Գլխավոր տեղեկություն
Համար
N 1565-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.04.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.37
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1565-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 789-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

2) որոշման 1-ին կետով հաստատված նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգի`

ա. 2-րդ կետում «2 տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «տարեկան մեկ անգամ» բառերով,

բ. 3-րդ կետի առաջին պարբերության «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինի` ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է ոչ պակաս, քան մեկ տարվա ստաժավորում, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին և պատրաստ է հանձնել որակավորման քննությունները:»,

գ. 3-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

դ. 4-րդ կետը «հանձնաժողովը» բառից հետո լրացնել «որում կարող են ընդգրկվել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ» բառերով,

ե. 5-րդ կետի «բ» և 6-րդ կետի «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

զ. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որակավորման ստուգման ընթացակարգի աշխատանքներին հետևելու համար հրավիրվում են մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ:»,

է. 12-րդ կետի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե դիմողը խնդրի սխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքով նախատեսված առ ոչինչ դրույթ կամ այնպիսի դրույթ, որի հետևանքով գործարքը համարվում է չկնքված, ապա տվյալ դիմողը համարվում է ստուգումը չանցած:

Եթե դիմողը խնդրի սխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքով նախատեսված անվավեր դրույթ կամ սխալ է բաժանել ժառանգական զանգվածը, ապա տվյալ դիմողի գնահատականն իջեցվում է 3 միավորով` սույն պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր սխալի համար:

Եթե դիմողը խնդրի սխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքի պահանջներին հակասող դրույթ կամ հակասող է ճանաչել օրենքին համապատասխանող դրույթ, ապա տվյալ դիմողի գնահատականն իջեցվում է 1 միավորով` սույն պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր սխալի համար:»,

ը.13-րդ կետում «մեկ ամսից» բառերը փոխարինել «45 օրվանից» բառերով,

թ.14-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան