Գլխավոր տեղեկություն
Համար
N 1558-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.31
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1558-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքները և չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1558-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Հայագիտությունը, որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնագավառ, իր առաջնահերթ տեղն ունի գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններում:

2. Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքներն են`

1) պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական խնդիրների լուծումը.

2) միջազգայնորեն հեռանկարային համարվող գիտահետազոտական խնդիրների լուծումը.

3) տվյալ ուղղությամբ գիտական դպրոցի առկայությունը կամ դրա հիմնադրման հնարավորությունը.

4) ազգային անվտանգությունից բխող խնդիրների լուծումը:

3. Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման չափանիշներն են`

1) հետազոտությունների իրագործման համար անհրաժեշտ և բավարար պայմանների կամ դրանց ստեղծման հնարավորությունների առկայությունը.

2) տվյալ գիտական ուղղությամբ տարվող հետազոտությունների համապատասխանությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական գերակայություններին.

3) տվյալ գիտական ուղղության զարգացման միջոցով միջազգային և տարածաշրջանային խոշոր գիտական ծրագրերին ինտեգրվելու հնարավորությունը.

4) համաշխարհային շուկայում գիտատար ապրանքների և ծառայությունների ուրույն տեղի պահպանման կամ ստեղծման հնարավորությունը.

5) հանրապետության բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու աստիճանը.

6) ազգային անվտանգության մակարդակի բարձրացման հնարավորությունը.

7) տեխնոլոգիական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավորությունը.

8) արդիականությունը` բնապահպանական տեսանկյունից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան