«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 123-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 49-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» Ձև թիվ 49-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 49-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Հաշվետվություն արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» ձև թիվ 49-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է իրավաբանական անձանց, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
(2-րդ կետը փոփ. 30.01.09 թիվ 03-Ն)
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. «Հաշվետվություն արտադրական կառույցների և շինությունների առկայության մասին» ձև թիվ 49-գտ հաշվետվությունում գյուղատնտեսական մթերքների, հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների պահեստարանների, անասնապահական շենքերի, շինությունների և կառույցների վերաբերյալ տվյալները լրացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:
5. Հաշվետվությունում լրացվում են ինչպես ամբողջությամբ, այդպես էլ մասամբ շահագործման հանձնված բոլոր արտադրական կառույցների ու շինությունների տվյալները: Ընդ որում, մասամբ շահագործման հանձնած կառույցների տվյալները լրացվում են շահագործման հանձնված մասով:
6. Գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի պահպանման համար նախատեսված կառույցների և շինությունների տարողությունը հաշվարկվում է արտադրական տարածքների ամբողջական օգտագործման մակերեսը բազմապատկելով մեկ քառակուսի մետր արտադրանքի միջին քաշով:
7. Թիվ 01-04 տողերի համար «Կառույցների թիվը, միավորը», «ընդամենը» թիվ 1 սյունակում լրացվում է ընդամենը կառույցների և շինությունների թիվը անկախ նրանց ձևից, իսկ «այդ թվում` կապիտալ» թիվ 2 սյունակում լրացվում են միայն կապիտալ շինությունների թիվը:
8. կապիտալ շինությունների թվին են պատկանում տիպային կամ անհատական նախագծերով, ինչպես նաև այլ կապիտալ շինություններից ձևափոխված (պահպանելով տեխնոլոգիական նորմաները) կառույցները կամ շինությունները:
9. Թիվ 01-04 տողերի թիվ 3 և 4 սյունակներում, ինչպես նաև թիվ 05-10 տողերի թիվ 1 և թիվ 2 սյունակներում լրացվում են համապատասխան կառույցի տարողությունը, որը հաշվարկվում է վերը նշված կարգով:
10. Անասնապահական շենքերի տարողությունը, անասնատեղերը (թռչնատեղերը) որոշվում են անասնաշենքերի տեխնոլոգիական նախագծերի նորմաներին համապատասխան: Կապիտալ շինություններում այն համապատասխանում է ըստ նախագծի շահագործման հանձնված կառույցի կամ շինության նախագծահաշվարկային փաստաթղթերին:
11. Թիվ 11 տողի «Շենքեր խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար, ընդամենը», «անասնապահական շենքերի տարողությունը, անասնա(թռչնա)տեղերը ընդամենը» թիվ 1 սյունակում լրացվում է խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար բոլոր շենքերի տարողությունը (կովանոցներ, հորթանոցներ և այլն), իսկ «այդ թվում` կապիտալ» թիվ 2 սյունակում միայն կապիտալ շինությունների տարողությունը:
12. «Դրանցից` կովանոցներ» թիվ 12 տողով լրացվում են բոլոր կովանոցների տվյալները, ներառյալ` մսային ուղղություն ունեցող կովերի համար նախատեսված կովանոցները:
13. Թիվ 13 և 14 տողերը լրացվում են թիվ 11 տողի սկզբունքներին համապատասխան:
14. «Թռչնանոցներ (ներառյալ թռչնաֆաբրիկաները), հազար թռչնատեղ» թիվ 15 տողով լրացվում են բոլոր տեսակի թռչունների համար նախատեսված շենքերի թռչնատեղերի քանակը:
15. Թիվ 11-15 տողերի թիվ 3 սյունակում լրացվում են համապատասխան կապիտալ կառույցների բալանսային արժեքը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** o 1 o 2 o 3 o 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ o
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 49-գտ Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __123-Ն___որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝
հունվարի 17-ին |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
(ձևը փոփ. 30.01.09 թիվ 03-Ն)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԱռ 1-ը հունվարի 200__թ.
Անվանումը |
Տողի |
Առկա է առ 1 հունվարի 200 թ. | |||
կառույցների թիվը, |
նրանց տարողությունը, | ||||
|
|
ընդամենը |
այդ թվում` |
ընդամենը |
այդ թվում` |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Բանջարեղենի պահեստարաններ |
01 |
|
|
|
|
Մրգի պահեստարաններ |
02 |
|
|
|
|
Կարտոֆիլի պահեստարաններ |
03 |
|
|
|
|
Ջերմոցային կոմբինատներ |
04 |
|
|
X |
X |
(տոննա, միաժամանակյա պահպանման) | ||||||||||||||||||||||||||||||||||
|
Անվանումը |
Տողի |
Առ 01.01.200 թ. | ||
անասնապահական շենքերի տարողությունը, |
կապիտալ կառույցների | |||
ընդամենը |
այդ թվում` | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Շենքեր խոշոր եղջերավոր անասուններ պահելու համար, ընդամենը |
11 |
|
|
|
Դրանցից` կովանոցներ |
12 |
|
|
|
Խոզանոցներ |
13 |
|
|
|
Ոչխարանոցներ |
14 |
|
|
|
Թռչնանոցներ (ներառյալ թռչնաֆաբրիկաները), հազար թռչնատեղ |
15 |
|
|
|
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
(հավելվածը փոփ. 30.01.09 թիվ 03-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.04.2014, թիվ 18-Ն | 01.01.2015, N 123-Ն | |
30.01.2009, թիվ 03-Ն | 26.03.2009, N 123-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|