Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2009 թվականի N 22-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից 43-րդ նստաշրջանի ժամանակ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի պաշտպանության նպատակով 2009 թվականի հունվարի 22-25-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ն. Դուրյանի, Ա. Թանաշյանի, Ա. Հարությունյանի, Գ. Ավագյանի և Մ. Աղաջանյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Կիրակոսյանի, Ձ. Աղաջանյանի և Ա. Քոչարյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2009 թվականի
հունվարի 20-ի N 22-Ա որոշման

Կ Ա Զ Մ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-25-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ձ. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության պետ
Ն. Դուրյան  - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քրեական
հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ
Ա. Թանաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի
վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ
Ա. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային
կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և
հումանիտար հարցերի բաժնի երրորդ քարտուղար
Ա. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային
իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և
զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական
օգնության կազմակերպման վարչության մոր և մանկան առողջության
պահպանման բաժնի գլխավոր մասնագետ
Մ. Աղաջանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան