«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ձև թիվ 6-ՄԵՔՀ» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի։
Նախագահ |
Ս. Մնացականյան |
|
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2008 թ. դեկտեմբերի 24-ի թիվ 18-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ՄԵՔՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին» ձև թիվ 6-ՄԵՔՀ պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունում լրացվում է գյուղատնտեսական տեխնիկայի առկա քանակը, անկախ դրանց սեփականության ձևից, պատկանելությունից և սարքինության վիճակից:
5. «Տրակտորներ, ընդամենը»՝ թիվ 001 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորների թիվը, ներառյալ այն տրակտորները, որոնց վրա մոնտաժված են բուլդոզերներ, սկրեպերներ, առու փորողներ, ոռոգման մեքենաներ, արմատահանող հավաքողներ և այլն:
6. «Բեռնատար ավտոմեքենաներ»՝ թիվ 002 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող բեռնատար ավտոմեքենաների թիվը, ներառյալ ավտոցիստեռնները (բենզին, կաթ և այլն փոխադրող): Այն ավտոմեքենաները, որոնց վրա մոնտաժված են հատուկ հարմարանքներ (ավտոբենզին լիցքավորողներ, ինքնաշարժ կռունկներ) այս տողով չեն լրացվում:
7. «Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշի»՝ թիվ 003 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հացահատիկահավաք կոմբայնների թիվը:
8. «Տրակտորային կցասայլակներ»՝ թիվ 004 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող միայն տրակտորային կցասայլակների թիվը: Այս տողով, ավտոմոբիլային կցասայլերը ցույց չեն տրվում:
9. «Տրակտորային խոտհնձիչներ»՝ թիվ 005 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային կցովի, կախովի և կիսակախովի խոտհնձիչները (ներառյալ հնձիչ մանրացնողները և հնձիչ տափակեցնողները), որոնք նախատեսված են խոտի, կանաչ կերի և սիլոսի, եգիպտացորեն, արևածաղիկ և խոտաբույսեր հնձելու համար: Այս տողով չեն ընդգրկվում խուրձ կապող հնձիչները:
10. «Կերահավաք կոմբայններ՝ ներառյալ սիլոսահավաք»՝ թիվ 006 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կերահավաք (ներառյալ սիլոսահավաք) կոմբայնները:
11. «Կարտոֆիլահավաք կոմբայններ»՝ թիվ 007 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կարտոֆիլ հավաքող կոմբայնները: Այս տողով, կարտոֆիլ քանդող և տնկող մեքենաները ցույց չեն տրվում:
12. «Մամլիչ - բարդոձիչներ»՝ թիվ 008 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող մամլիչ -բարդոձիչները:
13. «Հատիկազտիչ մեքենաներ»՝ թիվ 009 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող հատիկազտիչ մեքենաները, ներառյալ հատիկ մաքրող- չորացնող կայանների ու կոմպլեքսների մաքրող մեքենաները:
14. «Տրակտորային շարքացաններ»՝ թիվ 010 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող շարքացանները:
15. «Տրակտորային գութաններ»՝ թիվ 011 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են միայն ընդհանուր օգտագործման, առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող տրակտորային գութանները, առանց ճահճային, այգիների և այլ գութանների:
16. «Կուլտիվատորներ»՝ թիվ 012 տողով, թիվ 1 և 2 սյունակներում, լրացվում են բոլոր մակնիշի առկա և դրանցից սարքին վիճակում գտնվող կուլտիվատորները, առանց հարթակտրիչների ու խորը փխրեցնողների:
|
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԻՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
առ 1-ը 200__ թ.
Ցուցանիշի անվանումը |
Տողի համարը |
Առկայությունը |
Որից՝ սարքին վիճակում |
Ա |
Բ |
1 |
2 |
Տրակտորներ-ընդամենը |
001 |
||
Բեռնատար ավտոմեքենաներ |
002 |
||
Հացահատիկահավաք կոմբայններ բոլոր մակնիշների |
003 |
||
Տրակտորային կցասայլակներ |
004 |
||
Տրակտորային խոտհնձիչներ |
005 |
||
Կերահավաք կոմբայններ՝ ներառյալ սիլոսահավաք |
006 |
||
Կարտոֆիլահավաք կոմբայններ |
007 |
||
Մամլիչ-բարդոձիչներ |
008 |
||
Հատիկազտիչ մեքենաներ |
009 |
||
Տրակտորային շարքացաններ |
010 |
||
Տրակտորային գութաններ |
011 |
||
Կուլտիվատորներ |
012 |
Ղեկավար |
_______________________ |
_______________________ |
Լրացնող |
_______________________ |
_______________________ |
|
|
Էլեկտրոնային փոստ __________________@__________________
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2012, թիվ 29-Ն | 01.01.2013, թիվ 18-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|