ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Էրեբունի թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 10-Ն
քաղ. Երևան
ԷՐԵԲՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ԶԵՂՉԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Երևանի Էրեբունի համայնքի ավագանին որոշում է.
1. Էրեբունու համայնքային ենթակայության նախադպրոցական հիմնարկներ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարի չափը 2009 թ. հունվարի 1-ից սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։
2. Սահմանել վարձավճարի զեղչ 50 %-ի չափով՝ հետևյալ դեպքերում.
ա) միևնույն ընտանիքից երեք և ավելի երեխա նույն նախադպրոցական հաստատություն հաճախելու դեպքում՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար.
բ) հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների երեխաների համար.
գ) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար (զոհված)։
3. Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ազատվում են վարձավճարից։
4. Ուժը կորցրած ճանաչել Էրեբունի համայնքի ավագանու 2007 թ. դեկտեմբերի 25-ի N 97-Ն որոշումը։
Համայնքի ղեկավար՝
Ա. Հարությունյան