ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2009 թվականի N 129-Ն
ԱՌԱՆՑ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4-րդ և 31-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունների` համապատասխանաբար NN 1 և 2 ձևերը, և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքի N 3 ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշմանը համապատասխան տեղեկություններ ներկայացնելու գործընթացի ուսումնասիրության հիման վրա, մինչև 2009 թվականի օգոստոսի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պարբերաբար` առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով գործարքներ կատարողների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՆՑ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են`
1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկկողմանի հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու դեպքում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող վարձու աշխատանքի դեպքերի) կողմից հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու հարաբերությունները.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված էական պայմաններից (կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը) տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու հարաբերությունները:
2. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվության միջոցները չկիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ ձեռք բերած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը գործարքի կատարմանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին կարող են ներկայացնել տեղեկություններ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 129-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կատարված`
ա. ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման լրիվ արժեքով հատուցման գումարը` 150 հազ. դրամը գերազանցող յուրաքանչյուր միանվագ գործարքի վերաբերյալ,
բ. ամսվա ընթացքում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման լրիվ արժեքով հատուցման գումարը` 150 հազ. դրամը չգերազանցող միանվագ գործարքների հանրագումարով` ամսական 1,5 մլն դրամի սահմանաչափը գերազանցող յուրաքանչյուր միանվագ գործարքի (այդ թվում` այն միանվագ գործարքի, որով գերազանցվել է 1,5 միլիոն դրամի սահմանաչափը) վերաբերյալ` անկախ այդ գործարքի լրիվ արժեքով հատուցման գումարի չափից:
Սույն ենթակետով նախատեսված տեղեկությունները չեն տրամադրվում այն գործարքների մասով, որոնց համար որպես հաշվարկային փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրվել (ստացվել են) հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններ կամ կրճատ հաշիվ-ապրանքագրեր.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 129-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևով` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դուրս գրած հաշվարկային փաստաթղթերում (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` գործարքները հավաստող փաստաթղթերում` բացառությամբ միակողմանի գնման ակտերի)` օրենքով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով կատարված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ: Նույն հաշվարկային փաստաթղթում օրենքով սահմանված էական պայմաններից (կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը) մեկից ավելի էական պայմաններից տարբերվող պայմաններով կատարված գործարքի վերաբերյալ ներկայացվում է մեկ միասնական տեղեկություն:
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հարկային մարմին ներկայացվող տեղեկություններում ներառվում են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ գործարքի կատարման վայրում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փակցված հայտարարության տվյալները`
ա. կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
բ. հարկ վճարողի հաշվառման համարը,
գ. գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն,
դ. գործարքի կատարման հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):
Սույն ենթակետում նշված հայտարարության բացակայության դեպքում տեղեկություններում կատարվում է համապատասխան նշում և տեղեկություններում ներառվում են ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին սույն ենթակետում նշված տվյալներից տեղեկություններ ներկայացնողին հայտնի տվյալները: Սույն ենթակետում նշված հայտարարությունում օրենքով սահմանված տվյալների բացակայության կամ անընթեռնելի լինելու դեպքում տեղեկություններում կատարվում է համապատասխան նշում և տեղեկություններում ներառվում են սույն ենթակետում նշված տվյալներից առկա կամ ընթեռնելի տվյալները.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ կատարված գործարքի տվյալները`
ա. գործարքի կատարման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը,
բ. գործարքի վերաբերյալ կազմված միակողմանի փաստաթղթի հերթական համարը,
գ. ձեռքբերում կատարած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը,
դ. ապրանքների անվանումները (անվանացանկը), ծառայությունների կամ աշխատանքների տեսակները,
ե. ապրանքների տեսականին (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների) և քանակը, ստացված ծառայությունների և աշխատանքների ծավալները,
զ. ապրանքի միավորի գինը, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի սակագինը (դրանց առանձնացումը հնարավոր լինելու դեպքում), ապրանքի, ծառայության և աշխատանքի ընդհանուր արժեքը,
է. գործարքի լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարը:
4. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան հարկային մարմնին ներկայացվող տեղեկություններում ներառվում են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տվյալները`
ա. կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
բ. հարկ վճարողի հաշվառման համարը,
գ. գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն,
դ. գործարքի կատարման հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները),
ե. գործարքը կատարած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում օրենքով սահմանված էական պայմաններից (կատարված գործարքի (մատակարարված ապրանքի, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի) տեսականին, գինը, քանակը, գումարը) տարբերվող պայմաններով կատարված ձեռքբերման գործարքի պայմանները`
ա. հաշվարկային փաստաթղթի հերթական համարը, ամիսը, ամսաթիվը և տարեթիվը,
բ. ձեռքբերում կատարած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը,
գ. ապրանքների անվանումները (անվանացանկը), ծառայությունների կամ աշխատանքների տեսակները` փաստացի և հաշվարկային փաստաթղթում արտացոլված,
դ. ապրանքների տեսականին (ըստ դրանց տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների) և քանակը, ստացված ծառայությունների և աշխատանքների ծավալները` փաստացի և հաշվարկային փաստաթղթում արտացոլված,
ե. ապրանքի միավորի գինը, մատուցված ծառայության և կատարված աշխատանքի սակագինը (դրանց առանձնացումը հնարավոր լինելու դեպքում), ապրանքի, ծառայության և աշխատանքի ընդհանուր արժեքը` փաստացի և հաշվարկային փաստաթղթում արտացոլված,
զ. գործարքի լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարը` փաստացի և հաշվարկային փաստաթղթում արտացոլված:
5. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը`
1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 129-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևում ներկայացվող տեղեկություններին կից, գործարքի կատարման ամսվա ընթացքում 1,5 մլն դրամի սահմանաչափի գերազանցումը (այդ թվում` տեղեկությունում նշված գործարքով) հավաստելու համար, ներկայացնում են նաև գործարքի կատարման օրվա դրությամբ տվյալ ամսվա ընթացքում կատարված` առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի բոլոր միանվագ գործարքները հավաստող փաստաթղթերի (հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների, կրճատ հաշիվ-ապրանքագրերի, միակողմանի գնման ակտերի) պատճենները, որոնք պետք է լինեն տեղեկություններ ներկայացնողի կողմից կնքված և ստորագրված.
2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան հարկային մարմին ներկայացվող տեղեկություններին կից, օրենքով սահմանված էական պայմաններից տարբերվող պայմաններով հաշվարկային փաստաթղթի դուրս գրված լինելը հավաստելու համար, ներկայացնում են նաև գործարքի հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերի պատճենները, որոնք պետք է լինեն տեղեկություններ ներկայացնողի կողմից կնքված և ստորագրված:
6. Հարկային մարմիններ սույն կարգին համապատասխան առձեռն կամ փոստով տեղեկություններ ներկայացնելու (հարկային մարմնում տեղեկություններ մուտք լինելու) օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմիններն առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների և աշխատանքների ստացման գործարքները հիմնավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են հսկիչ գնումներ (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի), որոնց արդյունքների մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված նամակով տեղեկացնում են հարկ վճարողին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 129-Ն որոշման N 2 հավելվածի N 3 ձևում նշված տեղեկանքով:
7. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների հիման վրա հսկիչ գնումներ չեն իրականացվում, եթե`
1) ներկայացվել են սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված` ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման լրիվ արժեքով հատուցման գումարը` 150 հազ. դրամը չգերազանցող միանվագ գործարքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց կցված չեն սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված` գործարքի կատարման ամսվա ընթացքում 1,5 մլն դրամի սահմանաչափի գերազանցումը (այդ թվում` տեղեկությունում նշված գործարքով) հավաստող փաստաթղթերի պատճենները.
2) ներկայացվել են սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տեղեկություններ, որոնց կցված չեն սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված` գործարքի հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
3) ներկայացված տեղեկություններում բացակայում են սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով պահանջվող տվյալներից որևէ մեկը, «գ» պարբերությամբ պահանջվող տվյալը կամ տեղեկություններին կից ներկայացված հաշվարկային փաստաթղթերի պատճեններում բացակայում են սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով պահանջվող տվյալներից որևէ մեկը, «գ» պարբերությամբ պահանջվող տվյալը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների).
4) ներկայացված տեղեկություններում բացակայում են սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «դ», «ե» և «զ» պարբերություններով պահանջվող տվյալներից որևէ մեկը, տեղեկություններում և տեղեկություններին կից ներկայացված հաշվարկային փաստաթղթերի պատճեններում (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների) բացակայում են սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «գ», «դ», «ե» և «զ» պարբերություններով պահանջվող տվյալներից որևէ մեկը.
5) առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվել են դրանց կատարմանը հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը լրանալուց հետո:
Սույն կետում նշված դեպքերում հարկային մարմինն օրենքով հսկիչ գնում իրականացնելու համար սահմանված ժամկետներում տեղեկությունները հետ է վերադարձնում ներկայացնողին` տեղեկանքում նշելով հսկիչ գնում չիրականացնելու հիմքերը:
8. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների հիման վրա իրականացված հսկիչ գնումների արդյունքում տեղեկությունները համարվում են չհիմնավորված, եթե`
1) սույն կարգի N 2 հավելվածի N 1 ձևում ներկայացված տեղեկություններում նշված ապրանքներ իրացնող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հսկիչ գնման (գնումների) արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթ (փաստաթղթեր).
2) սույն կարգի N 2 հավելվածի N 2 ձևում ներկայացված տեղեկություններում նշված ապրանքներ իրացնող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հսկիչ գնման (գնումների) արդյունքում գործարքի պայմաններից էականորեն չտարբերվող պայմաններով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթ (փաստաթղթեր).
3) պարզվել է, որ սույն կարգի N 2 հավելվածի N 1 ձևում ներկայացված տեղեկություններում նշված ապրանքներ իրացնող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկություններում նշված գործարքի կատարման պայմաններով ապրանքներ մատակարարելիս, ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով դուրս է գրել հաշվարկային փաստաթուղթ (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների)` նշելով իր տվյալները, սակայն գնորդը հրաժարվել է ստանալ հաշվարկային փաստաթուղթը, ինչի վերաբերյալ հաշվարկային փաստաթղթում կատարվել է համապատասխան նշում.
4) սույն կարգին համապատասխան ներկայացված տեղեկություններում նշված ապրանքներ իրացնող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը`
ա. տեղեկություններով ներկայացված վայրում դադարեցրել է (այդ թվում` ժամանակավորապես) իր գործունեությունը կամ պարզվել է, որ գործարքի կատարման պահին տեղեկություններով ներկայացված վայրում գործունեություն չի իրականացրել,
բ. գործարքի կատարման վայրում բացակայում են տեղեկություններով ներկայացված տվյալներին համապատասխան ապրանքները և պարզվել է, որ գործարքի կատարման պահին բացակայել են տեղեկություններով ներկայացված տվյալներին համապատասխանող ապրանքները,
գ. կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հսկիչ գնման (գնումների) ժամանակ չի մատուցել (չի կատարել) տեղեկություններով ներկայացված տվյալներին համապատասխան ծառայություններ (աշխատանքներ) և պարզվել է, որ գործարքի կատարման պահին տեղեկություններով ներկայացված վայրում չի մատուցել (չի կատարել) տեղեկություններով ներկայացված տվյալներին համապատասխան ծառայություններ (աշխատանքներ).
5) պարզվել է, որ ներկայացված տեղեկություններում ներառված են ակնհայտ կեղծ կամ սխալ տվյալներ:
9. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմիններին ներկայացված տեղեկությունների հիման վրա իրականացված հսկիչ գնումների արդյունքում տեղեկությունները համարվում են հիմնավորված, եթե`
1) սույն կարգի N 2 հավելվածի N 1 ձևում ներկայացված տեղեկություններում նշված ապրանքներ իրացնող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հսկիչ գնման (գնումների) արդյունքում դուրս չի գրել հաշվարկային փաստաթուղթ.
2) սույն կարգի N 2 հավելվածի N 2 ձևում ներկայացված տեղեկություններում նշված ապրանքներ իրացնող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հսկիչ գնման (գնումների) արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չի գրել հաշվարկային փաստաթուղթ կամ հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրել գործարքի պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով:
10. Սույն կարգին համապատասխան իրականացվող հսկիչ գնման (հսկիչ գնումների) արդյունքում հարկային մարմինը սույն կարգի N 2 հավելվածով ներկայացված տեղեկություններում նշված ապրանքներ իրացնող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը ծանոթացնում է իր վերաբերյալ ներկայացված տեղեկություններին, որոնք տեղեկությունների արժանահավատության վերաբերյալ հարկային մարմին ներկայացնում են բացատրություններ: Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստերն արձանագրվում են հարկային մարմնի կողմից` ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հնարավորություն տալով ներկայացնելու իր բացատրությունները տեղեկություններով ներկայացված գործարքի և դրա պայմանների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 129-Ն որոշման |
Ձև N 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՌԱՆՑ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
դիմային էջ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
1-ին տողում նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն, 2-րդ տողում` կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը, իսկ 3-րդ տողում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
4-րդ տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, 5-րդ տողում` աշխատանքային (տան) հեռախոսահամարը, իսկ 6-րդ տողում` հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը.
Տեղեկություններ երկկողմանի հաշվարկային փաստաթղթեր չտրամադրած կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ | |||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
(7) |
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության լրիվ անվանումը |
(8) |
| |||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
(9) |
| |||||||
Գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն |
(10) |
| |||||||
Գործունեության տեսակը (տեսակները) |
(11) |
|
7-րդ տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ-ն, 8-րդ տողում` կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը,
9-րդ տողում` անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, 10-րդ տողում` գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն, իսկ 11-րդ տողում` գործարքի կատարման (ձեռքբերման) վայրում կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից իրականացվող գործունեության տեսակը (տեսակները).
Նշումներ երկկողմանի հաշվարկային փաստաթղթեր չտրամադրած կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հետ գործարքի կատարման (ձեռքբերման) վայրում հայտարարության (ցուցանակի) մասին |
|
| |
| |
| |
|
Լրացվում են տեղեկություններ հայտարարության (ցուցանակի) առկայության կամ բացակայության, հայտարարության (ցուցանակի) առկայության դեպքում` որոշ տվյալների բացակայության կամ անընթեռնելի լինելու մասին.
դարձերես | ||||||||
|
12-րդ տողում նշվում է գործարքի կատարման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը, 13-րդ տողում` գործարքի վերաբերյալ կազմված միակողմանի գնման ակտի հերթական համարը, 14-րդ տողում` գործարքը կատարած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
(տեղեկությունների արժեքային ցուցանիշները լրացվում են դրամներով)
N/N |
Ապրանքների անվանումները (անվանացանկը)` ըստ տեսականու, ծառայությունների և աշխատանքների տեսակները |
Ապրանքների քանակը, ծառայության կամ աշխատանքի ծավալը |
Ապրանքի միավորի գինը, ծառայության կամ աշխատանքի սակագինը |
Ապրանքի, ծառայության, աշխատանքի ընդհանուր արժեքը |
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
4. |
|
|
|
|
5. |
|
|
|
|
6. |
|
|
|
|
7. |
|
|
|
|
8. |
|
|
|
|
9. |
|
|
|
|
10. |
|
|
|
|
11. |
|
|
|
|
12. |
|
|
|
|
13. |
|
|
|
|
14. |
|
|
|
|
15. |
|
|
|
|
Ընդամենը (19) |
|
15-րդ սյունակում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են (նշվում են) ապրանքների անվանումները (անվանացանկը), ծառայությունների կամ աշխատանքների տեսակները (ապրանքների անվանումները լրացվում են ըստ տեսականու` մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների), 16-րդ սյունակում` ապրանքների քանակը, ստացված ծառայությունների և աշխատանքների ծավալները, 17-րդ սյունակում` ապրանքի միավորի գինը, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի սակագինը (դրանց առանձնացումը հնարավոր լինելու դեպքում), 18-րդ սյունակում` ապրանքի, ծառայության և աշխատանքի ընդհանուր արժեքը, իսկ 19-րդ տողում` գործարքի լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարը (18-րդ սյունակի տողերի հանրագումարը).
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_______________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
|
|
Գլխ. հաշվապահ |
_______________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տեղեկություններում ապրանքների անվանումները չտեղավորվելու դեպքում կազմվում են տեղեկությունների դարձերեսներ: Տեղեկությունների դիմային էջին կցվող յուրաքանչյուր դարձերես համարակալվում է, կնքվում ու ստորագրվում: Տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են երկու օրինակից: Տեղեկություններն առձեռն հարկային մարմին ներկայացվելու դեպքում հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
դիմային էջ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
1-ին տողում նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն, 2-րդ տողում` կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը, իսկ 3-րդ տողում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.
4-րդ տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, 5-րդ տողում` աշխատանքային (տան) հեռախոսահամարը, իսկ 6-րդ տողում` հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը.
Տեղեկություններ հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով հաշվարկային փաստաթղթեր տրամադրած կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) վերաբերյալ | |||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
(7) |
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության լրիվ անվանումը |
(8) |
| |||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
(9) |
| |||||||
Գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն |
(10) |
| |||||||
Գործունեության տեսակը (տեսակները) |
(11) |
| |||||||
Գործարքը կատարած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը | (12) |
7-րդ տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ-ն, 8-րդ տողում` կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը,
9-րդ տողում` անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, 10-րդ տողում` գործարքի կատարման (ձեռքբերման) վայրի հասցեն, 11-րդ տողում` գործարքի կատարման (ձեռքբերման) վայրում կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից իրականացվող գործունեության տեսակը (տեսակները), իսկ 12-րդ տողում` գործարքը կատարած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը.
Տվյալներ հաշվարկային փաստաթղթում նշված պայմանների էականորեն | ||
Փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը |
(13) |
|
Փաստաթղթի հերթական համարը |
(14) |
|
Գործարքը կատարած անձի անունը, ազգանունը |
(15) |
|
Գործարքը կատարած անձի պաշտոնը |
(16) |
|
12-րդ տողում նշվում է գործարքի վերաբերյալ կազմված միակողմանի հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ 13-րդ տողում` գործարքի վերաբերյալ կազմված միակողմանի փաստաթղթի հերթակ ան համարը, 14-րդ տողում` գործարքը կատարած պաշտոնատար անձի անունը, ազգանունը, 15-րդ տողում` գործարքը կատարած պաշտոնատար անձի պաշտոնը.
դարձերես | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
17-րդ և 18-րդ սյունակներում, ըստ տողերի, հաջորդաբար լրացվում են ապրանքների անվանումները (անվանացանկը), ծառայությունների կամ աշխատանքների տեսակները, 19-րդ և 20-րդ սյունակներում` ապրանքների տեսականին` ըստ մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների, 21-րդ և 22-րդ սյունակներում` ապրանքների քանակը, ստացված ծառայությունների և աշխատանքների ծավալները, 23-րդ և 24-րդ սյունակներում` ապրանքի միավորի գինը, մատուցված ծառայության կամ կատարված աշխատանքի սակագինը (դրանց առանձնացումը հնարավոր լինելու դեպքում), 25-րդ և 26-րդ սյունակներում` ապրանքի, ծառայության և աշխատանքի ընդհանուր արժեքը, իսկ 25-րդ և 26-րդ սյունակների 27-րդ տողին համապատասխանող վանդակներում` գործարքի լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարները (25-րդ և 26-րդ սյունակների տողերի հանրագումարները).
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր) |
_______________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
|
|
Գլխ. հաշվապահ |
_______________ |
____________________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Տեղեկություններում ապրանքների անվանումները չտեղավորվելու դեպքում կազմվում են տեղեկությունների դարձերեսներ: Տեղեկությունների դիմային էջին կցվող յուրաքանչյուր դարձերես համարակալվում է, կնքվում ու ստորագրվում: Տեղեկությունները հարկային մարմին ներկայացվում են երկու օրինակից: Տեղեկություններն առձեռն հարկային մարմին ներկայացվելու դեպքում հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը):
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
N_____________________ ___ _______________ 200 թ.
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկանքի ամիսը, ամսաթիվը, տարեթիվը |
| |||||||
Հարկ վճարողի անվանումը |
| |||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
|
|
|
|
|
|
Գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն |
| |||||||
Տեղեկությունները հարկային մարմնում մուտքագրելու համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
| |||||||
Տեղեկություններով ներկայացված գործարքի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
| |||||||
Տեղեկությունների` հիմք հանդիսացող փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը |
| |||||||
Գործարքի ընդհանուր գումարը |
| |||||||
Տեղեկությունները հետ են վերադարձվում հետևյալ հիմքերով` |
_________________________ | |||||||
| ||||||||
| ||||||||
| ||||||||
| ||||||||
Տեղեկությունները հսկիչ գնմամբ հիմնավորված են հետևյալ հիմքերով` |
_________________________ | |||||||
| ||||||||
| ||||||||
| ||||||||
| ||||||||
Տեղեկությունները հսկիչ գնմամբ հիմնավորված չեն հետևյալ հիմքերով` |
_________________________ | |||||||
| ||||||||
| ||||||||
|
Հարկային (տարածքային) տեսչության պետ |
_________________________________ (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |