Գլխավոր տեղեկություն
Համար
N 434-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.13/25(691) Հոդ.507
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2009 թվականի N 434-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) այն դեպքում, երբ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ առկա է կուտակված վնաս` բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանն է դրվում հաշվետու տարվա զուտ շահույթի և նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի 3 մլն դրամը գերազանցող դրական տարբերության 20 տոկոսը որպես տարեկան շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու հարցը,».

2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «զուտ շահույթի հաշվին իրականացվող ծախսերի» բառերից հետո լրացնել «ու նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի» բառերով.

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա. 4-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման չափի առաջարկության մասին տեղեկանքի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին սյունակով.

«Հաշվետու տարվա զուտ շահույթի և նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի` 3 մլն դրամը գերազանցող դրական տարբերությունը»,

բ. 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման ֆինանսատնտեսական հիմնավորումները և խորհրդի (դրա առկայության դեպքում)` ընդհանուր ժողովին ուղղված առաջարկությունը (հաստատված խորհրդի կողմից),»:

2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2008 թվականի և հետագա տարիների տնտեսական գործունեության արդյունքներով ստացված զուտ շահույթից շահութաբաժինների հաշվարկման բազայի որոշման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 29

Երևան