ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2009 թվականի N 24-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել պետական գործիչ Ջոն Կիրակոսյանի 80-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` տասնօրյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 21 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թվականիհունվարի 21-ի N 24-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Ջ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Կիրակոսյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Դ. Մուրադյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ս. Հարությունյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Սիմոնյան | - Երևանի պետական համալսարանի ռեկտոր |
Ա. Մելքոնյան | - ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի տնօրեն |
Ա. Վիրաբյան | - Հայաստանի ազգային արխիվի տնօրեն |
Գ. Մելիքյան | - ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի դեկան |
Զ. Բալայան | - գրող |
Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |