Գլխավոր տեղեկություն
Համար
N 1330-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.05.2009-26.11.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1256
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2008 թվականի N 1330-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ ձեռք բերող կամ ծառայություններ ստացող ֆիզիկական անձանց կողմից հարկային վարչարարությանն օժանդակությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3) հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար բոնուսի չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 21

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող, հարկային մարմնում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների վիճակահանության անցկացման և վիճակահանության արդյունքում շահող կտրոնների տիրապետող ֆիզիկական անձանց պարգևավճարների, ինչպես նաև վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակներ տիրապետող ֆիզիկական անձանց բոնուսների հաշվարկման և տրամադրման կարգը:

(1-ին կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) վիճակահանություն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձանց տրամադրած հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերի բացահայտման հրապարակային միջոցառում, որի արդյունքում հայտնի են դառնում հատուկ համարների շահող թվերը (հատուկ համարներում առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ).

2) վիճակահանություն անցկացնող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողով, որի անդամները գործում են հասարակական հիմունքներով.

3) հատուկ համարներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման համար կիրառվող ժապավեններին ներկայացվող պահանջներին համապատասխան` ժապավենի դարձերեսի վրա տպագրված ութ թվերի կամայական համակցություն.

4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին (առաջինից սկսած` հաջորդական հերթականությամբ) հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի (առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ) սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ.

5) շահող կտրոնների տիրապետողներ` վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բնօրինակները սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմին ներկայացրած ֆիզիկական անձինք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, oտարերկրյա պետությունների քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք).

6) բազային պարգևավճարների հիմնադրամ` յուրաքանչյուր վիճակահանության համար վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից նախօրոք հայտարարված գումար, որից սույն կարգին համապատասխան տրամադրվելու են վիճակահանության արդյունքներով շահող կտրոնների տիրապետողների պարգևավճարները.

7) բազային պարգևավճար` վիճակահանության արդյունքներով` սույն կարգին համապատասխան բազային պարգևավճարների հիմնադրամից շահող կտրոններին բաժին ընկնող գումար.

8) բոնուս` վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակների համար սույն կարգին համապատասխան հաշվարկվող գումար:

(2-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն)

 

II. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Վիճակահանությունը կազմակերպվում և անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կազմով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` հանրային հեռուստատեսությամբ: Վիճակահանությունն անցկացվում է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ պետական պաշտոնատար անձանց 3/4-ը:

4. Վիճակահանությունն անցկացվում է յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` տվյալ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը, որի արդյունքները վերաբերում են միայն վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած` բացառապես հատուկ համարներ պարունակող կտրոններին:

5. Վիճակահանության անցկացման մասին դրան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակում է տեղեկատվություն, որը նույն օրը տեղադրվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 N 404-Ն)

7. Վիճակահանության ժամանակ առանձնացվում են վիճակահանության համար նախատեսված ութ թափանցիկ սարքեր, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն զրոյից մինչև ինը թվերով համարակալված տասն անթափանց և միագույն գնդեր: Գնդերի խառնման արդյունքում յուրաքանչյուր սարքից պատահականորեն դուրս է գալիս մեկ գունդ, որն առանձնացվում է և ցուցադրվում` բարձրաձայն հայտարարելով գնդի վրա արտացոլված թիվը: Բոլոր ութ սարքերից հանված գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդականության:

(7-րդ կետը խմբ. 29.01.09 N 96-Ն)

8. Վիճակահանությունն ավարտվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների շահող թվերը (առաջին նիշից սկսած` դրանց հաջորդական հերթականությամբ) հայտնի դառնալով, որի մասին հատուկ տեղեկատվությունը հանձնաժողովը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

9. Վիճակահանության անցկացումից հետո, սույն կարգով սահմանված պարգևավճարներ տրամադրող մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա, հարկային մարմինն ապահովում է շահող կտրոնների մասին տեղեկությունների ընթացիկ տեղադրումն իր պաշտոնական ինտերնետային կայքում:

 

III. ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Վիճակահանության պարգևավճարների (բազային պարգևավճարների և բոնուսների) հիմնադրամը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` յուրաքանչյուր տարվա ընթացքում վիճակահանության անցկացման համար պահանջվող միջոցների` հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացված հայտին համապատասխան:

(10-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

11. Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգևավճարը տրամադրվում է հետևյալ չափերով`

 

1) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում`

 հինգ միլիոն դրամ.

2) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում`

հինգ հարյուր հազար դրամ.

3) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում`

 հիսուն հազար դրամ.

4) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում`

քսան հազար դրամ.

5) հատուկ համարի առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում`

հինգ հազար դրամ:

 

12. Յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում տրամադրված` հսկիչ-դրամարկղային մեքենաների` հատուկ համարներ պարունակող և սույն կարգին համապատասխան իրականացված վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացնելու դեպքում կտրոնների խմբաքանակների համար հաշվարկվում և վճարվում է բոնուս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված չափերով:

(12-րդ կետը խմբ. 09.04.09 N 404-Ն)

13. Վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամի չօգտագործված մնացորդը տեղափոխվում է հաջորդ վիճակահանություն (վիճակահանություններ) և օգտագործվում բոնուսների հաշվարկման և վճարման համար:

(13-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն)

13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող` հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու համար հրապարակային սակարկությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող գումարների հաշվին:

(13.1 կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

 

III. ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐԻ ԵՎ ԲՈՆՈՒՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. Բազային պարգևավճար ստանալու համար վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ պարգևավճար (բոնուս) տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ (այսուհետ` բանկ) են ներկայանում անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են վիճակահանության արդյունքում շահող թվեր (դրանց համակցություն) պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի (կտրոնների) բնօրինակը (բնօրինակները), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Անչափահաս ֆիզիկական անձանց պարգևավճարը և բոնուսը տրամադրվում են նրանց oրինական ներկայացուցիչներին` սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բազային պարգևավճար ստանալու համար դիմումներ չեն ընդունվում:

(14-րդ կետը փոփ. 29.01.09 N 96-Ն, 09.04.09 N 404-Ն)

15. Շահող կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց բազային պարգևավճար տրամադրվում է Հայաստանի բանկի կողմից` սույն կարգի 14-րդ կետում նշված ժամկետում դիմումը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(15-րդ կետը փոփ. 29.01.09 N 96-Ն, 09.04.09 N 404-Ն)

16. Բանկի և հարկային մարմնի միջև իրականացվում է ներկայացված շահող կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում` բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրին համապատասխան:

(16-րդ կետը խմբ. 29.01.09 N 96-Ն)

17. Եթե շահող կտրոնի հատուկ համարն ունենում է վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերի` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված` մեկից ավելի համընկնում, ապա պարգևավճար տրամադրվում է առաջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ առավելագույնս համընկած թվերի մեկ համակցության համար:

18. Եթե հսկիչ-դրամարկղային մեքենայի շահող կտրոնն իր դարձերեսին ունի մեկից ավելի հատուկ համարներ, ապա յուրաքանչյուր հատուկ համար հավասարապես մասնակցում է վիճակահանությանը, բազային պարգևավճարի տրամադրմանը:

(18-րդ կետը փոփ. 09.04.09 N 404-Ն)

18.1. Սույն կարգի 12-րդ կետում նշված վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոններ տիրապետող ֆիզիկական անձինք բոնուս ստանալու նպատակով կարող են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (խմբավորելով ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման N 3 հավելվածում նշված խմբաքանակների և գործարքների ընդհանուր արժեքի նվազագույն չափերի, ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին), անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Ներկայացված խմբաքանակներով կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևով միջնորդագիր` հաշվարկված բոնուսն ստանալու նպատակով բանկ ներկայացնելու համար: Ներկայացված խմբաքանակները սույն կարգին չհամապատասխանելու դեպքում դրանք վերադարձվում են ներկայացնողին: Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու համար մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի վերջին աշխատանքային օրը բանկ են ներկայանում անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով հարկային մարմնի կողմից տրված միջնորդագիրը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

(18.1 կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

19. Պարգևավճար և բոնուս չեն տրամադրվում, եթե ներկայացվում են`

1) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, որի վրա բացակայում է այն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը.

2) վնասված կամ մաշված այնպիսի կտրոն, որի վրա անընթեռնելի է դարձերեսի հատուկ համարը (առնվազն մեկ նիշ) կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրած կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը) կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի` ֆիսկալացված լինելու մասին նշումը կամ գործարքի ընդհանուր գումարը.

3) վիճակահանության անցկացմանը նախորդող ամսվան (բոնուս ստանալու նպատակով նախորդ եռամսյակին) չվերաբերող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ.

4) հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի պատճենը:

(19-րդ կետը լրաց. 09.04.09 N 404-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

«Հայաստանի վաճառականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՉՇԱՀԱԾ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՈՆՈՒՍԻ ՉԱՓԵՐԸ

 

Ներկայացնելու
ենթակա կտրոնների խմբաքանակը

Կտրոնների խմբաքանակին համապատասխան գործարքների ընդհանուր արժեքի նվազագույն չափերը
(դրամ)

Բոնուսի գումարը` կտրոնների յուրաքանչյուր խմբաքանակի համար
(դրամ)

50 կտրոն

100,000

2,500

200,000

6,000

300,000

10,000

100 կտրոն

200,000

5,000

400,000

12,000

600,000

20,000

200 կտրոն

400,000

10,000

800,000

24,000

1,200,000

40,000

300 կտրոն

600,000

15,000

1,200,000

36,000

1,800,000

60,000

400 կտրոն

800,000

20,000

1,600,000

48,000

2,400,000

80,000

500 կտրոն

1,000,000

25,000

2,000,000

60,000

3,000,000

100,000

600 կտրոն

1,200,000

30,000

2,400,000

72,000

3,600,000

120,000

700 կտրոն

1,400,000

35,000

2,800,000

84,000

4,200,000

140,000

800 կտրոն

1,600,000

40,000

3,200,000

96,000

4,800,000

160,000

900 կտրոն

1,800,000

45,000

3,600,000

108,000

5,400,000

180,000

1000 կտրոն

2,000,000

50,000

4,000,000

120,000

6,000,000

200,000

 

(Հավելվածը լրաց. 09.04.09 N 404-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան