Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.02.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.158
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2009 թվականի N 96-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վիճակահանության ժամանակ առանձնացվում են վիճակահանության համար նախատեսված ութ թափանցիկ սարքեր, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն զրոյից մինչև ինը թվերով համարակալված տասն անթափանց և միագույն գնդեր: Գնդերի խառնման արդյունքում յուրաքանչյուր սարքից պատահականորեն դուրս է գալիս մեկ գունդ, որն առանձնացվում է և ցուցադրվում` բարձրաձայն հայտարարելով գնդի վրա արտացոլված թիվը: Բոլոր ութ սարքերից հանված գնդերը դասավորվում են առավել տեսանելի վայրում` ըստ դրանց դուրս գալու հաջորդականության:».     

2) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժին են ներկայացնում դիմում` կցելով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ պարգևավճար (բոնուս) տրամադրելու նպատակով պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ (այսուհետ` բանկ) են ներկայանում անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են» բառերով.

3) 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական համապատասխան բաժնի» բառերը փոխարինել «բանկի» բառերով.

4) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Բանկի և հարկային մարմնի միջև իրականացվում է ներկայացված շահող կտրոնների, դրանց կից ներկայացված փաստաթղթերի ու դրանց վավերապայմանների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում` բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված պայմանագրին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 4
Երևան