաև դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերը.»:

7. Հավելված 1-ի 27-րդ կետը լրացնել.

ա) «իդ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«իդ) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության գործունեության նկատմամբ.»,

բ) «իե» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«իե) ընդունում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ և տալիս է կարգադրություններ.»,

գ) «իզ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«իզ) նշանակում, ազատում և դատական կարգադրիչների կոչումներ է շնորհում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.»,

դ) «իէ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«իէ) դատական կարգադրիչների վերաբերյալ նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննություններ, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.»,

ե) «իը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«իը) խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում դատական կարգադրիչների ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին.»,

զ) «իթ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«իթ) սահմանում է դատական կարգադրիչների վերապատրաստման և հատուկ ուսուցման կարգը.»,

է) «լ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«լ) կազմավորում է դատական կարգադրիչների ատեստավորման հանձնաժողովը, սահմանում է ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները:»:

8. Հավելված 1-ի 29-րդ կետում «տեղակալները,» բառից հետո լրացնել «բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության պետի,» բառերը:

9. Հավելված 1-ի 30-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Դատական կարգադրիչների ծառայության պետի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 7-րդ բաժնի դրույթներով և դատական կարգադրիչների ծառայության կանոնադրությամբ:»:

10. Հավելված 1-ի 39-րդ կետի «բ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«բ) վարում է դատական ծառայողների և դեպարտամենտի ղեկավարի կողմից նշանակված դատական կարգադրիչների անձնական գործերը.»:

11. Ուժը կորցրած ճանաչել Հավելված 1-ի 39-րդ կետի «թ» ենթակետը:

12. Հավելված 1-ի 39-րդ կետը լրացնել նոր «ժբ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ժբ) Վարչությունն ունի իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիքներ, ձևաթուղթ և իր գործառույթների շրջանակում իրականացնում է պաշտոնական գրագրություն»:

13. Հավելված 1-ի 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«49. Դատական կարգադրիչների ծառայությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, օրենքներով, իրենց կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված գործառույթներ»:

14. Ուժը կորցրած ճանաչել որոշման Հավելված 1-ի 50-րդ կետը:

15. Ուժը կորցրած ճանաչել Հավելված 2-ի 1-ին բաժնի 2-րդ կետի «ա» ենթակետը։

16. Ուժը կորցրած ճանաչել Հավելված 2-ի 2-րդ բաժնի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը։

17. Հավելված 2-ի 2-րդ բաժինը լրացնել «28-րդ» կետով` հետևյալ բովանդակությամբ.

«28. Դատական կարգադրիչների ծառայություն»:

 

  Ա. Մկրտումյան