Գլխավոր տեղեկություն
Համար
N 245
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.08.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 օգոստոսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 1996 թվականի N 245

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման հետ կապված հարցերը կանոնակարգելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 65-րդ կետի գործողությունը և հաշվապահական հաշվառման մեջ արտարժույթով կատարվող գործառնությունների արտացոլումը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 Թվականի
օգոստոսի 8-Ի N 245 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը:

1. Վերագնահատման ենթակա են Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հետևյալ հաշիվների մնացորդները`

ա) օտարերկրյա դրամանիշերը` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների ձևով, որոնք շրջանառության մեջ են գտնվում օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում և հանդիսանում են օրինական վճարման միջոց, ինչպես նաև հանված են կամ հանվում են շրջանառությունից, բայց ենթակա են փոխանակման շրջանառության մեջ գտնվող դրամանիշերով.

բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով արտահայտված միջոցները և վճարման փաստաթղթերը.

գ) արտարժույթով արտահայտված դրամական փաստաթղթերը.

դ) արտարժույթով արտահայտված կարճաժամկետ արժեթղթերը.

ե) արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերը.

զ) արտարժույթով արտահայտված կրեդիտորական պարտքերը.

է) արտարժույթով ստացված վարկի և փոխառությունների գծով պարտքերը.

ը) պետական միջոցների հաշվին արտարժույթով տրամադրված նպատակային ֆինանսավորումը` նրա չօգտագործված միջոցների մասով:

2. Վերագնահատման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների արտարժույթով արտահայտված սեփական կապիտալը` կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալը, լրացուցիչ ու պահուստային կապիտալը, չբաշխված շահույթը և այլ պահուստներ, նպատակային ֆինանսավորումը, մուտքերը և այլն, բացի սույն կարգի 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքերից:

3. Հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների վերագնահատումը կատարվում է այդ հաշիվների արտարժութային մնացորդները բազմապատկելով վերագնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար հրապարակված` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(3-րդ կետը փոփ. 08.11.07 N 1318-Ն)

4. Վերագնահատումը կատարվում է արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների փոփոխման, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

5. Հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների վերագնահատման արդյունքները (վերագնահատումից հետո և մինչև վերագնահատումը վերագնահատվող հաշիվների Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված գումարային տարբերությունները) ձեռնարկությունները և կազմակերպությունները ձևակերպում են ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկները` ֆոնդերի ավելացմամբ (նվազեցմամբ):

(կարգը փոփ. 08.11.07 N 1318-Ն)