Գլխավոր տեղեկություն
Համար
N 1572-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.75
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1572-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 557 ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 557 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում առաջարկվող օպտիմալացման գործընթացի «Բերդի վարչատարածք» բաժնում ուժը կորցրած ճանաչել 1-ին և 2-րդ կետերը.

2) «Բերդի վարչատարածք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4. Լուծարել «Բերդի մանկական պոլիկլինիկա» և «Մովսեսգեղի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները».

3) ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում առաջարկվող օպտիմալացման գործընթացի «Նոյեմբերյանի վարչատարածք» բաժնում ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը և 2-րդ կետին հետևող աղյուսակում «Բագրատաշենի ԳԲԱ», «Զորականի ԳԲԱ», «Բերդավանի ԳԲԱ» և «Ոսկևանի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները պոլիկլինիկային միացնելու վերաբերյալ տողերը.

4) «Նոյեմբերյանի վարչատարածք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

«3. Լուծարել «Նոյեմբերյանի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Բագրատաշենի ԳԲԱ», «Բերդավանի ԳԲԱ», «Զորականի ԳԲԱ», «Ոսկևանի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները»:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին ստեղծել լուծարման հանձնաժողովներ և ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված լուծարման գործընթացների իրականացումը` մինչև 2009 թվականի փետրվարի 28-ը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի «Աշտարակի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հիվանդանոցային ծառայությունները (մահճակալների թիվն օպտիմալացնելուց հետո) կենտրոնացնել հիվանդանոցի N 1 մասնաշենքում: Արդյունքում ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել հիվանդանոցի հիմնական մասնաշենքը` շուրջ 2000 քառ. մետր` բաժնետոմսերի հետգնման և մարման ճանապարհով նվազեցնելով «Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը».

2) որոշման N 4 հավելվածի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Գավառի տարածաշրջան» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գավառում գործում են «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը:

Որոշվում է`

1. «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գանձակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն և «Լճափի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծված ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

2. «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունները և համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, ուռոլոգ, վիրաբույժ) տեղափոխել «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն` առանց հիվանդանոցի գույքի կազմի փոփոխության:

3. Միաձուլման ձևով վերակազմակերպել «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը` ստեղծելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին:

4. «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել նախկին «Գավառի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ տուբերկուլոզային և ինֆեկցիոն ծառայությունները` նախկին «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մասնաշենքից առանձնացված` շուրջ 1935 քառ. մետր մակերեսով ինֆեկցիոն մասնաշենքում, որտեղ էլ կազմակերպել խորխի բակտերիոսկոպիկ հետազոտման լաբորատորիա:

Աղյուսակում ներկայացված է «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախատեսվող մահճակալային հզորությունը`

 

«Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների ներկա քանակը
(2007թ. դրությամբ)

Մահճակալների ներկա զբաղվածության տոկոսը

Մահճակալների առաջարկվող թիվը

Վիրաբուժական

25

52

25

Թերապևտիկ

15

37

15

Մանկական

10

27

10

Ինֆեկցիոն

5

57

5

Տուբերկուլոզ

15

18

15

Մանկաբարձագինեկոլոգիական

40

32

30

 Ընդամենը

110

36

100

 

5. Նախկին «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության հիմնական մասնաշենքից շուրջ 6762 քառ. մետր մակերեսով տարածք ազատել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

6. «Գավառի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տուբերկուլոզային կաբինետը վերանվանել տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` վերապահելով նրան դիսպանսեր հսկողության գործառույթ»,

բ. «Մարտունու տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Օպտիմալացնել «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայություններն ու մահճակալների թիվը` համաձայն ներկայացված կառուցվածքի`

 

«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ստացիոնար ծառայություններ

Մահճակալների ներկա թիվը

Մահճակալների ծանրաբեռնվածության տոկոսը (2007 թվականի դրությամբ)

Մահճակալների առաջարկվող թիվը

Վիրաբուժական

40

95

50

Թերապևտիկ

30

28

20

Մանկական

15

47

15

Ինֆեկցիոն

15

59

10

Վերակենդանացման

(5)

-

(5)

 Ընդամենը

100

61

95

 

Աղյուսակում վերակենդանացման մահճակալների թիվը մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս` հաշվի չի առնվել»,

գ. «Սևանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետում ներառված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

«Սևանի հիվանդանոց» ՓԲԸ-ի բաժանմունքները

Մահճա-կալների ներկա թիվը

Մահճակալների ծանրաբեռնվածության տոկոսը (2007 թվականի դրությամբ)

Մահճակալների առաջարկվող թիվը

Վիրաբուժական

25

55

25

Թերապևտիկ

10

65

10

Մանկական

5

81

5

Ինֆեկցիոն

3

100

5

Մանկաբարձագինեկոլոգիական

15

60

15

Վերակենդանացման

(2)

-

(2)

                Ընդամենը

58

65

60

 »,

 

դ. «Սևանի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ե. «Սևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1. «Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունները և համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, ուռոլոգ, վիրաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ) տեղափոխել «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն` առանց հիվանդանոցի գույքի կազմի փոփոխության»,

զ. «Ճամբարակի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված գործընթացների արդյունքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգում կգործեն`

2 հիվանդանոց` Վարդենիսում և Սևանում,

2 բժշկական կենտրոն` Գավառում և Մարտունիում,

3 պոլիկլինիկա` Գավառում, Վարդենիսում և Սևանում,

1 ծննդատուն` Մարտունիում,

2 առողջության կենտրոն` Վարդենիկում և Ճամբարակում,

30 առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում:

Ծառայությունների առաջարկվող վերակազմակերպման արդյունքում մահճակալային ֆոնդն առկա 504 մահճակալից կկրճատվի 355-ի (Գավառ` 100, Մարտունի` 135` ներառյալ` Վարդենիկը), Վարդենիս` 30, Սևան` 60, Ճամբարակ` 30): Կազատվի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կհանձնվի շուրջ 11000 քառ. մետր մակերեսով տարածք».

3) որոշման N 5 հավելվածի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Վանաձոր քաղաք» բաժնի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մանկական և մեծահասակների ծառայությունները կենտրոնացնել մանկական մասնաշենքում: «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության մեծահասակների մասնաշենքը` շուրջ 2000 քառ. մետր մակերեսով տարածք, ազատել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,

բ. «Թումանյանի տարածաշրջան» բաժինը լրացել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1 «Ախթալայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել շուրջ 3464 քառ. մետր մակերեսով տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Ախթալայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,

գ. «Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մահճակալային ֆոնդը 845-ից կկրճատվի 525-ի, կազատվի շուրջ 7800 քառ. մետր տարածք».

4) որոշման N 6 հավելվածի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի

առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Իջևանի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «Իջևանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընտանեկան բժիշկներին և ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունները համապատասխանաբար ամբուլատոր նեղ մասնագետներին (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, բժիշկ-լաբորանտ և ֆունկցիոնալ դիագնոստիկայի մասնագետներ (ռենտգենոլոգ, գաստրոսկոպիստ-կոլոնոսկոպիստ, սոնոգրաֆիստ) տեղափոխել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել նշված ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայությունների գույքը և հանձնել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

«Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` վերապահելով նրան առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական արտահիվանդանոցային ծառայությունների իրականացման գործառույթներ (ինֆեկցիոնիստ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, ակնաբույժ, բժիշկ-լաբորանտ և ֆունկցիոնալ դիագնոստիկայի մասնագետներ (ռենտգենոլոգ, գաստրոսկոպիստ-կոլոնոսկոպիստ, սոնոգրաֆիստ):

«Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը տեղափոխել «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի շենք` ազատելով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելով նախկին «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենքը:

«Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել պոլիկլինիկայի մասնաշենքը և սեփականության իրավունքով հանձնել «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնելով «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:»,

գ. «Բերդի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. «Այգեձորի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար բաժնում նախատեսել 4 անհետաձգելի բուժօգնության մահճակալ (2` մանկական և 2` մեծահասակների)»,

դ. «Բերդի տարածաշրջան» բաժնի 9-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջարկվող օպտիմալացման գործընթացների արդյունքում մարզում կգործեն`

