Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.02.2009-13.11.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.26/3(321) Հոդ.30
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.12.2008
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հունվարի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 դեկտեմբերի 2008 թ. 
ք. Երևան

  թիվ 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 19-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ ԹԻՎ 4-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Եզրափակիչ հաշվետվություն բերքի տակ կատարված ցանքի հանրագումարները» ձև թիվ 4-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից, ներկայացնում են գյուղապետարանները և քաղաքապետարանները (թաղապետարանները), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. «Ընդամենը ցանված է աշնանացան հատիկի և կանաչ կերի համար»՝ թիվ 1, որից «ցորեն»՝ թիվ 2, «տարեկան»՝ թիվ 3 և «գարի» թիվ 4 սյունակներում լրացվում են ընթացիկ տարվա բերքի տակ, անցյալ տարվա աշնանը ցանված, ցորենի, տարեկանի և գարու ցանքերը, ինչպես նաև այդ մշակաբույսերի ձմռան ընթացքում մասամբ ոչնչացված, սակայն գարնանը վերացանք չկատարված, ցանքերի հանրագումարը:

5. Ոչնչացված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների վրա կատարված գարնանացանի տվյալները ընդգրկվում են համապատասխան գարնանացան մշակաբույսերի ցանքերի հանրագումարում:                    

6. «Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ» թիվ 10-50 սյունակները լրացնելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.

7. «Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր» թիվ 10-22 սյունակներում չեն լրացվում եգիպտացորենի, հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի՝ այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ կերի, խոտի, սիլոսի և անասունների արածեցման նպատակով, ինչպես նաև ոլոռի, լոբու և պատիճավոր բակլայի կանաչ վիճակում հավաքվող ցանքերը: Ընդ որում, «Եգիպտացորեն հատիկի համար»՝ թիվ 20 սյունակում չեն լրացվում եգիպտացորենի այն ցանքերը, որոնք նախատեսված են հնձելու կաթնամոմային հասունացման շրջանում: Այս ցանքերի տվյալները լրացվում են «Եգիպտացորեն սիլոսի և կանաչ կերի համար»՝ թիվ 46 սյունակում:

8. «Տեխնիկական մշակաբույսերը»՝ թիվ 24-28 սյունակներում լրացվում են ծխախոտի, խորդենու, կտավատի և այլ տեխնիկական մշակաբույսերի (գինձ, անանուխ (դաղձ), չաման և այլն) ցանքերը: Տեխնիկական մշակաբույսերի ցանքերի հանրագումարում չեն լրացվում անասնակերի համար ցանված շաքարի ճակնդեղի ցանքերը:

9. «Կարտոֆիլի գարնան և ամռան տնկում»՝ թիվ 29, «Պարենային - բոստանային մշակաբույսեր»՝ թիվ 30 սյունակներում լրացվում են, համապատասխանաբար կարտոֆիլի բոլոր տնկումները և ձմերուկի ու սեխի ցանքերը, իսկ «Պարենային - բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 31 սյունակում՝ ձմերուկի ու սեխի այն տարածքները, որոնք թողնվելու են սերմ ստանալու նպատակով:

10. «Ընդամենը բանջարանոցային մշակաբույսեր»՝ թիվ 42 սյունակում լրացվում են բոլոր բանջարանոցային մշակաբույսերի (32-41 սյունակներ) ցանքերի հանրագումարը: Այն բանջարանոցային մշակաբույսերի ցանքերը, որոնք նշված չեն թիվ 32-40 սյունակներում, լրացվում են «այլ բանջարեղեն» թիվ 41 սյունակում: Նշված սյունակում լրացվում են բանջարանոցային կանաչեղենի (սալաթ, սպանախ, կանաչ սոխ, կոտեմ և այլն), սմբուկի, տաքդեղի, պատիսոնի, մաղադանոսի, նեխուրի, վայրի գազարի, շաղգամի, ամսական բողկի, ինչպես նաև այն ընդեղենների ցանքերը, որոնց հասունացումը մինչև վերջ չի տարվում (օգտագործվում է կանաչ վիճակում):

11. «Բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր»՝ թիվ 43 սյունակում լրացվում են տնկված բույսերի (գազար, ճակնդեղ, գլուխ սոխ, կաղամբի սերմակալներ և այլն) ցանքերը, ինչպես նաև միամյա բանջարեղենի (վարունգ, լոլիկ, ամսական բողկ և այլն) այն ցանքերը, որոնց բերքն ամբողջապես օգտագործվում է սերմ ստանալու համար:

12. «Կերի արմատապտուղներ, ներառյալ շաքարի ճակնդեղը, անասնակերի համար» թիվ 44 սյունակում լրացվում են տվյալ տարում կերի արմատապտուղների՝ զբաղեցրած ցանքերը:

13. «Ցանքեր սիլոսի համար (առանց եգիպտացորենի)» թիվ 45 սյունակում լրացվում են սիլոսի համար կատարված ցանքերը (արևածաղիկ, սորգո, լյուպին և այլն):

14. Սիլոսի համար ցանված եգիպտացորենը հաշվի է առնվում «Եգիպտացորեն կանաչ կերի և սիլոսի համար» թիվ 46 սյունակում:

15. «Ընդամենը միամյա խոտեր, ներառյալ խոտի և կանաչ կերի համար ցանված աշնանացան հացահատիկներ» թիվ 47 սյունակում լրացվում են բոլոր այն միամյա խոտերի ցանքերը, որոնք ցանվել են խոտի, սերմի, կանաչ կերի և արածեցման համար, բացառությամբ եգիպտացորենի ցանքերի:

16. «Բազմամյա խոտերի մաքուր ցանք»՝ թիվ 48 սյունակում լրացվում են այն ցանքերը, որոնք տվյալ տարում ցանվել են միայն բազմամյա խոտերի սերմերով (առվույտ, կորնգան և այն):

17. «Անցյալ տարիների բազմամյա խոտեր» թիվ 51-53 սյունակներում լրացվում են անցյալ տարիների՝ բազմամյա խոտերի, խոտի, սերմի, արածեցման և կանաչ կերի համար օգտագործվող մաքուր ցանքերը: Բազմամյա խոտերի այն ցանքերը, որոնք կատարվել են բնական խոտհարքների արմատական բարելավման նպատակով, այստեղ չեն լրացվում:

18. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք» թիվ 57 սյունակում լրացվում են գարնանը կամ աշնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ կատարված բազմամյա խոտերի ցանքերը:

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է Ներկայացնում է

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության
մարզային գործակալություն
կամ  տարածքային բաժանմունք

գյուղապետարանները  և
քաղաքապետարանները
(թաղապետարանները)

մինչև հունիսի 7-ը

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)


Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I   I   I
(փոստային դասիչ)


Պետական ռեգիստրում գրանցման համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
4-ԳՏՀ
(տարեկան)


«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
24 դեկտեմբերի 2008 թ
թիվ  19-Ն որոշմամբ




 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ  ԲԵՐՔԻ ՏԱԿ ԿԱՏԱՐՎԱԾ ՑԱՆՔԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ
200  թ.

(հեկտար)

 

Ընդա-
մենը ցան-
ված է աշնա-
նա-
ցան հատի-
կի և կանաչ կերի համար

Որից՝

լրիվ
ոչըն-
չաց-
ված է
մինչև
գար-
նանա-
ցան մշակա-
բույ-
սերի ցան-
քի ավար-
տը

Պահպանվել է աշնանացան գարնանացանի վերջում հատիկի համար

Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ

 

Գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր

տեխնիկական մշակաբույսեր

ընդա-
մենը
տեխ-
նիկա-
կան
մշակա-
բույ-
սեր
(սյու-
նակ  24+
25+
26+
27)

կար-տոֆիլի գար-նան և ամռան տնկում

պարե-
նային-բոստա-
նային մշակա-
բույսեր

պարե-
նային-
բոստա-
նային
մշակա-
բույսերի սերմա-
դաշտեր

ցո-րեն

տարե-կան

գա-րի

ցո-րեն

տարե-կան

գա-րի

ընդա-մենը  (սյու-նակ 6
+7+8)

ցո-րեն

տա-րե-կան

գա-րի

վար-սակ

ընդա-
մենը
հատի-
կաըն-
դեղեն-
ներ
(սյու-
նակ 15+
16+
17+
18+
19)

այդ թվում

եգիպ-տացո-րենի հատի-կի հա-մար

հա-ճար

ընդա-
մենը
գարնա-
նացան
հացա-
հատի-
կային
և
հատի-
կաըն-
դեղա-
յին
մշակա-
բույ-
սեր
(սյու-
նակ
10+
11+
12+
13+
14+
20+
21)

ընդա-
մենը հացա-
հատիկ (սյու-
նակ 9+22)

ծխա-խոտ

խոր-դենի

կտավ-հատ

այլ
տեխ-
նիկա-
կան
մշա-
կա-
բույ-սեր

ոլոռ հա-տի-
կի հա-մար

լոբի հատի-
կի հա-
մար

սի-
սեռ

ոսպ

այլ հատի-
կաըն-դեղեն-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

  Ընդա-
մենը
                                                             

 

Գարնանացան մշակաբույսեր ընթացիկ տարվա բերքի տակ

ընդա-մենը բան-ջա-րա-նո-ցա-յին մշա-կա-բույ-սեր(սյու-նակ 32+
34+
35+
36+
37+
38+
39+
40+
41)

Գարնանացան մշակաբույսեր

Անցյալ տարիների
բազմամյա խոտեր

ընդա-մենը կերա-յին մշակա-բույ-սեր (սյու-նակ 49
+51)

ընդա-մենը ցանքա-յին տարա-ծութ-յունը
200 թ. բերքի տակ (սյու-նակ 9+50
+51)

ընդա-մենը ցանքա-յին տարա-ծութ-յունից(սյու-նակ 55) ցան-ված
այգա-միջյան տարա-ծութ-յուն-ներում

բացի
այդ բազ-մամյա խոտե-րի ենթա-ցանք

ընդա-մենը գարնա-նացան ցանքե-րից (սյու-նակ 50)
ցան-ված է ոչըն-չացած աշնա-նացանի տարա-ծութ-յան վրա

բանջարեղեն

կերային կուլտուրաներ

ընդա-մենը ընթա-ցիկ տա-րում ցան-ված կերա-յին մշակա-բույ-
սեր (սյու-նակ 44
+45
+46
+47
+48)

ընդա-մենը
գարնա-նացան(սյու-նակ 22+
28+
29+
30+
31+
42+
43+
49)

ընդա-մենը

որից

կա-ղամբ ընդա-մենը

այդ թվում՝
ծաղ-կա-կա-ղամբ

վա-րունգ

լո-լիկ

սե-ղա-նի ճա-կըն-դեղ

սե-ղա-նի գա-զար

գլուխ սոխ

կա-նաչ ոլոռ

սըխ-տոր

այլ բան-ջա-րե-ղեն

բան-ջա-րանո-ցային մշակա-բույ-սերի սերմա-դաշ-տեր

կերի արմա-տա-պտուղ-ներ՝ ներառ-յալ շաքա-րի ճակըն-դեղ անաս-նա-կերի
համար

ցան-քեր սիլոսի համար (առանց եգիպ-տա-ցորե-նի)

եգիպ-տա-ցո-րեն սիլո-սի և կա-նաչ կերի հա-մար

ընդա-մենը միամ-յա խո-տեր, ներառ-յալ խոտի և կանաչ կերի համար ցան-ված աշնա-նացան հացա-հա-տիկներ

Բազ-մամյա խոտե-րի մա-քուր ցանք

առ-վույտ

կորըն-գան

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

54

55

56

57

58

Ընդա-մենը

                                                     

Ղեկավար

_______________________
(Ազգանուն, անուն)

_______________________
(Ստորագրություն)

 

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 

_______________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն, Պաշտոն)


_______________________
(Հեռախոսահամար(ներ)


«__»  _________200__թ.
(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________________@__________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.10.2014, թիվ 35-Ն 13.11.2014, թիվ 19-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան