Գլխավոր տեղեկություն
Համար
N 194-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.240
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2009 թվականի N 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման հավելվածի ցանկի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարող կազմակեր-պությունը

Ժամ-կետը

Վայրը

Ֆինան-սավորման աղբյուրը

9.

Գիտաժողով` «Վերարտադրողական առողջության բարելավման ժամանակակից մոտեցումները» խորագրով, և գիտաժողովին զուգահեռ` վերարտադրողական առողջության ոլորտում օգտագործվող ժամանակակից դեղերի ցուցահանդես

ՀՀ առողջա-պահության նախարա-րություն

2009 թ. մարտի 18-19

Երևան

ՀՀ պետական բյուջե

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 2

Երևան