Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-123-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.226
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը     

 Գլխադասային
հանձնաժողովը


1. «Պետական տուրքի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություն կատարելու
մասին

Կառավարություն
18.12.2008

Տնտեսական
հարցերի
մշտական
հանձնաժողով

2. Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
25.12.2008

Պաշտպանության,
ազգային
անվտանգության և
ներքին
գործերի
մշտական
հանձնաժողով

3. «Պետական տուրքի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
14.11.2008

Տնտեսական
հարցերի
մշտական
հանձնաժողով

4. Ֆինանսական համահարթեցման
մասին

Կառավարություն
16.10.2008

Տարածքային
կառավարման և
տեղական
ինքնակառավարման
հարցերի
մշտական
հանձնաժողով

5. ա) «Հարկերի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին
բ) «ՀՀ բյուջետային համակարգի
մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին
գ) «Տեղական ինքնակառավարման
մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
20.01.2009

Տարածքային
կառավարման և
տեղական
ինքնակառավարման
հարցերի
մշտական
հանձնաժողով

 

6. «ՀՀ վարչատարածքային բաժանման
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին

   Կառավարություն
15.01.2009

Տարածքային
կառավարման և
տեղական
ինքնակառավարման
հարցերի
մշտական
հանձնաժողով

7. «2008թ. մարտի 1-2-ին Երևան
քաղաքում տեղի ունեցած
իրադարձությունների և դրանց
պատճառների ուսումնասիրության
ԱԺ ժամանակավոր հանձնաժողով
ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ
փոփոխություն կատարելու մասին

   ԱԺ պատգամավորներ
Ս. Ավետիսյան
Գ. Սահակյան
Հ. Բիշարյան
Վ. Հովհաննիսյան
Ա. Պետրոսյան
19.02.2009

Պետական-
իրավական
հարցերի
մշտական
հանձնաժողով

8. ՀՀ քրեական օրենսգրքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Դ. Հարությունյան
Ա. Ադոնց
Ա. Աղաջանյան
Ա. Ռուստամյան
18.02.2009

Պետական-
իրավական
հարցերի
մշտական
հանձնաժողով

9. ա) «Ազգային ժողովի
կանոնակարգ» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին
բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին
գ) «ՀՀ բյուջետային համակարգի
մասին» ՀՀ օրենքում լրացում
կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Գ. Մինասյան
Վ. Բոստանջյան
Ս. Ասլանյան
Դ. Հարությունյան
Ա. Հովհաննիսյան
Բ. Սարգսյան
Ա. Պետրոսյան
Վ. Դալլաքյան
19.02.2009

Պետական-
իրավական
հարցերի
մշտական
հանձնաժողով

10. ա) «Կրթության մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին
բ) «Բարձրագույն և հետբուհական
մասնագիտական կրթության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին
գ) «Նախնական մասնագիտական
(արհեստագործական) և միջին
մասնագիտական կրթության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ
կատարելու մասին

Կառավարություն
25.12.2008

 Գիտության,
կրթության,
մշակույթի,
երիտասարդության և
սպորտի հարցերի
մշտական
հանձնաժողով

 

11. Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին

      Կառավարություն
08.01.2009

Գյուղատնտեսական և
բնապահպանական
հարցերի
մշտական
հանձնաժողով

12. «Քաղաքացիական կացության
ակտերի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կառավարություն
25.12.2008

Պետական-
իրավական
հարցերի
մշտական
հանձնաժողով

13. ՀՀ քրեական օրենսգրքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կառավարություն
08.01.2008

Պետական-
իրավական
հարցերի
մշտական
հանձնաժողով

14. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին

ԱԺ պատգա-
մավորներ
Գ. Սահակյան
Ա. Աշոտյան
03.02.2009

Տնտեսական
հարցերի
մշտական
հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

    Հարցի անվանումը      

                  Ներկայացնողը        

  Գլխադասային
 հանձնաժողովը

 

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

       Գլխադասային
 հանձնաժողովը


1. «Ավելացված արժեքի հարկի մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում
կատարելու մասին

Կառավարություն
17.02.2009

     Տնտեսական
  հարցերի
  մշտական
     հանձնաժողով

2. ա) «Շահութահարկի մասին» ՀՀ
օրենքում լրացում կատարելու մասին
բ) «Ավելացված արժեքի հարկի մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու
մասին

Կառավարություն
17.02.2009

    Տնտեսական
 հարցերի
 մշտական
    հանձնաժողով

3. ՀՀ մաքսային օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
17.02.2009

   Տնտեսական
հարցերի
մշտական
   հանձնաժողով

 

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


23 փետրվարի 2009 թվականի,
քաղ. Երևան
Ն-123-4