Գլխավոր տեղեկություն
Համար
N 526-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.07.2006-27.12.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.25/32(404) Հոդ.589
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2005 թվականի N 526-Ն

ԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 6
Երևան
 

  Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 28-ի N 526-Ն որոշման

 Կ Ա Ր Գ

ԿՆԻՔՆԵՐ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում են կնիքներ պատվիրելու թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ստորաբաժանումների կնիքներ պատվիրելու թույլտվությունները տալիս են այդ պետական կառավարման մարմինների ղեկավարները:

II. ԿՆԻՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՊԱՏՎԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

3. Սույն կարգի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում տրվում են պետական և ոչ պետական կնիքներ պատվիրելու թույլտվություններ:

4. Պետական են համարվում այն կնիքները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկեր և սույն կարգով նախատեսված վավերապայմաններ:

Ոչ պետական են համարվում առանց Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիքները, որոնց վրա նշված են կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը և սույն կարգով նախատեսված այլ տեղեկություններ:

5. Կնիքի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված նկարագրությանը:

6. Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիքը պետք է լինի կլոր: Շրջանի կենտրոնում արտացոլվում է պետական զինանշանը, իսկ շրջանագծի երկարությամբ գրվում է պատվիրատուի անվանումը:

7. Հայաստանի Հանրապետությունում պատվիրվող կնիքների և դրոշմակնիքների տեքստերը գրվում են հայերենով` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով (ընդհանուրը` ոչ ավելի, քան 3 լեզվով), եթե այդպիսի իրավունք տրված է կանոնադրությամբ, և կանոնադրությունում առկա են կազմակերպության անվանման օտարալեզու թարգմանություններ:

8. Իրավաբանական անձանց անվանումները (ամբողջությամբ կամ կրճատ) կնիքների և դրոշմակնիքների վրա պետք է փորագրվեն այնպես, ինչպես դրանք գրանցված են իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականում:

9. Ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների տեքստերում ներառվում են`

ա) «Հայաստանի Հանրապետություն» կամ «Հայաստան» բառերը` բացառապես այն դեպքերի, երբ դրանց անվանումներում առկա են «Հայաստանի Հանրապետություն» կամ «Հայաստան» բառերը.

բ) տվյալ պատվիրատուի անվանումը (ամբողջությամբ կամ կրճատ).

գ) հարկ վճարողի հաշվառման համարը.

դ) կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձանց լիցենզիաների համարները:

10. Ոչ պետական կնիքների և դրոշմակնիքների տեքստերում կարող են ներառվել`

ա) առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ապրանքային (սպասարկման) նշանները, եթե դրանք գրանցված են օրենքով սահմանված կարգով.

բ) խորհրդանիշը, եթե դա նախատեսված է պատվիրատուի կանոնադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ ցանկությամբ:

11. Անհատ ձեռնարկատիրոջ կնիքի տեքստում կարող է նշվել նաև անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության տեսակը (օրինակ, «աուդիտոր», «թարգմանիչ», «թերապևտ», «ատամնաբույժ» և այլն):

12. Թույլատրվում է պատվիրել միայն մեկական ռետինե և (կամ) մետաղական (ռելիեֆային) պետական կնիք:

Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի գրավոր հրամանով (նշելով նպատակը) թույլատրվում է պատրաստել լրացուցիչ պետական կնիք՝ «2» թվի նշումով:

13. Վկայականների և հատուկ անցագրերի համար թույլատրվում է պատվիրել մետաղյա, ռետինե կամ ճզմող մետաղյա (սեղմակավոր) փոքր կնիքներ:

14. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ պետական կնիքները գործածում են`

ա) իրավաբանական անձինք,

բ) անհատ ձեռնարկատերերը,

գ) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները` իրենց կանոնադրության մեջ նշված լինելու դեպքում,

դ) օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված (գրանցված) ներկայացուցչությունները և մասնաճյուղերը,

ե) օտարերկրյա դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները:

15. Սույն կարգի 14-րդ կետի «ա», «գ», «դ» և «ե» ենթակետերում նշված սուբյեկտները կարող են պատվիրել միայն մեկական ռետինե և (կամ) մետաղական (ռելիեֆային) ոչ պետական կնիք: Թույլատրվում է պատվիրել նույն բովանդակությամբ լրացուցիչ կնիք՝ «2» թվի և (կամ) տվյալ կնիքի օգտագործման նպատակից բխող բառի (բառերի) նշումով (օրինակ` «Պահեստ», «Մաքսային ձևակերպումների համար» և այլն):

16. Քաղաքացիներն անձնական օգտագործման նպատակով կարող են պատվիրել կնիք (դրոշմակնիք)՝ անձնական գրադարանների, ֆիլմաձայնադարանների, տեղեկատվության մեքենայական կրիչների (պնակիտների) և անձնական օգտագործման այլ առարկաների դրոշմավորման համար՝ առանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության:

17. Թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում պատրաստել դրոշմակնիքներ` առանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության թույլտվության, կազմակերպության ղեկավարի գրության հիման վրա:

Կնիքների պատվիրման թույլտվությունները Հայաստանի Հանրապետության կառավարության լիզորված պետական մարմնի կողմից գրանցվում են կնիքներ պատվիրելու թույլտվությունների հաշվառման մատյանում (N 1 ձև):

18. Կնիք պատրաստելու պատվերի թույլտվություն ստանալու համար (ձև N 2) կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերն իր պետական գրանցման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին է ներկայացնում սահմանված ձևի դիմում (N 3 ձև):

Իրավաբանական անձը և անհատ ձեռնարկատերը ներկայացնում են նաև`

ա) պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) հարկ վճարողի հաշվառման համար հարկ վճարողի հաշվի համար տրամադրելու մասին տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկանքը,

գ) իրավաբանական անձինք՝ կանոնադրության պատճենը,

դ) կնիքի կամ դրոշմակնիքի ուրվագիծը` մեկ օրինակից,

ե) սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում նաև՝ ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը,

զ) սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում նաև՝ լիզենզիայի պատճենը, եթե օրենքով սահմանված է, որ գործունեության այդ տեսակը ենթակա է լիցենզավորման,

է) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Կնիքը կամ դրոշմակնիքը պատվիրվում է կազմակերպությունը ներկայացնելու լիազորություն ունեցող անձի կողմից:

Կնիք պատվիրող անձը պատվերի թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին է ներկայանում անձնագրով:

19. Բժիշկները կնիք պատրաստելու պատվերի թույլտվություն ստանալու համար ներկայացնում են դիպլոմի պատճենը:

20. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, դատական մարմինները, դատախազության մարմինները, դատավորները, նոտարները, նոտարական պալատը, Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատը Հայաստանի Հանրապետության պետական կնիք պատրաստելու պատվերի թույլտվություն ստանալու մասին դիմումին կից ներկայացնում են միայն պատվիրվող կնիքի ուրվագիծը՝ մեկ օրինակից:

(20-րդ կետը լրաց. 01.06.06 N 745-Ն)

21. Օտարերկրյա կազմակերպությունները (դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններ) կնիք պատրաստելու պատվերի թույլտվություն ստանալու համար ներկայացնում են տվյալ կազմակերպության ղեկավարի դիմումը՝ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությունը: Այս դեպքում կնիքի կամ դրոշմակնիքի ուրվագծերը հաստատվում են տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից:

22. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան մարմնի կողմից պատվիրվող կնիքի ուրվագծի օրինակի վրա գրվում է՝ «Կից` N _______ թույլտվության»` նշելով պատվերի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Թույլտվության և ուրվագծի պատճենները թույլտվություն տվող` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինը յուրաքանչյուր եռամսյակ ուղարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական մարմին` կենտրոնացված հաշվառում իրականացնելու համար:

23. Հին կնիքների մաշվածության, որևէ պատճառով դրանց փոխարինման կամ պատվիրատուի վերանվանման դեպքերում նորերը պատվիրելու թույլտվությունները տրվում են թույլտվություն ձևակերպող Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմնի կողմից սահմանված անդորրագրի ձևով (N 4 ձև):

24. Պատվիրատուները նոր պատրաստված կնիքներն ու դրոշմակնիքներն ստանում են հին կնիքներն ու դրոշմակնիքները Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին հանձնելուց հետո:

25. Կնիքը կորցնելու դեպքում, բացի սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերից, նոր կնիքի պատրաստման թույլտվություն ստանալու համար ներկայացվում են նաև կնիքի կորստյան մասին հայտարարությունը և առնվազն 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող որևէ մամուլում տպագրված հայտարարությունը` տվյալ կնիքի կորստյան և այն անվավեր համարելու մասին: Այդ դեպքում նոր կնիքի վրա պարտադիր նշվում է «Կ» (կրկնօրինակ) տառը:

Կորած կնիքների և դրոշմակնիքների փոխարեն նորերը պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է ընդհանուր հիմունքներով:

26. Կնիքներ պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2 օրվա ընթացքում՝ 3 ամիս ժամկետով: Դիմումատուն 2 օրվա ընթացքում մերժում չստանալու դեպքում համարվում է թույլտվություն ստացած:

3 ամսվա ընթացքում արտադրամաս չդիմելու դեպքում կնիք պատվիրելու թույլտվությունը տրվում է ընդհանուր հիմունքներով: Թույլտվություն տալը գրավոր մերժվում է, եթե՝

ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

Թույլտվությունը մերժելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բնօրինակները չեն վերադարձվում:

27. Կնիքներ պատրաստելու պատվերի թույլտվություն տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

կնիքներ պատվիրելու թույլտվությունների հաշվառման


















 

Սկսված է

____ ____________200 թ.

Ավարտված է

____ ____________200 թ.

 

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Կնիքների տեսակները

Պատվիրատուի կամ լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը

Գանձվող պետական տուրքի չափը

Ամիսը, ամսաթիվը

           

Ձև N 2

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ___________________________________

(ոստիկանության մարմնի անվանումը)

 

_____ _______________ 200 թ.

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՔ N ____

 

կնիքներ պատրաստելու պատվերի

 

Տրված է __________________________________ (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ________________________________________

և լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը) ________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագիր տալու տարեթիվը և ում կողմից է տրվել) _________________________________________

(բնակության վայրի հասցեն)

 

Պատվիրելու_________________________________

(ըստ ներկայացվող ուրվագծերի _________________________________________

նշել պատվիրվող կնիքի ձևը և քանակը) _________________________________________

 

Պատվիրող անձի ______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Ուժի մեջ է _____ ______________ 200 թ.

 

Ստացա՝ __________________________________

(պատվիրողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ _________________________________

(ոստիկանության մարմնի անվանումը)

 

_____ ________________ 200 թ.

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N _____

 

կնիքներ պատրաստելու պատվերի

 

Տրված է __________________________________ (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը ________________________________________

և լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը) ________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագիր տալու տարեթիվը և ում կողմից է տրվել) _________________________________________

(բնակության վայրի հասցեն)

Պատվիրելու_________________________________

(ըստ ներկայացվող ուրվագծերի __________________________________________

նշել պատվիրվող կնիքի ձևը և քանակը) _________________________________________

 

Պատվիրող անձի ______________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ուժի մեջ է _____ ________________ 200 թ.

 

Պետ՝ _____________________________________ (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ձև N 3

_________________________________

(ոստիկանության մարմնի անվանումը)

 

___________________________________

ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը)

 

___________________________________

իրավաբանական անձի ղեկավարի, լիազորված

 

__________________________________

անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

 

 

Ումից

 

 

 

 

 

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը __________________________________

(կազմակերպության անվանումը կամ

 

______________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

__________________________________________________ համար

 

 

պատվիրել_________________________________________________

(պատվիրվող կնիքի տեսակը, ձևը, քանակը և պատվիրելու հիմքը)

 

_______________________________________________________

__________________________________________________ միջոցով

 (պատասխանատու անձը)

 

_____________________

_________________

(կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

                              

(ստորագրությունը)

 

 _____ ____________ 200 թ.

 

հեռ.` ___________________

 

Ձև N 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

_______________________________

(ոստիկանության մարմնի անվանումը)

 

_____ __________________ 200 թ.

 

 

ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ N ______

հին կնիքները հանձնելու

 

Ընդունված է ________________________________ (կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն և __________________________________________

լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը) __________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագիրը տալու տարեթիվը և ում կողմից է տրվել) __________________________________________

(բնակության վայրի հասցեն) __________________________________________

(նշել ոչնչացման ենթակա կնիքների ձևը և քանակը)

 

__________________________________________

 

__________________________________________

 

Ոչնչացման պատճառները _______________________

 

Հանձնված կնիքները ոչնչացվել են _________________

 

__________________________________________  (հանձնող անձի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

         

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________

(ոստիկանության մարմնի անվանումը)

 

 _____ __________________ 200 թ.

 

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ N ______

հին կնիքները հանձնելու

 

Ընդունված է ________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և

 __________________________________________

լիազորված անձի անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի կոդը, տալու տարեթիվը)

__________________________________________

(բնակության վայրը)

__________________________________________

(նշել ոչնչացման ենթակա կնիքների ձևը և քանակը)

 

__________________________________________

 

__________________________________________

 

Ոչնչացման պատճառները ________________________

 

Հանձնեց ___________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ընդունեց և ոչնչացրեց _________________________

                                  (պաշտոնը, ստորագրությունը, անունը,

                                հայրանունը, ազգանունը) __________________________________________

 

(հավելվածը լրաց. 01.06.06 N 745-Ն)