Գլխավոր տեղեկություն
Համար
N 309-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.334
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2009 թվականի N 309-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653-AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023 P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104 P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ստորագրված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի փոխառության համաձայնագրերի շրջանակներում կառուցված և վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) 229 846 021 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.

2) Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վերակառուցված ջրատարը 255 812 185 դրամ հաշվեկշռային արժեքով (ՆԿ 103+70-ից ՆԿ 180+45) ամրացնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի գյուղական համայնքին նվիրաբերել Նիվա «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենա (2002 թվականի արտադրության, շարժիչը` 6763843, թափքը` 1640347, 2444503 դրամ արժեքով և 782214 հաշվեկշռային արժեքով)` համայնքի անասնաբուժական ծառայության համար:

2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերը` 2 109 097 864 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով համապատասխան համայնքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 2 հավելվածի:

3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված հաշվեկշռում առկա հետևյալ ծախսերը` 274 440 485 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` համապատասխանաբար ավելացնելով`

1) 117 114 010 դրամի չափով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Գավառ-Գեղարքունիք միջհամայնքային ավտոճանապարհի հաշվեկշռային արժեքը.

2) 154 228 997 դրամի չափով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Արագածոտնի մարզի Ծաղկահովտի, Սանգյարի, Ալագյազի, Ռյա թազայի և Շենկանի գյուղական համայնքների վերականգնված ջրատարի հաշվեկշռային արժեքը.

3) 3 097 478 դրամի չափով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում արտացոլված ոռոգման համակարգի հաշվեկշռային արժեքը:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման N 1 հավելվածում և 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների ղեկավարների հետ` պայմանագրում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի համապատասխան համայնքների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 2

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 26-ի N 309-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Արարատի մարզի Ոստանի գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 22787530 դրամ արժեքով` համայնքին

Արարատի մարզի Դալարի գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 24745347 դրամ արժեքով` համայնքին

Արմավիրի մարզի Գրիբոյեդովի գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 18 694 198 դրամ արժեքով` համայնքին

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 24911712 դրամ արժեքով` համայնքին

Գեղարքունիքի մարզի Մարտունու գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 22597640 դրամ արժեքով` համայնքին

Գեղարքունիքի մարզի Լիճքի գյուղական համայնքում հորատված 2 խորքային հորը` 45195280 դրամ արժեքով` համայնքին

Գեղարքունիքի մարզի Վաղաշենի գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 22597640 դրամ արժեքով` համայնքին

Գեղարքունիքի մարզի Աստղաձորի գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 23840837 դրամ արժեքով` համայնքին

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքում հորատված խորքային հորը` 24475837 դրամ արժեքով` համայնքին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մարտի 26-ի N 309-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

 

Արագածոտնի մարզի Աշնակի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 128850788 դրամ արժեքով

Արագածոտնի մարզի Ծաղկահովտի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 82592318 դրամ արժեքով

Արագածոտնի մարզի Թաթուլի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 163064352 դրամ արժեքով

Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 9122591 դրամ արժեքով

Արագածոտնի մարզի Հարթավանի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 3586945 դրամ արժեքով

Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 12052990 դրամ արժեքով

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի վերականգնված ավտոճանապարհը` 108145302 դրամ արժեքով

Արմավիրի մարզի Հոկտեմբեր համայնքի վերականգնված գազամատակարարման ներտնտեսային ցանցը` 7200000 դրամ արժեքով

Արմավիրի մարզի Շենիկի գյուղական համայնքի վերականգնված գազամատակարարման ներտնտեսային ցանցը` 14805000 դրամ արժեքով

Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 76152958 դրամ արժեքով

Շիրակի մարզի Լուսաղբյուրի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 120158107 դրամ արժեքով

Շիրակի մարզի Փանիկի գյուղական համայնքի վերականգնված միջհամայքային ավտոճանապարհը` 31586531 դրամ արժեքով

Շիրակի մարզի Մեղրաշենի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 78849343 դրամ արժեքով,

Կոտայքի մարզի Արտամետի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցը` 32388335 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Կոռնիձորի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցը` 21255090 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Նյուվադիի գյուղական համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցը` 5331843 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Քաշունիի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 4602043 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Մուցքի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 4693854 դրամ արժեքով

Սյունիքի մարզի Խնձորեսկի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 92431706 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Ծովինարի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 100258078 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 68851844 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Գանձակի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 69503438 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 136183300 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 48218010 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Զոլաքարի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 117999074 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 200191534 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 99635995 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 78191368 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 103083674 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 6438501 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 17625574 դրամ արժեքով

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 15459013 դրամ արժեքով

Լոռու մարզի Պուշկինոյի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 42988557 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Գլաձորի գյուղական համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 4014538 դրամ արժեքով

Վայոց ձորի մարզի Հորբատեղի գյուղական համայնքի վերականգնված ջրատարը` 3585270 դրամ արժեքով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան