Գլխավոր տեղեկություն
Համար
N 45-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2009 թվականի N 45-Ա

 

ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Տիգրան Աշոտի Ալեքսանյանին (ծնվ.` 1984 թվականի սեպտեմբերի 27-ին, հասցեն` քաղ. Երևան, Այգեստան, 11-րդ փող., շենք 89., բն. 11), 2008 թվականին ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի (որը Սլովակիայի Հանրապետության բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է) ասպիրանտուրայի բաժինը՝ «Միջազգային տնտեսագիտական հարաբերություններ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 21

Երևան