Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.03.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2009 թվականի N 171-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

2009 թվականի փետրվարի 17-ին Երևանում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի ութերորդ նիստն անցկացնելու և 2009 թվականի փետրվարի 17-19-ը Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության այցի ընթացքում նիստերի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 1925000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մարտի 5

Երևան