ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով):
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
2008 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում համաձայնագրի 3-րդ հոդվածի 16-րդ կետի «ա» ենթակետի դրույթները չկիրառել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: