Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.02.2009-06.03.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.29/6(672) Հոդ.126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունվարի 2009 թվականի N 54-Ն

 

ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՇՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին ճանաչելու մասին» N 491-Ա որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) բեռնատար տրանսպորտային միջոցների լիազորված կշռման կայաններին ներկայացվող պահանջները, միջազգային հավաստագիր տալու և օգտագործելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.

3) բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթղթի նկարագիրը` համաձայն N 3 հավելվածի։

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման հավաստագիրը տրամադրող լիազորված կշռման կայաններն ընտրվում են մրցութային կարգով:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման հավաստագիր տրամադրող լիազորված կշռման կայանների ընտրության մրցութային կարգը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի ձևաթղթի տպագրման և ներդրման գործառույթների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից համապատասխան գումար հատկացնելու վերաբերյալ առաջարկություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 22

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 54-Ն որոշման

                                                                                          

ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ճանապարհներով միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելու համար նախատեսված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություններ), Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին պատկանող բեռնատար տրանսպորտային միջոցներին (այդ թվում` այլ պետություններում գրանցված) լիազորված կշռման կայանների կողմից միջազգային հավաստագիր տալու, այն օգտագործելու և լիազորված կշռման կայաններին ներկայացվող պահանջների մասին կարգը:

2. Բեռնատար տրանսպորտային միջոցի կշռման միջազգային հավաստագիրը (այսուհետ` հավաստագիր) տրվում է 2004 թվականի ապրիլի 16-ի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման միջազգային հավաստագրի կիրառման մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) անդամ պետությունների (այսուհետ՝ կողմեր) միջև սահմանների անցման ընթացակարգի պարզեցման և, մասնավորապես, կողմերի տարածքներում տրանսպորտային միջոցների բազմակի կշռումից խուսափելու նպատակով:

3. Հավաստագրի պատրաստման պատվիրատուն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է (այսուհետ` իրավասու մարմին), որը կարգավորում է նաև կշռման կայաններին բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման և հավաստագիր տալու, հաշվառելու և դրա շրջանառության հետ կապված այլ գործառույթներ:

4. Կշռման գործողությունները կատարում են իրավասու մարմնի կողմից կազմակերպված մրցութային կարգով անցած լիազորված կշռման կայանները, որոնց նույնականացման համար տրվում է արաբական թվանշաններով վեցանիշ ծածկագիր, իսկ կշռման կայանի աշխատողներին` արաբական թվանշաններով հնգանիշ ծածկագիր:

 

II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) բեռների միջազգային փոխադրում` կողմերի տարածքներում գրանցված տրանսպորտային միջոցներով բեռների փոխադրում` կողմերից առնվազն մեկի սահմանի հատմամբ, այդ թվում` դրանց տարածքներով տարանցիկ փոխադրում.

2) փոխադրող (տրանսպորտային օպերատոր)` բեռների փոխադրման համար անմիջապես պատասխանատու կամ, փոխադրման պայմանագրին համապատասխան, այդ փոխադրման համար երրորդ կողմ օգտագործող անձ.

3) հավաստագիր` տրանսպորտային միջոցների քաշային չափանիշների մասին հավաստի տվյալներ պարունակող փաստաթուղթ` տրված կողմերի իրավասու մարմինների լիազորած կշռման կայանի կողմից.

4) կշռման կայան` պետական ռեգիստրում գրանցված, իրավասու մարմնի կողմից անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, իրավասու մարմնի կողմից լիազորված կշռման կետ, որն իրականացնում է տրանսպորտային միջոցի կշռումը և տրամադրում է սահմանված նմուշի հավաստագիր.

5) բեռնատար տրանսպորտային միջոցների կշռում`միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի` մինչև բեռնումը կշռելը և հավաստագրի լրացման հետ կապված գործողությունները.

6) հսկիչ կշռում` տրանսպորտային միջոցի կշռում հետևյալ հանգամանքներում`

ա. երթևեկության փաստաթղթերում (միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագիր` «ՍՄՌ (CMR)», բեռների միջազգային ճանապարհային փոխադրագրքույկ «ԿԱՌՆԵՏ ՏԻՐ (CARNET TIR) և հավաստագրում նշված քաշային բնութագրերին անհամապատասխանության դեպքում,

բ. լրաբեռնման, մասնակի բեռնաթափման կամ այլ տրանսպորտային միջոցի վրա բեռի վերաբեռնման, ինչպես նաև բեռն այլ մաքսային ռեժիմիով վերահայտարարագրման դեպքերում,

գ. հավաստագրում նշված տվյալների և հսկվող տրանսպորտային միջոցի մասին տվյալների անհամապատասխանության դեպքում,

դ. հավաստագրում նշված տվյալներին հատուկ քաշային ցուցանիշների անհամապատասխանության դեպքում.

7) միջազգային ճանապարհային փոխադրում (այսուհետ` «ՏԻՐ (TIR)») մաքսայինընթացակարգ` բեռների միջազգային ճանապարհային փոխադրման` 1975 թվականի նոյեմբերի 14-ի «Միջազգային ճանապարհային փոխադրման գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրումների մասին» մաքսային կոնվենցիայով սահմանված բեռների միջազգային ճանապարհային փոխադրագրքույկի կիրառմամբ ընթացակարգ:

 

III. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Հավաստագրի ձևաթղթի տպագրման գործառույթներն իրականացնում է իրավասու մարմինը: Տպագրող կազմակերպությունից հավաստագրերն ստանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով հավաստագրերի պահպանման և հատկացման համար նշանակված նյութական պատասխանատու անձը:

7. Նյութական պատասխանատու անձն իրեն հանձնված հավաստագրերի համար վարում է առանձին հաշվառում` հավաստագրերի ստացման և հատկացման հաշվառման մատյանում` համաձայն N 1 ձևի։

8. Հավաստագրեր ստանալու նպատակով` լիազորված կշռման կայաններն իրավասու մարմին են ներկայացնում կշռման հավաստագրի ստացման մասին հայտը` համաձայն N 2 ձևի։

9. Հավաստագրերի պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձը հավաստագրերը բաց է թողնում կշռման կայաններին` դրանց պահպանման և բացթողման համար նշանակված նյութական պատասխանատու անձին, վերջինիս անունով դուրս գրված համապատասխան լիազորագիրը և անձնագիրը ներկայացնելու, ինչպես նաև ելքի ապրանքագրի ու համապատասխան հաշվապահական ձևակերպումների մասին վկայող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

10. Հավաստագրի ձևաթուղթը պատրաստվում է տպագրական եղանակով, այն համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ և ունի հաշվառման հերթական համար (վեցանիշ` արաբական թվանշաններով), ինչպես նաև պաշտպանվածության եռակի աստիճան: Հավաստագրի ձևաթուղթը տպագրվում և լրացվում է ռուսերենով:

11. Իրավասու մարմինը հավաստագրի ձևաթղթերը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ խիստ (հատուկ) հաշվառման փաստաթղթերի պահպանման համար սահմանված կարգով:

 

IV. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Տրանսպորտային օպերատորների կողմից հավաստագրի օգտագործումը կամավոր է:

13. Հայաստանի Հանրապետությունն ընդունում և ճանաչում է կողմերից որևէ մեկի կողմից տրված հավաստագիրը:

14. Հայաստանի Հանրապետության տարածքներում հավաստագրի կիրառումը կախված չէ այն տրամադրող պետությունից, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցի հաշվառումից, որն իրականացնում է «ՏԻՌ (TIR)» համակարգով կամ այլ ընթացակարգով իրականացվող միջազգային բեռնափոխադրում, որը բացառում է տրանսպորտային միջոցի բեռնախուց չթույլատրված մուտքը:

15. Տրանսպորտային միջոցի մուտք գործելու երկրում (անկախ դրա գրանցման երկրից) հավաստագիր տալու դեպքում համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող պետությունների տարածքից միջազգային տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելիս` Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի զանգվածը չափվում է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է տրանսպորտային միջոցի մուտքի համաձայնագրի կողմ առաջին պետություն:

16. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները ճանաչում են հավաստագրում պարունակվող տեղեկատվությունը` որպես հավաստի, և չեն իրականացնում լրացուցիչ կշռում:

17. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները կարող են հսկիչ կշռման միջոցով ստուգել տրանսպորտային միջոցի քաշը` տրանսպորտային օպերատորի պահանջով կամ հետևյալ հանգամանքներում`

1) հավաստագրում և ճանապարհային փաստաթղթերում (միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագիր` «ՍՄՌ (CMR)», բեռների միջազգային ճանապարհային փոխադրագրքույկ «ԿԱՌՆԵՏ ՏԻՐ (CARNET TIR) նշված քաշային տվյալների անհամապատասխանության դեպքում.

2) լրաբեռնման, մասնակի բեռնաթափման կամ այլ տրանսպորտային միջոցի վրա վերաբեռնման դեպքում, ինչպես նաև բեռն այլ մաքսային ռեժիմով վերահայտարարագրելու դեպքում.

3) հավաստագրում նշված տվյալների և հսկվող բեռնատար տրանսպորտային միջոցի մասին տեղեկությունների անհամապատասխանության դեպքում.

4) հավաստագրում նշված տվյալներին հատուկ քաշային ցուցանիշների անհամապատասխանության դեպքում.

5) երբ առկա են հիմնավոր կասկածներ կամ տեղեկություններ, տեղափոխվող տրանսպորտային միջոցների քաշային ցուցանիշների վերաբերյալ:

18. Հսկիչ կշռման արդյունքները գրանցվում են կշռման կայանի աշխատողի կողմից` հավաստագրի 10-րդ սյունակում: Հավաստագրի 10-րդ սյունակը հիմք է ծառայում կայանների գործունեության գնահատման համար` դրանց տրանսպորտային միջոցների կշռում կատարելու իրավունքի թույլտվություններ (արտոնագրեր) տալիս:

19. Հավաստագրի ձևակերպման համար կշռումը կատարվում է լիազորված կշռման կայանների կողմից` այն տրանսպորտային օպերատորի (վարորդի) հարցմամբ, որի բեռնատար ավտոտրանսպորտային միջոցը գրանցված է կողմերից մեկի տարածքում և այնպիսի արժողությամբ, որի չափը որոշվում է` ելնելով մատուցված ծառայությունների ծավալից:

20. Հավաստագրի 7.2-րդ և 7.3-րդ ենթակետերում նշված տվյալների և իրական քաշի միջև 2 տոկոսից ավելի տարբերության հայտնաբերման դեպքում պատասխանատվությունը կրում է փոխադրողը` կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան: Միջոցների կիրառման նպատակով` տվյալ փաստի մասին տեղեկությունը հաղորդվում է այն կողմերի իրավասու մարմիններին, որոնց տարածքներում տրվել է հավաստագիրը և գրանցված է տրանսպորտային միջոցը:

 

V. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Կշռման կայաններում պետք է օգտագործվեն այնպիսի կշեռքներ, որոնք իրենց ճշգրտությամբ պետք է համապատասխանեն 0,5, 1,0 և 2,0 ճշգրտության դասերի շարքին: Տեղադրված կշեռքներով ճանապարհի հատվածը պետք է ստուգաչափվի` նպատակ ունենալով ապահովել տրանսպորտային միջոցների կշռումը` թույլատրելի սահմանը չգերազանցող անճշտությամբ։

22. Կշռման համար սարքավորումը պետք է պահպանվի աշխատանքային վիճակում: Այն պետք է պարբերաբար ենթարկվի ստուգաչափման` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

23. Կշռման համար նախատեսված սարքավորումը և դրա առավելագույն թույլատրելի սխալանքը, ինչպես նաև չափումների կատարման մեթոդիկան պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (ՕՉՄԿ) հանձնարարականներին:

24. Տրանսպորտային միջոցների զանգվածի ֆիզիկական մեծության իրական նիշի որոշման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել այն նորմատիվ փաստաթղթերով, որոնք սահմանում են կշռման սարքավորումների ճշգրտության դասը և թույլատրելի անճշտության չափը (խորհուրդ չի տրվում թույլատրելի անճշտության օգտագործումը տրանսպորտային միջոցների կշռման ժամանակ` դրա կշռված քաշից այն հանելու միջոցով, քանի որ կշռման կայաններում կշռման սարքավորումները, գտնվելով թույլտվության սահմաններում, կարող են աշխատել բացասական կամ դրական ռեժիմով, ինչը կարող է հանգեցնել թույլատրելի անճշտության առավելագույն սահմանների բարձրացման):

 

VI. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Հավաստագիրը պարունակում է հետևյալ սյունակները և բաժինները:

1) Լրացվում է վարորդների կողմից` մինչև տրանսպորտային միջոցի կշռումը, 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում` ըստ հերթականության`

ա. տրանսպորտային օպերատորի անվանումը (լրիվ հասցեն` ներառյալ երկիրը),

բ. հեռախոսահամարը,

գ. ֆաքսի համարը,

դ. էլեկտրոնային փոստի հասցեն,

ե. բեռների միջազգային ճանապարհային փոխադրագրքույկ «ԿԱՌՆԵՏ ՏԻՐ (CARNET TIR)»(եթե կիրառելի է),

զ. միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագիր «ՍՄՌ (CMR) (եթե կիրառելի է),

է. ավտոմեքենայի և կցորդի գրանցման համարները,

ը. ավտոմեքենայի և կցորդի կախոցի համակարգը.

2) Լրացվում է լիազորված կշռման կայանի աշխատողի կողմից` 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակներում` ըստ հերթականության`

ա. բեռնատար տրանսպորտային միջոցի տեսակը,

բ. կամրջակի վրա ընկնող քաշի չափումը,

գ. ամբողջ քաշի չափումը,

դ. շարժիչին միացող վառելիքային բաքերի լցվածության աստիճանը,

ե. վառելիքային բաքերի լցվածության աստիճանը` ներառյալ սառեցման սարքավորման համար բաքերը,

զ. պահեստային անվադողերի քանակը,

է. կշռման ժամանակ տրանսպորտային միջոցում առկա մարդկանց թիվը,

ը. վերամբարձ սռնու առկայությունը.

3) Լրացվում է վարորդի կողմից` տրանսպորտային միջոցի կշռումից հետո, 9-րդ սյունակում`

ա. ամսաթիվը,

բ. տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) անունը, ազգանունը, հայրանունը,

գ. ստորագրությունը,

դ. դիտողություններ (եթե կան).

4) Լրացվում է լիազորված կշռման կայանի աշխատողի կողմից` բացառիկ (հսկիչ կշռման) դեպքում` 10-րդ սյունակում`

ա. կշռման կայան (ծածկագիրը, անվանումը, հասցեն` ներառյալ երկիրը, տարեթիվը, կշռման կայանի աշխատողի ազգանունը, ստորագրությունը),

բ. բացառիկ կշռման (ստուգիչ) արդյունքը և պատճառը:

 

VII. ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻՆ ԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԽԵՄԱՆԵՐԸ

 

26. Սույն կարգին կից տրանսպորտային միջոցների սխեմաները կրում են բացատրական բնույթ և պարունակում են բեռնատար տրանսպորտային միջոցների մոդելների սխեմատիկ պատկերները, որոնք պահանջվում է նշել հավաստագրի 7.1-ին ենթակետում (ձև N 5):

 

VIII. ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

27. Կշռման կայաններում հավաստագրերի ձևաթղթերի պահպանման համար նյութական պատասխանատու անձի կողմից վարվում է հաստատված հավաստագրերի հաշվառման և հատկացման մատյան` համաձայն N 3 ձևի։

28. Բեռնատար տրանսպորտային միջոցը կշռող և հավաստագիր լրացնող կշռման կայանի աշխատողի կողմից վարվում է բեռնատար տրանսպորտային միջոցի կշռման և հավաստագրերի օգտագործման հաշվառման մատյան` համաձայն N 4 ձևի։

29. Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխի սկզբում հավաստագրերի պահպանման համար նյութական պատասխանատու անձի կողմից բեռնատար տրանսպորտային միջոցը կշռող և հավաստագիր լրացնող կշռման կայանի աշխատողին տրամադրվում են հավաստագրեր, որի մասին հավաստագրերի հաշվառման և հատկացման (N 3 ձև) մատյանում համապատասխան նշումներ են կատարվում, որը հաստատվում է պատվիրատու և ստացող անձանց ստորագրություններով:

30. Աշխատանքային հերթափոխի ավարտից հետո հավաստագրերը լրացնող աշխատողները չօգտագործված հավաստագրերը վերադարձնում են, որի մասին հավաստագրերի հաշվառման և հատկացման (N 3 ձև) մատյանում համապատասխան նշումներ են կատարվում, որը հաստատվում է պատվիրատու և ստացող անձանց ստորագրություններով:

31. Արգելվում է հավաստագրերի օտարումը կամ այլ կերպ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

32. Կշռման կայաններում կայանի ղեկավարի հրամանով ստեղծված գույքագրման հանձնաժողովները յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը կատարում են իրենց կողմից ստացված, տրամադրված և մնացորդում առկա հավաստագրերի գույքագրում, որի արդյունքում տեղեկությունները ներառվում են կշռման կայանների կողմից կատարված աշխատանքների մասին իրավասու մարմին ներկայացվող հաշվետվության մեջ:

33. Կշռման կայանների լուծարման կամ գործունեության դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը կշռման կայանում, կայանի ներկայացուցիչների մասնակցությամբ, պարտադիր կատարում է չօգտագործված հավաստագրերի մնացորդների գույքագրում և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից սահմանված կարգով չօգտագործված հավաստագրերը հանձնում է հավաստագրերը պահպանելու և հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից նշանակված նյութական պատասխանատու անձին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 54-Ն որոշման

 

МЕЖДУНАРОДНЫЙ СЕРТИФИКАТ ВЗВЕШИВАНИЯ ГРУЗОВЫХ ТРАНСПОРТНЫХ СРЕДСТВ (МСВТС)

 

ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԿՇՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ (ԲՏՄԿՄՀ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 54-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՇՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԻ

 

1. Հավաստագրի վերին ձախ անկյունում տեղադրված է ԱՊՀ-ի խորհրդանիշը, որի ներքևի մասում գրված է «ԱՊՀ» հապավումը: Կենտրոնում`10 x 140 մմ չափի ուղղանկյուն` բաղկացած 2 մասից: Առաջին` ձախ մասում գրված են «ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԿՇՌՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ (ԲՏՄԿՄՀ)» բառերը, իսկ 2-րդ մասը բաժանված է 3 բջջի:

Վերևի ձախ բջջում տեղադրված է «ԱՄ» հապավումը, 2-րդ բջջում` «N 000000 200 թ.» թվերը, 3-րդ բջջում` «Երկրի ծածկագիրը, հավաստագրի համարը» բառերը:

2. Հավաստագրի 1-ին տողում գրված են «Լրացվում է վարորդի կողմից` մինչև տրանսպորտային միջոցի կշռումը» բառերը, որից հետո «1. Տվյալներ տրանսպորտային օպերատորի մասին» բառերը, ներքևում գծված է տող` «(տրանսպորտային օպերատորի անվանումը, լրիվ հասցեն` ներառյալ երկիրը)» բառերով, աջ մասում` «Հեռ.` ….», «Ֆաքս ….», «Էլեկտրոնային փոստ ….» բառերը:

3. 2-րդ կետում գրված են «2. Փոխադրման պայմանագրի համարը» բառերը, կենտրոնում` «CMR» հապավումը և 5 x 33 մմ չափի ուղղանկյուն, աջ մասում` «CARNET TIR» բառերը և 5 x 33 չափի ուղղանկյուն:

4. 3-րդ կետում գրված են «Տվյալներ բեռնատար տրանսպորտային միջոցի մասին» բառերը։

5. 3.1-ին կետում գրված են «3.1. գրանցման համարը», իսկ կենտրոնում` «Քարշակ/ավտոմոբիլ» բառերը, որի շարունակության վրա` 5 x 27 մմ չափի ուղղանկյուն, աջ մասում գրված են «Կիսակցորդ/կցորդ» բառերը, որի շարունակության վրա` 5 x 27 մմ չափի ուղղանկյուն:

6. 3.2-րդ կետում գրված են «3.2. կախոցային համակարգ*» բառերը, կենտրոնում` «Քարշակ/ավտոմոբիլ», աջ մասում` «Կիսակցորդ/կցորդ» բառերը, ներքևում` 3 x 3 մմ չափի 6 քառակուսի` յուրաքանչյուրի մոտ` համապատասխանաբար` «պնևմատիկ», «մեխանիկական», «այլ», «պնևմատիկ», «մեխանիկական», «այլ» բառերը:

7. Հավաստագրի 2-րդ տողը լրացված է «Լրացվում է լիազոր կշռման կայանի աշխատողի կողմից» բառերով:

8. 4-րդ կետը լրացված է «4. տվյալներ լիազոր կշռման կայանի մասին», ներքևում` տող` (ծածկագիրը, անվանումը և հասցեն` ներառյալ երկիրը) բառերով:

9. 4.1-ին կետը լրացված է «4.1. տվյալներ կշռման սարքավորման ճշտության աստիճանի մասին*» բառերով, ներքևում` 3 x 3 մմ չափի 4 քառակուսի «III աստիճան կամ ավելի բարձր և (կամ)», «<1», «2» նշումներով:

10. Աջ մասում` 5-րդ կետում գրված են «5. Կշռվող տրանսպորտային միջոցի համարը» բառերը, 5 x 57 մմ չափի ուղղանկյուն, ներքևում` 6-րդ կետում` «6. Հավաստագիրը տալու տարեթիվը (օրը, ամիսը, տարին)» բառերը, ներքևում`_______200 թ.» տող:

11. 7-րդ կետում գրված են «7. Կշռման արդյունքները (կշռման կայանի պաշտոնական բնօրինակը` կից հավելվածով)***» բառերը:

12. 7.1-ին կետում գրված են «7.1. բեռնատար տրանսպորտային միջոցի տեսակը» բառերը:

13. 7.2-րդ կետում գրված են «7.2. սռնիների վրա ընկնող կշիռը» բառերը, ներքևում` 16 x 160 մմ չափի աղյուսակ` բաղկացած 7 սյունակից, 5 տողից: 1-ին սյունակի 1-ին տողում գրված է «Լիսեռի համարը», 2-րդ տողում` «Անվային բանաձևը (միակի-Մ, զուգյակի-Զ)», 3-րդ տողում` «Սռնիների բեռնվածքը, կգ», 4-րդ տողում` «Սռնիների միջև եղած հեռավորությունը, մ», 5-րդ տողում` «Տանող սռնու համարը» բառերը: 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների 1-ին տողերում` համապատասխանաբար «1», «2», «3», «4», «5», «6» թվերը:

14. 7.3-րդ կետում` գրված են «7.3. լրիվ կշռի չափումը», որից աջ` «Քարշակ/բեռնատար ավտոմոբիլ» բառերը, ներքևում` 5 x 22 մմ չափի ուղղանկյուն, որից աջ` «Կիսակցորդ/կցորդ» բառերը, ներքևում` 5 x 48 մմ չափի ուղղանկյուն, որից աջ` «Տրանսպորտային միջոցի լրիվ քաշը» բառերը, ներքևում` 5 x 48 մմ չափի ուղղանկյուն:

15. 8-րդ կետում գրված են` «8. Յուրահատուկ կշռային բնութագրեր» բառերը:

16. 8.1-ին կետում գրված են «8.1. շարժիչի հետ միացված վառելիքի բաքի լցվածության աստիճանը*», ներքևում` 3 x 3 մմ չափի 4 քառակուսի` յուրաքանչյուրի մոտ` համապատասխանաբար` «1/4», «1/2», «3/4», «1/1» թվերը:

17. 8.2-րդ կետում գրված են «8.2. վառելիքի բաքի լցվածության աստիճանը` ներառյալ սառեցման հարմարանքի համար նախատեսված բաքի լցվածության աստիճանը*» բառերը, ներքևում` 3 x 3 մմ չափի 4 քառակուսի` յուրաքանչյուրի մոտ` համապատասխանաբար «1/4», «1/2», «3/4», «1/1» թվերը:

18. Աջ մասում 8.3-րդ կետում գրված են «8.3. պահեստային անիվների քանակը» բառերը և 12 x 15 մմ չափի 2 տողից բաղկացած ուղղանկյուն:

19. 8.4-րդ կետում գրված են «8.4. կշռման ժամանակ տրանսպորտային միջոցում առկա մարդկանց թիվը» բառերը:

20. 8.5-րդ կետում գրված են «8.5. բարձրացվող սռնիների առկայությունը*» բառերը, 3 x 3 մմ չափի 2 քառակուսի` յուրաքանչյուրի մոտ` համապատասխանաբար` «այո» կամ «ոչ»` նշումների համար:

21. Ներքևում գրված են «Այսուհետ հայտարարում եմ, որ նշված կշռման գործողություններն իրականացվել են լիազոր կայանում ներքոստորագրյալների կողմից և ճիշտ են» բառերը, որից աջ` «(ստորագրությունը)» և «Կ. Տ.», ներքևում` «(լիազոր կշռման կայանի աշխատողի ազգանունը և անձնական ծածկագիրը)» բառերով տող:

22. Հավաստագրի 3-րդ տողում գրված են` «Լրացվում է վարորդի կողմից` տրանսպորտային միջոցի կշռումից հետո» բառերը:

23. 9-րդ կետում գրված են «9. 1-8 սյունակների ճշտության հաստատում

Ես հայտարարում եմ, որ`

- տրանսպորտային միջոցի կշռումն իրականացվել է վերը նշված կշռման կայանում,

-1-8 սյունակներում լրացված տեղեկությունները կատարվել են առանց սխալի» բառերը, դիմացը տեղադրված է տող` «(տարեթիվը)» բառով, ներքևում` «(տրանսպորտային միջոցի վարորդի (վարորդների) ազգանունը, անունը, հայրանունը)» (ստորագրությունը) բառերով տող:

24. 4-րդ տողում գրված են «Լրացվում է լիազոր կշռման կայանի աշխատողի կողմից` բացառիկ (ստուգիչ) դեպքում» բառերը:

25. 10-րդ կետում` «10. Տարեթիվը, ստուգիչ կշռում կատարած աշխատողների անունները և ստորագրությունները: Ծանոթագրություն (ստուգիչ կշռման արդյունքը)» բառերը, ներքևում` «Կշռման կայան» բառերը, տող` «(ծածկագիրը, անվանումը և հասցեն` ներառյալ` երկիրը)», «(տարեթիվը)», «(կշռման կայանի աշխատողի ազգանունը)», «(ստորագրությունը)» և «Կ.Տ.» բառերով: Ներքևում գրված են «Բացառիկ կշռման (ստուգիչ) արդյունքը և պատճառը» բառերը, որից հետո գծված է 3 տող:

26. Հավաստագրի վերջում գրված է` «Անհրաժեշտը նշել Ներմուծեք նկարագրությունը_309 նշանով,

**Նշվում է լիազոր կշռման կայանի հերթական համարը, որը լիազորված է Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրել հավաստագիր***, կցվում է հավաստագրի անդորրագիրը» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ
 

ՍՏԱՑՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ

ՄՆԱՑԱԾ
ՀԱՎԱՍՏԱ-ԳՐԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ
ՔԱՆԱԿԸ
(հատ)

ՍՏԱՑՄԱՆ
ԱՆԴՈՐՐԱԳՐԻ

ՔԱՆԱԿԸ
(հատ)

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ
ՀԱՄԱՐՆԵՐԸ

ՊԱՏՎԻ-ՐԱՏՈՒ ԱՆՁԻ
ՍՏՈՐԱ-
ԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ

ԲԱՑԹՈՂՄԱՆ
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

ՔԱՆԱԿԸ
(հատ)

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ
ՀԱՄԱՐՆԵՐԸ

ՊԱՏՎԻ-
ՐԱՏՈՒ ԱՆՁԻ
ՍՏՈՐԱ-
ԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ

ՍՏԱՑՈՂ
ԱՆՁԻ
ՍՏՈՐԱ-ԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ

ՀԱՄԱՐԸ

ԱՄՍԱ-ԹԻՎԸ

ԱՌԱ-ՋԻՆԸ

ՎԵՐՋԻՆԸ

ՀԱՄԱՐԸ

ԱՄՍԱ-ԹԻՎԸ

ԱՌԱ-ՋԻՆԸ

ՎԵՐ-ՋԻՆԸ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1.

                             

2.

                             

3.

                             

4.

                             

5.

                             

6.

                             

7.

                             

8.

                             

9.

                             

10.

                             

11.

                             

12.

                             

13.

                             

14.

                             

15.

                             

16.

                             

17.

                             

18.

                             

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ԿՇՌՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ _____________________________

 

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ______________________________________

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ _____________________________________

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ __________________________________

 

ՏԱԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ ____________

 

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ _________ ՖԱՔՍԸ________ ԷԼ. ՓՈՍՏԸ _______

 

 

Խնդրում եմ _________________________________տարածքում

(տարածաշրջանի անվանումը)

 

բեռնատար տրանսպորտային միջոցների կշռման նպատակով մեր կայանին

 

հատկացնել ______ (________) հատ միջազգային հավաստագիր:

                    (թվերով)     (տառերով)

 

Հավաստագրերի պահպանման, օգտագործման և հաշվառման կարգի պահպանումը երաշխավորում եմ:

 

_____      _________        ____________________

(պաշտոնը)     (ստորագրությունը)             (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ

 

ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ______________________

1. Ստացված հավաստագրերը

NN
ը/կ

ՍՏԱՑՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳԻՐԸ

ՔԱՆԱԿԸ
(հատ)

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ
ՀԱՄԱՐՆԵՐԸ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ԱՆՁԻ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՐԸ

ԱՄՍԱԹԻՎԸ

ԱՌԱՋԻՆԸ

ՎԵՐՋԻՆԸ

1

2

3

4

5

6

7

8

1.

             

2.

             

3.

             

4.

             

5.

             

6.

             

7.

             

8.

             

9.

             

10.

             

11.

             

12.

             

13.

             

14.

             

15.

             

16.

             

17.

             

18.

             

2. Բաց թողնված և վերադարձված հավաստագրերը

NN
ը/կ

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ

ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

ՄՆԱՑԱԾ
ՀԱՎԱՍՏԱ-
ԳՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՔԱՆԱԿԸ
(հատ)

ԲԱՑԹՈՂ-ՄԱՆ
ԱՄՍԱ-
ԹԻՎԸ

ՔԱՆԱԿԸ
(հատ)

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ
ՀԱՄԱՐՆԵՐԸ

ՊԱՏՎԻ-
ՐԱՏՈՒ

ԱՆՁԻ
ՍՏՈՐԱ-
ԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ

ՍՏԱՑՈՂ
ԱՆՁԻ
ՍՏՈՐԱ-ԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ

ՔԱՆԱԿԸ
(հատ)

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ
ՀԱՄԱՐՆԵՐԸ

ՊԱՏՎԻ-ՐԱՏՈՒ
ԱՆՁԻ
ՍՏՈՐԱ-ԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ

ՍՏԱՑՈՂ
ԱՆՁԻ
ՍՏՈՐԱ-ԳՐՈՒ-ԹՅՈՒՆԸ

ԱՌԱ-
ՋԻՆԸ

ՎԵՐՋԻ-ՆԸ

ԱՌԱ-ՋԻՆԸ

ՎԵՐ-ՋԻՆԸ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

1.

                       

2.

                       

3.

                       

4.

                       

5.

                       

6.

                       

7.

                       

8.

                       

9.

                       

10.

                       

11.

                       

12.

                       

13.

                       

14.

                       

15.

                       

16.

                       

17.

                       

18.

                       

Ձև N 4

Մ Ա Տ Յ Ա Ն

ԲԵՌՆԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԿՇՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ _______________

ԿՇՌՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ ____________________

ԿՇՌՈՒՄ ԿԱՏԱՐՈՂ ԱՇԽԱՏՈՂԻ ԱԶԳԱՆՈՒՆԸ___________________ ԵՎ ԾԱԾԿԱԳԻՐԸ _______________

1. Ստացված հավաստագրերը

NN
ը/կ

ԱՄՍԱԹԻՎԸ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ
ՀԱՄԱՐԸ

ԾԱՆՈԹԱԳՐՈՒ-
ԹՅՈՒՆ

ՄԱԿՆԻՇԸ

ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԸ

ԹՈՂԱՐԿՄԱՆ
ՏԱՐԵԹԻՎԸ

ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ
ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԵՐԿԻՐԸ

1

2

3

4

5

6

7

8

9

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

               

6.

               

7.

               

8.

               

9.

               

10.

               

11.

               

12.

               

13.

               

14.

               

15.

               

16.

               

17.

               

18.

               

Ձև N 5

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԽԵՄԱՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԼՐԱՑՆԵԼ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ 7.1-ԻՆ ՍՅՈՒՆԱԿՈՒՄ