«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
19 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 372-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2009 թվականի փետրվարի 18-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Բեկենբաուեր» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2009 թ. հունվարի 10 Երևան |
|
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 372-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
1. «ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Բեկենբաուեր» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում՝ ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը «2009»:
Հուշադրամի դարձերեսին Գերմանիայի ազգային գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Բեկենբաուերի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Բեկենբաուերի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «BECKENBAUER» գրառումը:
Հուշադրամները` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված են կլոր կաշվե տուփերի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 + 50 |
Զանգվածը |
28,28 + 0,25 գ |
Տրամագիծը |
38,61 + 0,15 մմ |
Ձևը |
կլոր |
Որակը |
պրուֆ |
Ձևավորումը |
դրոշմատպագրություն դարձերեսին |
Դրամաշուրթը |
հարթ |
Տպաքանակը |
մինչև 200.000 հատ |
1.2 «ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|