ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/0262/05/08 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5 դեկտեմբերի 2008 թ. |
ք. Երևան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Դ. Ավետիսյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ս. Օհանյանի |
քննարկելով ըստ հայցի «Նոր Շին» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության` 18.12.2007 թվականի թիվ 1034648 ակտի 1-ին և 4-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Վարչական դատարանի 2008 թվականի հունիսի 25-ի վճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու հարցը, պարզեց, որ նշված որոշման եզրափակիչ մասում տեղ է գտել վրիպակ, այն է` Վարչական դատարանի վճռի ամսաթիվը, ամիսը և տարին նշվել է «08.05.2008 թվականի», սակայն պետք է նշվեր «25.06.2008 թվականի»:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ուղղել թույլ տրված վրիպակը:
ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԴ/0262/05/08 որոշման եզրափակիչ մասում «Վարչական դատարանի 08.05.2008 թվականի» բառերի փոխարեն կարդալ «Վարչական դատարանի 25.06.2008 թվականի» բառերը:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
Վ. Աբելյան | |
Ե. Խունդկարյան | |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|