Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 69-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.06.01/18(336) Հոդ.204
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.03.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 մայիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 մարտի 2009 թ.

թիվ 69-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 240-Ն որոշմամբ հաստատված «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» Կանոնակարգ 16-ի 46.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46.2 Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունը, դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության մասնաճյուղը արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելիս փոխարժեքները արտացոլող վահանակը տեղադրում է միայն իր դրամարկղում: Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունը, դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության մասնաճյուղը դրամարկղի ներսում փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի: Դրամարկղից դուրս վահանակ ունենալու դեպքում, վահանակի վրա նշում է միայն լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. ապրիլի 3

ք. Երևան