Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1/13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2009.02.11/3(65) Հոդ.10
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.01.2009
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

«Կենտրոն» թաղային համայնքի ավագանի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունվարի 2009 թվականի թիվ 1/13-Ն

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐ) ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 37-րդ հոդվածներով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 21-րդ և 32-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1161-Ն որոշմամբ.

Երևան քաղաքի «Կենտրոն» համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևանի Կենտրոնի թաղային համայնքի վարչական տարածքում գտնվող և Երևանի Կենտրոնի թաղային համայնքի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման իրականացման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ (բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմեր) վճարների չափերը, համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի Կենտրոնի թաղային համայնքի ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 12/16-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ղեկավար՝

Գ. Բեգլարյան

 

Հավելված

Երևանի Կենտրոնի թաղային

համայնքի ավագանու

2009 թվականի հունվարի 27-ի

թիվ 1/13-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ (ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐ) ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

1. Սպառման թափոնների հեռացում (աղբահանություն) - յուրաքանչյուր բնակչի համար ամսական 100 դրամ։

2. Ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դիզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում - ամսական 1 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար։

3. Ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում - 3,8 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար։

4. Ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում - 0,1 դրամ՝ 1 քառակուսի մետր մակերեսի համար։

5. Վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 1161-Ն որոշման թիվ 2 հավելվածում նշված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ապահովմանը - 8,1 դրամ՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան