Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3/1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2009.02.11/3(65) Հոդ.9
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.01.2009
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Դավթաշեն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 2009 թվականի թիվ 3/1

քաղ. Երևան

 

ԴԱՎԹԱՇԵՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետով, 34-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ, 12-րդ և 16-րդ կետերով, 60-րդ հոդվածով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հոկտեմբերի 10-ի թիվ 1625-Ն որոշմամբ՝ Դավթաշեն թաղային համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի Դավթաշեն թաղային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Առաջարկել Երևանի Դավթաշեն թաղային համայնքի ղեկավարին՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար՝

Ա. Գևորգյան

 

Հավելված

Երևանի Դավթաշեն թաղային

համայնքի ավագանու

2009 թ. հունվարի 10-ի

թիվ 3/1 որոշման

 

Երեվանի Դավթաշեն թաղային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը

 

1. Աղբահանություն

N

Շինության անվանումը

Աղբահանության ամսական վճարի
չափը (ՀՀ դրամ)

1.1

Կրպակներ
- մինչև 5 քմ առևտրային մակերես
- 5-10 քմ առևտրային մակերես
- 10-20 քմ առևտրային մակերես

1500
2000
3000

1.2

Մթերային խանութներ
- մինչև 30 քմ առևտրային մակերես
- 30-60 քմ առևտրային մակերես
- 60-90 քմ առևտրային մակերես
- 100 քմ-ից ավելի առևտրային մակերես

5000
10000
15000
30000

1.3

Կենցաղային և արդյունաբերական ապրանքների խանութներ
- մինչև 50 քմ առևտրային մակերես
- 50-100 քմ առևտրային մակերես
- 100 քմ-ից ավելի առևտրային մակերես

7000
12000
15000

1.4

Ավտոտեխսպասարկման կայաններ
- մինչև 50 քմ մակերես
- 50-100 քմ մակերես
- 100 քմ-ից ավելի մակերես

5000
8000
10000

1.5

Բենզալիցքավորման կայաններ
- 1-2 լիցքավորման սարք
- 3 և ավելի լիցքավորման սարք

3000
5000

1.6

Վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ
- մինչև 50 քմ մակերես
- 50-100 քմ մակերես
- 100 քմ-ից ավելի մակերես

5000
8000
10000

1.7

Հանրային սննդի օբյեկտներ
- ռեստորաններ
մինչև 100 քմ մակերես
100-200 քմ մակերես
200 քմ-ից ավելի մակերես
- սրճարաններ
մինչև 10 սեղան
10-15 սեղան
20-ից ավելի սեղան
- բարեր, գիշերային ակումբներ
մինչև 50 քմ մակերես
50-100 քմ մակերես
100 քմ-ից ավելի մակերես
Աշխատանք գիշերային ժամերի համար՝ 30% հավելավճար

 

 

15000

30000

60000

 

10000

15000

30000

 

10000

20000

35000

1.8

Գրասենյակներ, օֆիսներ, դեղատներ
- մինչև 50 քմ մակերես
- 50-80 քմ մակերես
- 80 քմ-ից ավելի մակերես

3500
8000
12000

1.9

Բուժ. հիմնարկներ
հիվանդանոցներ և կլինիկաներ
- մինչև 50 մահճակալ
- 50-100 մահճակալ
- 100 և ավելի մահճակալներ
պոլիկլինիկաներ
- օրական մինչև 100 հաճախորդ
- 100-200 հաճախորդ
- 200-ից ավելի հաճախորդ

50000
100000
150000

10000
20000
50000

1.10

Հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, սպորտդպրոցներ, երաժշտական դպրոցներ
- 1 մասնակցի համար

80 (1 ուս. տարվա
համար)

1.11

Մանկապարտեզներ
- 1 մասնակցի համար

100 (1 տարվա
համար)

1.12

Համալսարաններ, ինստիտուտներ
- 1 մասնակցի համար

100 (1 տարվա
համար)

1.13

Հյուրանոցներ
- մինչև 50 սենյակ (համար)
- 50-100 սենյակ (համար)
- 100 և ավելի սենյակ (համար)

50000
100000
200000

1.14

Կինոթատրոններ, թատրոններ, մարզահամերգային դահլիճներ
- մինչև 100 նստատեղ
- 100-500 նստատեղ
- 500 և ավելի նստատեղ

10000
35000
50000

1.15

Բանկեր
- մինչև 50 քմ մակերես
- 50-100 քմ մակերես
- 100-200 քմ մակերես
- 200 քմ-ից ավելի մակերես

10000
30000
70000
150000

1.16

Թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսներ

10000

1.17

Դեսպանատներ և դիվանագիտական այլ շենքեր
Վարչական այլ շենքեր
Հեռուստաընկերություններ

50000-100000
10000-50000
100000

1.18

Բնակչության կենցաղսպասարկման ծառայություններ (լվացքատներ, ատելյեներ), (ֆոտոատելյեներ, համակարգչային և ինտերնետ ծառայություններ)
- մինչև 20 քմ մակերես
- 20-50 քմ մակերես
- 50-80 քմ մակերես
- 80 քմ-ից ավելի մակերես

3000
5000
8000
10000

1.19

Ծաղկի վաճառքի խանութներ և սրահներ
- մինչև 20 քմ մակերես
- 20-50 քմ մակերես
- 50-80 քմ մակերես
- 80 քմ-ից ավելի մակերես

5000
10000
15000
20000

1.20

Առևտրի ժամանակավոր և շարժական կետեր

1000

1.21

Շուկաներ
- մինչև 200 քմ մակերես
- 200 քմ-ից ավելի մակերես

20000
40000

1.22

Տոնավաճառներ
- մինչև 100 քմ մակերես
- 100-500 քմ մակերես
- 500-1000 քմ մակերես
- 1000 քմ-ից ավելի մակերես

15000-20000
20000-50000
50000-100000
մինչև 300000

1.23

Արտադրամասեր
- մինչև 200 քմ մակերես
- 200 քմ-ից ավելի մակերես
Սննդի արտադրություն
- մինչև 100 քմ մակերես
- 100-200 քմ մակերես
- 200 քմ-ից ավելի մակերես

50000
100000

30000
50000
100000

1.24

Գազալցակայաններ
- մինչև 4 լիցքավորման սարք
- 4 քմ-ից ավելի մակերես

20000
40000

Համայնքի ղեկավար՝

Ա. Գևորգյան