Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2009 թվականի N 43-Ա

 

    ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև Տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի իրականացման նպատակով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`

Հաստատել Տեղական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի համար ՄԶԱ-ի ֆինանսական ճգնաժամի արագ արձագանքման հիմնադրամի (Համաշխարհային բանկի) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող 25 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի բանակցությունների հայկական պատվիրակության հետևյալ կազմը`

 

Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (պատվիրակության
ղեկավար)
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Բախտամյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնoրեն

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 26

Երևան