4 բժշկական կենտրոն` Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում և Բերդում,

3 առողջության կենտրոն` Արծվաբերդում, Աչաջրում և Այգեձորում,

19 առողջության առաջնային պահպանման կենտրոն` Իջևանում և գյուղական վայրերում:

Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 264 (40` Դիլիջան, 80` Իջևան, 55` Նոյեմբերյան, 60` Բերդ, 5` Աչաջուր, 20` Արծվաբերդ, 4` Այգեձոր), կազատվի 4 մասնաշենք (Դիլիջանի հիվանդանոցի վիրաբուժական, Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման, Նոյեմբերյանի և Բերդի պոլիկլինիկաների շենքերը».

5) որոշման N 7 հավելվածի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Աբովյանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետում «(1300 քմ)» թիվը փոխարինել «(շուրջ 2500 քմ)», 4-րդ կետում` «510 քմ» թիվը փոխարինել «շուրջ 367 քմ» և 8-րդ կետում` «շուրջ 1700 քմ» բառերը փոխարինել «շուրջ 2867 քմ» բառերով,

բ. «Աբովյանի տարածաշրջան» բաժնի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Բաժնետոմսերի հետգնման և մարման եղանակով նվազեցնել «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,

գ. «Հրազդանի տարածաշրջան» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության մեկ` մանկաբարձական բաժնում միավորել ծննդաբերական և հղիության պաթոլոգիայի բաժինները` 25 մահճակալով, իսկ գինեկոլոգիական մահճակալների թիվը հասցնել 10-ի: Այսպիսով, մահճակալների ընդհանուր թիվը կկազմի 35` առկա 60-ի փոխարեն: «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով վերջինս «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,

դ. «Հրազդանի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետում «850 քառ. մետր» բառերը փոխարինել «շուրջ 604 քառ. մետր» բառերով,

ե. «Հրազդանի տարածաշրջան» բաժնի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցային մահճակալների թիվը կրճատել 75-ով` սահմանելով 80 մահճակալ` համաձայն ներկայացված կառուցվածքի`

 

 Բուժհիմնարկը

Ներկա բաժանմունքները

Մահճակալների ներկա թիվը

Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը (%)

Մահճակալների առաջարկվող թիվը

«Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

վիրաբուժական

40

40

20

թերապևտիկ

30

45

20

մանկական

10

27

ինֆեկցիոն

15

20

5 (ինֆեկցիոն հիվանդասենյակ)

 

մանկաբարձական

20

62

25

 

հղիության պաթոլոգիայի

20

15

 

գինեկոլոգիական

20

32

10

 

վերակենդանացման

(6)

 

(5)

 Ընդամենը

 

155

37

80

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի և մահճակալների ծանրաբեռնվածության հաշվարկ կատարելիս` հաշվի չի առնվել:

6. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 1-4-րդ մասնաշենքերի 1-3-րդ հարկերում` ազատելով բոլոր 4 մասնաշենքի 4-րդ հարկերն ամբողջությամբ: Ազատել նախկին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության շենքը` շուրջ 2300 քառ. մետր մակերեսով, և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

7. «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ազատված 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Հրազդանի բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որը ներկայումս տեղակայված է Հրազդանի N 2 միջնակարգ դպրոցի շենքում»,

զ. «Հրազդանի տարածաշրջան» բաժնի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

է. «Նաիրիի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Նաիրիի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Նաիրիի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները կենտրոնացնել հիվանդանոցի գլխավոր և պոլիկլինիկական մասնաշենքերում` միավորելով մեծերի և մանկական թերապևտիկ բաժանմունքները, մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքները, իսկ ինֆեկցիոն բաժանմունքը վերածել ինֆեկցիոն պալատի` միաժամանակ կրճատելով ստացիոնար մահճակալների ընդհանուր թիվը և հասցնելով այն 40-ի (թերապևտիկ` 15, վիրաբուժական` 10, մանկաբարձ-գինեկոլոգիական` 12, ինֆեկցիոն` 3):

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմում նախատեսվում է ստեղծել մեկ ախտորոշիչ կենտրոն` ստացիոնար և ամբուլատոր ծառայությունների համար, իսկ պոլիկլինիկայի նեղ մասնագետներին ինտեգրել հիվանդանոցի կազմ:

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մասնաշենքը` շուրջ 2500 քառ. մետր մակերեսով տարածք, ազատել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Ներկայացված է «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ստացիոնար ծառայությունների առաջարկվող կառուցվածքը`

 

Բուժհիմնարկը

Բաժան-
մունքները

Մահճակալների ներկա թիվը

Մահճակալների ներկա ծանրաբեռնվածությունը
(%)

Մահճակալների առաջարկվող թիվը

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

թերապևտիկ

20

31

15

մանկական

5

40

վիրաբու-ժական

15

27

10

մանկաբար-ձական

10

55

12

 

գինեկոլո-գիական

10

18

ինֆեկցիոն

5

34

3 (ինֆեկցիոն հիվանդասենյակ)

 Ընդամենը

 

65

33

40

 

ը. «Նաիրիի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այսպիսով, նկարագրված օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մարզի առողջապահական համակարգում կգործեն`

1 ծննդատուն (Աբովյանում),

1 պոլիկլինիկա (Նոր Հաճն),

4 բժշկական կենտրոն (Աբովյան, Հրազդան, Չարենցավան և Նաիրի),

1 ընտանեկան բժշկության կենտրոն` Գառնիում,

32 առողջության առաջնային պահպանման կենտրոն (ներառյալ Բյուրեղավանը և Արգելը):

Ծրագրի արդյունքում ընդհանուր մահճակալային ֆոնդը 473-ից կկրճատվի 250-ի, և կօտարվի շուրջ 8500 քառ. մետր մակերեսով տարածք».

6) որոշման N 9 հավելվածի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «Գյումրի քաղաք» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները ՝ 60 մահճակալ (25՝ թերապևտիկ և 35՝ սրտաբանական) տեղակայել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնաշենքում՝ ազատելով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնելով ֆիզիոթերապևտիկ բաժանմունքների, թերապևտիկ բաժանմունքի, կաթսայատան, լվացքատան, ավտոտնակների և դիահերձարանի մասնաշենքերը՝ շուրջ 3804 քառ. մետր տարածք: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մահճակալների թիվը կրճատել 20-ով և այն հասցնել 70-ի: «Գյումրու մաշկավեներաբանական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել: Լուծարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը: Գյումրի քաղաքի պոլիկլինիկաներում ստեղծել մաշկավեներաբանական կաբինետներ»,

բ. «Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիայի մասնաշենքը` 863 քառ. մետր մակերեսով տարածք ազատել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,

գ. «Գյումրի քաղաք» բաժնի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության` ստեղծելով մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ` նախատեսելով 30 մահճակալ:

4. Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

Նոր ստեղծված «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքի հարևանությամբ կառուցվելիք նոր մասնաշենքում: Ազատել և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնել նախկին «Շիրակի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության մասնաշենքերը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնել «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության թերապևտիկ և սրտաբանական ծառայությունները: «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել և «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել թերապևտիկ և սրտաբանական ծառայություններին ամրացված գույքը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Գյումրու Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և նոր բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Արդյունքում` «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում նախատեսել 200 մահճակալ (թերապևտիկ` 50, սրտաբանական` 50, վիրաբուժական` 100):»,

դ. «Գյումրի քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը «Գյումրու Աամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` բացելով նոր` վերականգնողական բաժանմունք` արդյունքում «Գյումրու վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա վերականգնողական և հեմոդիալիզի բաժանմունքներ:»,

ե. «Գյումրի քաղաք» բաժնի 8-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Գյումրի քաղաքի հիվանդանոցային հաստատությունների առկա և նախատեսվող մահճակալային հզորությունները

Գյումրու բժշկական կենտրոն` կազմված Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, Գյումրու Սամարիթեր և Շիրակի մարզային հիվանդանոցների ծառայություններից

Բաժանմունքներ

Մահճա-կալների
առկա թիվը

Մահճակալ-
ների ծանրա-բեռնվա-
ծությունը
(%)

Մահճա-
կալների
առաջարկվող թիվը

թերապևտիկ (Շիրակի մարզային հիվանդանոց)

30

30

50

թերապևտիկ (Գյումրու Սամարիթեր հիվանդանոց)

35

48

սրտաբանական (Շիրակի մարզային հիվանդանոց)

30

59

50

սրտաբանական (Գյումրու Սամարիթեր հիվանդանոց)

35

31

վիրաբուժական` ներառյալ

100

 

100

 

ընդհանուր վիրաբուժական` անոթային, ակնաբուժական քիթ-կոկորդ-ականջաբանական, նեյրովիրաբուժական, ուռոլոգիական (վիրաբուժական)

50

35

50

վնասվածքաբանական (Գյումրու
Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց)

50

63

50

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

(14)

 

(8` թերապևտիկ, 6 վիրաբուժական)

 ընդամենը

230

 

200

Ուռուցքաբանական դիսպանսեր

 ընդամենը

30

 

30

օնկոլոգիական

20

99

20

ճառագայթային

10

61

10

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց

մանկական սոմատիկ (Ավստրիական մանկական)

35

74

35

մանկական վիրաբուժական (Ավստրիական մանկական)

30

46

35

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

0

0

30

վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման

(10)

 

(4 մանկաբարձ-գինեկոլոգիական և 6` մանկական)

 ընդամենը

65

 

100

Ինֆեկցիոն հակատու-բերկուլոզային հիվանդանոց

 ընդամենը

75

 

75

ինֆեկցիոն

40

55

40

հակատուբերկուլոզային

35

59

35

Հոգեկան առողջության կենտրոն

հոգեբուժական

65

100

65

Գյումրու ծննդատուն

մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

30

45

30

 Ընդամենը` Գյումրի քաղաքում

 

495

 

500

 

Աղյուսակում ներկայացված վերակենդանացման մահճակալների թիվը հիվանդանոցի մահճակալների ընդհանուր թվի հաշվարկ կատարելիս` հաշվի չի առնվել»,

զ. «Մարալիկի տարածաշրջան» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Մարալիկի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Մարալիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` 10 մահճակալ հզորությամբ (մանկաբարձական` 5, թերապևտիկ` 3 և մանկական` 2)»,

է. «Ամասիայի տարածաշրջան» բաժնի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օպտիմալացման նշված գործընթացների արդյունքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում կգործեն հետևյալ բժշկական հաստատությունները`

2 հիվանդանոց` Գյումրիում (Գյումրու ավստրիական մոր և մանկան հիվանդանոց և Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց),

5 պոլիկլինիկա` Գյումրիում,

1 ծննդատուն` Գյումրիում,

1 վերականգնողական կենտրոն` Գյումրիում,

1 ընտանեկան բժշկության կենտրոն` Գյումրիում,

2 նեղ մասնագիտացված դիսպանսեր` Գյումրիում,

3 բժշկական կենտրոն` Գյումրիում, Արթիկում և Ախուրյանում,

1 մոր և մանկան առողջության կենտրոն` Արթիկում,

2 տարածաշրջանային առողջության կենտրոն` Ամասիայում և Մարալիկում,

12 առողջության առաջնային պահպանման կենտրոն` գյուղական վայրերում,

1 շտապօգնության կայան` Գյումրիում:

Մարզում առկա 776 մահճակալի փոխարեն մահճակալների թիվը կկրճատվի 191-ով և կկազմի 585 մահճակալ».

7) որոշման մեջ տարածքներ մատնանշող թվականներից առաջ լրացնել «շուրջ» բառը:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզպետներին`

1) մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել սույն որոշման 3-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման, լուծարման և այլ օպտիմալացման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2009 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերում սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մասին.

3) մինչև 2011 թվականի սեպտեմբեր ամիսն ավարտել սույն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» կետի երկրորդ մասով և «դ» կետով նախատեսված օպտիմալացման գործընթացը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

4) մինչև 2011 թվականի հոկտեմբեր ամիսը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» կետի երկրորդ մասով և «դ» կետով նախատեսված առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մասին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 9

Երևան