ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2009 թվականի N 142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 416 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 2-ի «Ֆոնդային բորսաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 416 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը և տեքստը, որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը և տեքստը «ֆոնդային բորսաներում» բառերից հետո լրացնել «և այլ կարգավորվող շուկաներում» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը, որոշմամբ հաստատված կարգի 7-րդ, 8-րդ և 13-րդ կետերը, իսկ 11-րդ կետի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը հանել.
3) որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» բառերով, «նախարարություն» բառը` «վարչություն» բառով, «Մրցույթով ընտրված անձ» բառերը` «Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձ» բառերով, «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով, կարգի 4-րդ կետում «(այսուհետ` նախարարություն)» բառերը` «(այսուհետ` վարչություն)» բառերով.
4) կարգի 1-ին և 2-րդ կետերում «և օտարերկրյա ֆոնդային բորսաներում» բառերը փոխարինել «տարածքում գրանցված ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում» բառերով, իսկ 2-րդ կետում «առևտրի կանոններին» բառերը` «այդ ֆոնդային բորսաների և այլ կարգավորվող շուկաների` արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոններին» բառերով.
5) կարգի II և III գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
5. Կարգավորվող շուկայի և նրա օպերատորի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
III. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
6. Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |