Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հոդ.257
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.07.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 օգոստոսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008237

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հուլիսի 2008 թ.

  թիվ 185-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՌԱԿԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/08-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 207-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի վերահսկվող անձանց հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու կարգը և այդ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները» կանոնակարգ 4/08-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2008 թ. հուլիսի 4
Երևան

 

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2008 թվականի հուլիսի 1-ի
թիվ 185-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  4/08

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՌԱԿԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է վերահսկվող անձանց նկատմամբ հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու կարգը և այդ հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը հասարակությանը մատչելի դարձնելու պահանջից բացառությունները:

2. Սույն կանոնակարգի իմաստով՝ վերահսկվող անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձինք, հաշվետու թողարկողները, կարգավորվող շուկայի օպերատոր հանդիսացող անձինք, Կենտրոնական դեպոզիտարիան, ինչպես նաև դրանց տնօրենները և այլ ղեկավարները, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձինք, նշանակալից մասնակցություն ունեցող անձինք, ինչպես նաև արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված անձինք:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

3. Եթե «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վերահսկվող անձանց հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 4-րդ կետում սահմանված դեպքերի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մատչելի է դարձնում հասարակությանը` տեղադրելով դրանք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային էջում, եթե օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով այլ ժամկետ և կարգ սահմանված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով ներկայացված հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը մատչելի չեն դարձվում հասարակությանը, եթե՝

1) ստացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց՝ որպես որակավորված ներդրողներ գրանցելու կարգը» կանոնակարգ 4/06-ը հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ը հաստատելու մասին» թիվ 17-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 6-ի ««Արժեթղթերի պահառության գործունեությունը» կանոնակարգ 33-ը հաստատելու մասին» թիվ 33-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշման (միայն ազդագիրը և առևտրի ազդագիրը՝ մինչև դրանց գրանցումը), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ը հաստատելու մասին» թիվ 15-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշման կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ը հաստատելու մասին» թիվ 356-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի «Կենտրոնական դեպոզիտարիայի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշման.

2) պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնց գաղտնիությունը հարգվել է, կամ թողարկողը դիմել է Կենտրոնական բանկ այդպիսի տեղեկությունների գաղտնիությունը հարգելու դիմումով (մինչև դրանց գաղտնիությունը հարգելը կամ մերժելը)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված կարգով և դեպքերում.

3) պարունակում են պետական, բանկային, առևտրային գաղտնիք, ապահովագրական գաղտնիք կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայողական տեղեկությունները:

(4-րդ կետը լրաց  16.12.08 թիվ 358-Ն)

(հավելվածը լրաց  16.12.08 թիվ 358-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.12.2008, թիվ 358-Ն 25.01.2009, թիվ 185-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան