Գլխավոր տեղեկություն
Համար
N 1498-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.04.2009-30.06.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1498-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 1 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի ու «Բարայ Դեվելոփմընթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաև պետական կառավարման մարմինները լրացուցիչ վարչական տարածքներով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում կառուցել վարչական շենք` համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նախագծի:

2. Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ` ընկերության հետ կնքել Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում վարչական նշանակության բազմահարկ շենք կառուցելու մասին համապատասխան պայմանագիր:

1) (ենթակետն ուժը կորցրել է 16.04.09 N 384-Ա)

2) (ենթակետն ուժը կորցրել է 16.04.09 N 384-Ա)

3) (ենթակետն ուժը կորցրել է 16.04.09 N 384-Ա)

4) (ենթակետն ուժը կորցրել է 16.04.09 N 384-Ա)

(2-րդ կետը փոփ. 16.04.09 N 384-Ա)

3. Երևանի քաղաքապետին` ձեռնարկել միջոցներ` սույն որոշմամբ նախատեսված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի հաստատման, համաձայնեցման, ինչպես նաև անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացումը սեղմ ժամկետներում ապահովելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան